20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Մահացել է հրազենային վնասվածքներից

Փետրվարի 13-ին, ժամը 20-ի սասհմաններում “Էրեբունի” բժշկական կենտրոն տեղափոխված 32-ամյա Ռաֆայել Ներսիսյանը մահացել է դժբախտ պատահարի արդյունքում` հրազենային վնասվածքներից:  Ոստիկանության մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Ռ. Ներսիսյանը, իրենց արհեստանոցում` դազգահի վրա վրա ձգել է ՏՕԶ տեսակի հրացանի փամփուշտը եւ հետաքրքրության համար հարվածել մուրճով: Դրանք  պայթել են նրան պատճառելով մահացու վնասվածքներ:

Հայազգի վարորդը փրկել է ոչ միայն իրեն, այլ նաեւ Իսրայելի դեսպանին

Վրաստանի ոստիկանությունը վնասազերծել է Թբիլիսիում Իսրայելի դեսպան Իցհակ Գերբերգի մեքենան, որի տակ ռումբ է տեղադրված եղել: Ինչպես հայտնում է “Грузия Online”-ը, իսրայելցի դեսպանի վարորդ Ռոման Խաչատուրյանը մեքենայի տակ հայտնաբերել է սեւ փաթեթ: Նա անմիջապես կանչել է պարեկային ոստիկանությանը, որն էլ իր հերթին կանչել է սակրավորներին: Պարզվել է` փաթեթի մեջ նռնակ կա, որն արագ վնասազերծվել է: […]

ԱԺ-ի շենքի դիմաց մեքենա է այրվել

ԱԻՆ լրատվական կենտրոնի տեղեկացմամբ այսօր ժամը 14.15-ին փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 19 հասցեում` Ազգային ժողովի շենքի մոտ, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.24-ին, մարվել` 14.31-ին: Այրվել է Հ. Սահակյանին պատկանող “Օպել վեկտրա” մակնիշի […]

Երկրաշարժ Արտաշատում

Փետրվարի 13-ին, ժամը   07.47-ին, Արտաշատ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք 2.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 մ խորության վրա: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջը:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է թեթեւ մարդատարների համար

Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն առատ ձյան տեղումների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհահատվածի  երթեւեկությունը արգելված է տրեյլերների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Կիսատրեյլերների եւ այլ մեքենաների համար երթեւեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթեւեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածը անցանելի է թեթեւ մարդատար եւ […]

ԱվտոՃանապարհները հիմնականում անցանելի են

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջը տեղեկացնում  նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա եւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

Հրդեհ Քոչարյանի տանը /ֆոտո,վիդեո/

Փետրվարի 11-ի գիշերը ժամը 02.16-ին խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձորի Ստեփան Զորյանի 21/ա հասցեում`Արմեն Քոչարյանի բնակարանում: Հրդեհը սկսվել է տանիքից, այնուհետ տարածվել է տան ողջ հատվածով: Առայժմ  հայտի չէ հրդեհի պատճառները, սակայն ամենանայն հավանականությամբ հրդեհը բռնկվել է տանիքում  առկա չոր փայտերից: Դեպքի վայրում աշխատում էր Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատը: Հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը […]

Հալեպում հուժկու պայթյուններ են տեղի ունեցել.զոհերի թվում հայեր չկան /վիդեո/

Սիրիայի Հալեպ քաղաքում այսօր մի քանի ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է “Reuters”-ը: Պայթյունների զոհ է  դարձել, ըստ տարբեր տվյալների, 17-25 մարդ, որոնց թվում` եւ խաղաղ բնակիչներ, եւ զինվորականներ: Պայթյուններից մեկը տեղի է ունեցել ռազմական հետախուզության շենքի մոտ, մյուսը` ռազմական բազայի մոտ: Առաջին պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսվել է 20 կմ հեռավորության […]

Պայթյունի վայրում կնոջ մասնատված դիակ է հայտանբերվել

Փետրվարի 9-ին Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Պայթյունի վայրում հայտանբաերվել է 20-25 տարեկան կնոջ մասնատված դիակ: Ականատեսների վկայությամբ` մի երիտասարդ է փախել դեպքի վայրից: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել դեպքի մանրամասները:

Ուկրաինական “սառցե դարաշրջանի” գագաթնակետը սպասվում է շաբաթվա վերջին /վիդեո/

Ուկրաինայում արդեն գրեթե 2 շաբաթ չեն դադարում չտեսնված սառնամանիքները: Երկրի արտակարգ իրավիճակների վարչությունն ավելի վաղ հայտնել էր 135 մահվան դեպքերի մասին, սակայն առողջապահության նախարարությունը հաստատել է դրանցից 112-ը, հայտնում է “Интерфакс”-ը: Հատկապես անհանգստացնող է Ղրիմի թերակղզու վիճակը, այնտեղ հատուկ հավելյալ տեխնիկա է ուղարկվել: Էվակուացվում են Օդեսայի շրջանի “Ուկրաինական Վենետիկի” կղզիների բնակիչները: Ուժեղ փոթորիկի պատճառով բարձրացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի