25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՆՈՎԱՑԻԱ

Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամին

Դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել  է «Ռեֆորմիստների կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը։ «Քիչ առաջ Ամիրյան փողոցում դանակահարել են Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին։ Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»,– գրել է նա։  

Վենետիկի հանձնաժողովը հետեւում է Հայաստանի ՍԴ շուրջ վերջին զարգացումներին

Վենետիկի հանձնաժողովը լիագումար նիստի ընթացքում անդրադարձել է Հայաստանի ՍԴ շուրջ վերջին զարգացումներին ու Սահմանադրական դատարանի գործող անդամների վերաբերյալ  հրապարակային հայտարարություններին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ նիստի արձանագրությունից: «Հանձնաժողովը տեղեկացվել է Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումներին, ներառյալ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերյալ հանրային հայտարարությունների մասին: Հանձնաժողովը խնդրել է նախագահին իրավիճակին հետևել մոտիկից՝անհրաժեշտության դեպքում հայտարարություն անելու համար: Հայաստանի դատական օրենսգրքի վերաբերյալ […]

Արմեն Սարգսյանը հանդիպել է Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահի հետ

Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հանրահայտ Nokia ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռիստո Սիլասմայի հետ։ Խոսելով աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ աշխարհն արագորեն փոփոխվում է տեխնոլոգիաների, հետևաբար նաև՝ Nokia-ի նման ընկերությունների շնորհիվ։ Նախագահը նշել է, որ Հայաստանը նորարարությունների, ստարտափների հարթակ է, […]

Փոթորիկ Փաշինյանի «պապական բոստանում». Իրավունք

Էս ինչ վիճակի է հասել մեր հարգարժան վարչապետը, խեղճ մարդը հոգնել էր ԵՏՄ նիստում, սուրճ էր ուզում, էն Մեդվեդևն էլ մի գլուխ կատակում էր, թե՝ «Կուդա պերեյդյոմ»: Դա էլ մի կողմ. ինչքան «կոռուպցիոն համակարգի մնացորդներ» կային, միանգամից «փոթորիկ բարձրացրին սոցիալական ցանցերում»: Լավ, բա մեր վարչապետը մի բաժակ սուրճի է՞լ արժանի չէր… «Չնայած, այս պատմությանը կարելի […]

Facebook-ը կտուգանվի հինգ միլիարդ դոլարով

Facebook սոցիալական ցանցը կարող է տուգանվել ամերիկյան վերահսկող մարմինների կողմից այն սկանդալի պատճառով, որը կապված է Cambridge Analytica-ի հետ, տուգանքի չափը՝ 3-5 մլրդ դոլար, տեղեկացնում է The Straits Times-ը՝ հղում կատարելով Facebook-ի ներկայացուցչին։ «Մենք հույս ունենք, որ կորուստները կկազմեն 3-5 մլրդ դոլար»,- պարբերականը մեջբերում է ընկերության ներկայացուցչի խոսքերը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ավելի վաղ Facebook […]

Վարչապետի ասած ֆեյքերի ֆաբրիկաները կառավարվում են Օրբելի փողոցում գտնվող հայտնի ՊՈԱԿ-ից. բաց նամակ Արթուր Վանեցյանին

Այսօր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել ֆեյսբուքյան ֆեյքերով, քանի որ «դրանք ազգային անվտանգության սպառնալիք են»: Արդեն երկար ժամանակ է մենք ևս զբաղված ենք այդ գործով` բացահայտում ենք կեղծ օգտահաշիվներին, որոնք համացանցում մանիպուլյատիվ գրառումներով պրոպագանդում են այս կամ այն քաղաքական ուժին, «ուտում են» վարչապետի սեռական օրգաններն ու այդպես շարունակ: Հիմա […]

«Պատերազմ ա, վիճակը լավ չի. մամային, պապային չասես, պետք լինի գլուխս էլ կտամ ձեր համար». տանկիստ Նորայր Գասպարյան

Փետրվարի 10-ին ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, տանկիստ Նորայր Գասպարյանը կդառնար 21  տարեկան, գրում է panorama.am-ը:  Նորայրը Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: 2007թ-ին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի Պարի աստղեր շոու ստուդիան, տարիներ անց դարձել էր պարի խմբի պարուսույց:  Ընդունվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին: Նորայրը հետմահու պարգևատրվել է  «Պարի վաստակավորի» կոչմամբ: […]

Google-ի «գերեզմանոցը»

Google ընկերությունը շարունակում է ստեղծել նոր ծառայություններ և միաժամանակ փակել հները: Հետաքրքիրն այն է, որ երբեմն փակվող ծառայություններն այդքան էլ վատը չեն ու հազարավոր մարդիկ օգտվում են դրանցից: Օրինակ՝ մի քանի օրից կդադարի գործել Google+ սոցցանցն ու հասցեների պարզեցման goo.gl ծառայությունը: Այս առիթով համացանցում է հայտնվել Killed by Google կայքը, որտեղ տեղադրված են Google-ի փակված կամ փակվող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի