23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Սիրիայի Հոմս քաղաքում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել /վիդեո/

Մեկ օրվա ընթացքում Սիրիայի Հոմս քաղաքի շրջակայքում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչներևի միջեւ բախման արդյունքում ավելի քան 100 մարդ է զոհվել: “Local Coordinating Committees of Syria” -ի տեղեկություններով` զոհերի թիվը 106 է, այդ թվում` 10 երեխա եւ 3 կին: Սակայն այս տեղեկատվությունը դեռեւս չի հաստատվել, քանի որ  արտասահմանյան լրագողներին թույլ են տալիս աշխատել միայն հատուկ վայրերում: […]

Ծաղկաձորի ճանապարհին ամենագնաց է շրջվել

Փետրվարի 18-ին, ժամը 13.00-ին, Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհին ‘ՍԵՖ’ մակնիշի ամենագնաց է շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից

Սեւանա լճում շարունակում են փնտրել խեղդված տղամարդուն

Սեւանա լճում շարունակվում են երեք օր առաջ փետրվարի 17-ին ջրահեղձ եղած, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնակիչ, 1957 թվականին ծնված Արամայիս Մանուկյանի մարմնի որոնողական աշխատանքները: Henaran.am-ի Գեղարքունիքի թղթակցին Կարճաղբյուրի գյուղապետ Տարոն Քոչարյանը տեղեկացրեց, որ Սեւանա լճի սառույցների վրա ձկնորսության նպատակով բարձրացած   Արամայիս Մանուկյանի ոտքերի տակ սառույցը ջարդվել է ափից մոտ 150 մետր հեռավորության վրա: Եւ ջրախեղդ եղած բնակչին […]

Հրդեհ Վանաձորում

Կիրակի,  ժամը 21.55-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի  Աղայան փողոցի թիվ 85 շենքի 50-րդ բնակարանում: Հրդեհի հետեւանքով այրվել է Ա. Եգանյանին պատկանող բնակարանի հյուրասենյակի մանրահատակը, որից հետո հրդեհը տարածվել է ամբողջ հյուրասենյակով: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Տանտիրոջ խոսքով,  հրդեհի պատճառով տան 5 քմ տարածքը մոխիր է դարձել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, կատարված […]

Կինը դանակով հարվածել է ու սպանել

Փետրվարի 18-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղում սպանություն է կատարվել:   Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1-ի սահմաններում, Նորամարգ գյուղի տներից մեկում, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1966 թ, ծնված Իվետա Սարգսյանը խոհանոցային դանակով հարվածել է 1964 թ. ծնված Սամվել […]

Սիրիական բանակն աննախադեպ գրոհ է սկսել /վիդեո/

Սիրիական բանակն այսօր վերսկսել է Հոմս քաղաքի հրետանային ռմբակոծությունը, հայտնում է “AFP”-ը: Ականատեսների պնդմամբ` սա ամենահզոր գրոհն է 2 շաբաթ ընթացող ռմբակոծությունների ընթացքում: Ընդդիմության առաջնորդը հայտնել է, որ բռնությունն իշխանությունների կողմից հասել է “ծայրահեղ, չտեսնված մակարդակի”: Քաղաքի վրա մեկ րոպեի ընթացքում միջինը 4 հրթիռ է ընկնում, Հոմսի երկնքում նկատվում են աննախադեպ քանակությամբ ռազմական ինքնաթիռներ եւ […]

Թուրքական բեռնատարը ներխուժել է հայ ընտանիքի տուն

Վրաստանի Ախալցխայի շրջանի Նաուքրեբի գյուղում բնակվող Մուրադյանների ընտանիքը անտուն է մնացել այն բանից հետո, երբ նրանց տան մեջ է ներխուժել թուրքական բեռնատարը: Այս մասին հայտնում է “Грузия Online”-ը` հղում անելով “Кавказ-Пресс”-ին: Ընտանիքը թուրք վարորդից պահանջում է վերականգնել տունը, քանի որ  ձմեռային սառնամանիքի պայմաններում տեղ չունի ապրելու: Թուրք վարորդն էլ իր հերթին պնդում է, որ ճանապարհը […]

357 բանտարկյալ ողջ-ողջ այրվել է /վիդեո/

Հոնդուրասի Կոմայուգայի բանտի բանտապահները կրակել են բանտարկյալների վրա, որոնք փորձել են դուրս գալ այրվող բանտախցերից, գրում է տեղի “Heraldo” պարբերականը: Բանտում ուժեղ հրդեհ էր բռնկվել փետրվարի 15-ի գիշերը: Վերջին տվյալներով` 850 բանտարկյալներից մահացել է 357-ը: Ըստ նախնական վարկածի` հրդեհի պատճառ է դարձել բանտարկյալներից մեկի ներքնակի այրումը: Կրակն արագ տարածվել է ողջ տարածքում: Ըստ մյուս վարկածի` […]

“Բելաջիո”-ի պայթյունից տուժածների վիճակը ծանր է /վիդեո/

Ըստ պաշտոնական տվյալների` Վոլգոգրադի կենտրոնում գտնվող “Բելաջիո” սրճարանի պայթյունի արդյունքում տուժել է 23 մարդ,  որոնցից 4-ի վիճակը ծանր է, նրանք գտնվում են վերակենդանացման բաժնում,  տեղեկացնում է “Известия”-ն: Տուժածների թվում կան նաեւ հայեր: Հատկապես ծանր է 21-ամյա Սվետլանա Ղազարյանի եւ 27-ամյա Ագնեսա Ղազարյանի վիճակը: Միջին կարգի այրվածքնր են ստացել նաեւՊահակյան Եկատերինան եւ Աբրահամյան Արթուրը, որոնք Վոլգոգրադի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված