25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում եւ Ղարաբաղում

Արտակարգ իրավիճակների նախարարության  սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18.47-ին Ադրբեջանի տարածքում՝ Զակատալա քաղաքից 19 կմ դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների, երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի  տարածքում` Վանաձոր, Ախթալա, Ստեփանավան,  Վարդենիս քաղաքներում եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում` Մարտակերտ եւ Հադրութ քաղաքներում: Ղարաբաղում եւ Հայաստանում […]

Հաքերները “կործանել են” “Եվրատեսիլի” կայքերը

“Ազատության ֆեդայներ” կոչվող հաքերական խմբի անդամներին հաջողվել է “շարքից հանել” “Եվրատեսիլ-2012″ երգի մրցույթի պաշտոնական կայքէջերը` eurovision.az, eurovisionaz.com, ann.az  եւ esctoday.com-ը: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական կայքերը: Հաքերների գրոհի արդյունքում կայքերի աշխատանքում անսարքություններ են եղել: Գլխավոր կայքերից մեկում հաքերները, ովքեր դեմ են “Եվրատեսիլի” անցկացմանը, հրապարակել են իրենց պահանջները: Մասնագետներն աշխատանքներ են կատարում ռեսուրսների աշխատանքը վերականգնելու ուղղությամբ: […]

Մահացու վրաերթ

Մայիսի 16-ին, ժամը 09.00-ին, ‘ԿամԱԶ’ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 52-ամյա Սամվել Նավոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 14.00-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից

Օձը խայթել է 3 տարեկան երեխային. նրա վիճակը ծանր է

Մայիսի 17-ին, ժամը 07:15-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ մայիսի 16-ին օձի խայթոցից թունավորումով Աշտարակ քաղաքի հիվանդանոց, այնուհետեւ Երեւանի ‘Մուրացան’ մանկական հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիչ, 2009 թ ծնված Ասպրամ Գինովյանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը ծանր է: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Մայրը սպանել է 4 երեխաներին

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բրեվարդ  քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 5 դիակ` մոր եւ 4 երեխաների: Իրավապահ մարմինների տվյալներով 33-ամյա Տանյա Թոմասը  կրակել է իր 4 երեխաներին , իսկ հետո ինքնասպան եղել, տեղեկացնում է “America.ru”-ն: Ընտանիքի հորը, ով նրանց հետ չէր բնակվում, հայտնել են իր 4 երեխաների` 12-ամյա Ջոելի, 13-ամյա Ջազլինի, 15-ամյա Ջեքսասի եւ 17-ամյա Փիբլես […]

Բժշկին գտել են կախված.առայժմ ինքնասպանության մեկ վարկած կա

Այսօր առավոտյան իր բնակարանում ինքնասպանություն է գործել ‘Էրեբունի’  բժշկական կենտրոնի  բժիշկներից մեկը` ուռոլոգ, 48-ամյա Արմեն Թումանյանը: Նա սավանի միջոցով կախվել է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Ինքնասպանության պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Միայն հայտնի է, որ հիվանդ լինելու պատճառով Արմեն Թումանյանը մեկ շաբաթ աշխատանքի չի […]

Նախագահի ինքնաթիռը “կայծակնահար” է եղել

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ինքնաթիռը վերադարձել է Փարիզ այն բանից հետո, երբ Բեռլին մեկնելու ճանապարհին կայծակը հարվածել է ինքնաթիռին, հաղորդում է “Reuters”-ը: Միջադեպի արդյունքում նախագահը չի տուժել, պարզապես Փարիզի օդանավակայանում մեկ այլ ինքնաթիռ է նստել եւ կրկին մեկնել Բեռլին: Բեռլինում նախատեսված առաջին հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ է: Նախօրեին` մայիսի 15-ին Ֆրանսուա Օլանդը ստանձնեց նախագահի պարտականությունները: […]

39-ամյա ինքնասպան եղած կնոջ ընտանիքում հաճախակի վեճեր էին լինում

Գորիսում մայիսի 12-ի առավոտյան կախվելու միջոցով ինքնասպան է եղել 39-ամյա Լուսինե Հ.-ն: Ըստ քննիչ Վահրամ Դաղունցի, կնոջ մարմինը հայտնաբերվել է նույն օրը իր բնակարանում ժամը 10.00-11.00-ն ընկած հատվածում: Ինքնասպանության պատճառները ճշտվում են: Հարուցված է քրեական գործ, կատարվում  է նախաքննություն: Լուսինե Հ.-ն երկու երեխաների մայր է, ավագ որդին այս տարի ավարտում է դպրոցը: Նախնական տեղեկություններով, ինքնասպան […]

Թբիլիսիում փլուզվել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին

Հորդառատ անձրեւների արդյունքում ավերվել է Թբիլիսիում գտնվող հայկական Սուրբ Նշան եկեղեցու եւս մեկ մասը: Փլատակները թափվել են հարեւանությամբ գտնվող բնակելի տան վրա` քանդելով պատերից մեկը: Տան բնակիչներից ոչ ոք, բարեբախտաբար, չի տուժել: Քաղաքային իշխանությունները խոստացել են նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Ինչպես հաղորդում է “Regnum” տեղեկատվական գործակալությունը, միջադեպի մասին հաղորդելիս  վրացական հեռուստաալիքներն այս անգամ այն անվանել […]

Պայթյուն` Աշտարակի գազալցակայանում

Մայիսի 14-ին, ժամը 14.20-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի “ԲԵԱ” գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարկան վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: 2012 թ. առ մայիսի 14-ը հանրապետությունում գրանցվել է պայթյունի 13 դեպք (3 դեպքում` տրանսպորտային միջոցներում գազի բալոնի պայթյուն), ինչից տուժել է 172 մարդ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի