20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՆՈՎԱՑԻԱ

Հայաստանում կստեղծվի սոցիալական ոլորտի տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն

Հայաստանում կստեղծվի սոցիալական ոլորտի տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոնՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ընդունել է ՛՛Այ Բի Էմ՛՛ ընկերության Եվրոպայի եւ Ասիայի տարածաշրջանային ղեկավար  Կիրիլ Կորնիլեւին՝ Հայաստանի սոցիալական ոլորտում եզակի կարողությունների ստեղծմանն ուղղված  երկարաժամկետ համագործակցության հաստատման առիթով։  Որպես համագործակցության մեկնարկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ  Ասատրյանը եւ Կիրիլ Կորնիլեւը ստորագրել են […]

Հունվարի 1-ից Facebook-ում ահագին փոփոխություններ կլինեն

Հունվարի 1-ից Facebook-ում ահագին փոփոխություններ կլինեն։ Երևում է` ակտիվ աշխատում են։ Վերջին օրերին արդեն երրորդ notification-ը ստացա։ Ուզում են մրցակցությունը ուժեղացնեն։ Մամլո հաղորդագրություններից մեկում նշված է, որ օգտատերերի Newsfeed-ը մրցակցության հարթակ է և պետք է շատ ջանքեր գործադրել, որպեսզի գրառումները հայտնվեն ուրիշների պատին։ Էս ամեն ինչը ամենաշատը Page-երում հրապարակվող նյութերի վրա է ազդելու։ Հետևաբար` նաև […]

Ֆեյսբուքի տեղեկությունը կարելի՞ է օգտագործել

Ազգային ժողովում ՛՛Անձի տվյալների պաշտպանության մասին՛՛ նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պագամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ ասել է հանրամատչելի տեղեկավություն: ՛՛Օրինակ՝ Ֆեյսբուքը, տարբեր տիպի էլեկտրոնային կայքերը, որոնք կարող են նաև ապատեղեկատվություն տարածել, հանրամատչելի՞ են և կարելի՞ է վերցնել օգտագործել՛՛,- հետաքրքրվեց նա: Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող Արդարատության փոխնախարար Արսեն Մկրտչյանն ասաց, որ հանրամատչելի […]

Քննարկվել են կիբերանվտանգության խնդիրներ

Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ քարտուղարության կիբերանվտանգության համակարգող պարոն Բեն Հիլլերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ ձևաչափով նախաձեռնված կիբերանվտանգության ծրագրերին Հայաստանի ներգրավման հետ կապված հարցեր: Քննարկվել են նաև կիբերանվտանգության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության և ԵԱՀԿ համապատասխան կառույցների միջև համագործակցությանն առնչվող այլ հարցեր:

Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն: Վարչապետը նշել է, որ ՏՏ բնագավառը ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, և հաշվի առնելով զարգացման մեծ ներուժի առկայությունը, գործադիրը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացին և ծրագրերի իրականացմանը: Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մշակված ծրագրի նախագիծը, որով առաջարկվում […]

ՏՏ ոլորտը գրավիչ է օտարերկրյա խոշորածավալ ներդրումների համար

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող և խիստ հեռանկարային համարվող ճյուղերից է, որը մեծապես նպաստում է երկրի տնտեսական աճին, թողարկվող ապրանքների ու ծառայությունների մրցունակության և աշխատանքի արտադրողականության ավելացմանը, ամենաբարձր հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի ստեղծմանը, երկրի վարկանիշի բարձրացմանը: ՏՏոլորտըՀայաստանումստեղծումէՀՆԱ–ի 5%-ը, ոլորտըհամադրելիէհանքահումքայինարդյունաբերությանհետ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ապահովում է բարձր եկամտաբերություն և գրավիչ է օտարերկրյա խոշորածավալ ներդրումների […]

Կոալիցիոն ուժերը հարվածել են Թուրքիայի սահմանի մոտ գտնվող ԻՊ-ի շենքերին

Թուրքիայի սահմանին կրկին պայթուններ տեղի ունեցել: Շանլըուրֆայում Մուրշիթփընար սահմանային անցակետի մոտ մեծ պայթյուն է որոտացել: Պայթունից առաջացած ծուխը երևացել է նաև թուքական գյուղերից, գրում է Ermenihaber.am-ը: Կոալիցոիան ուժերը հարվածել են “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությանը պատկանող շենքերին: Ermenihaber.am

Արյունոտ դասաժամ. դպրոցի ռմբակոծման արդյունքում 10 հոգի է մահացել /ֆոտո, վիդեո 18+/

Դոնեցկում ուկրաինացի ուժայինները դպրոց են ռմբակոծել, ինչի արդյունքում 10 հոգի է մահացել: Նախօրեին ուժայինները ռմբակոծել են ողջ քաղաքը, ինչի արդյունքում պայթուցիկներից մեկը դիպել է դպրոցին, հաղորդում է НТВ-ն: Բարեբախտաբար, մահացածների թվում երեխաներ չկան: Ականատեսները պատմել են, որ ուժայինները նպատակային են ռմբակոծել դպրոցը հենց առաջին դասի ընթացքում: Նրանց պատմելով` եթե պայթուցիկը 15 րոպե շուտ ընկներ, երբ […]

՛՛Մենք շնորհակալ ենք ադրբեջանցի հաքքերներից՛՛

Այսօր, սեպտեմբերի 25-ին, տեղեկատվական անվտանգոիթյան մասնագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ կայքերի անվտանգության հետ խնդիրներ գրեթե չկան.՛՛Անընդհատ զարգանում են և կայքերի անվտանգության, և կայքեր կոտրելու ձևերը, բայց կարևոր, պետական կառույցների կայքերը գտնվում են 24 ժամյա հսկողության տակ և վերջին 5 տարվա ընթացքում ադրբեջանական կողմի բոլոր փորձերը եղել են ապարդյուն՛՛: Վերջին  շրջանում գրանցված […]

Զոհերը երիտասարդ կանայք են

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում ոստիկանության կատարած աշխատանքները՝ տեղեկացնելով, որ նման հանցագործությունների աճն ակնհայտ է: “Ոչ միայն այս ոլորտի հանցագործություններն են աճում, այլ նաեւ դիմելիության մակարդակն է աճում: Ավելորդ է մանրամասնել կիբերհանցագործության պատճառները: Միայն կազմակերպված հանցավորության դեմ վարչությանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի