20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

29-ամյա երիտասարդը սպանել է 85-ամյա հարեւանին

Ըստ ոստիկանության. մայիսի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ իր բնակարանում հայտնաբերվել է 1927 թ. ծնված Հրանտ Ծատուրյանի դիակը: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ծատուրյանին ծեծելով եւ խոշտանգելով սպանել է Որոտան գյուղի բնակիչ, նախկինում 3 անգամ դատապարտված, 1983 թ. ծնված Կարեն Նավասարդյանը: Ոստիկանության ՔՀԳ եւ Սյունիքի մարզային վարչությունների ու Կապանի բաժնի աշխատակիցների […]

Երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել

Այսօր, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 84 հասցեում տեղի է ունեցել փլուզում, և երկաթբետոնե պանելի տակ մարդ է մնացել: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը եվ ՃԿԿ օպերատիվ խումբը՝ պարամեդիկներով: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ալիեւի վրա մահափորձը կանխվել է

Ադրբեջանում չեզոքացրել են ավազակախմբին, որը հարձակում էր նախատեսել նախագահ Իլհամ Ալիեւի վրա, ինչպես նաեւ դիվերսիա` “Եվրատեսիլ” մրցույթի ժամանակ: Արդեն ձերբակալվել են ահաբեկչական խմբի 40 անդամ: Ենթադրվում է, որ ձերբակալություններն սկսել են դեռեւս ապրիլին, տեղեկացնում է  “Комсомольская правда”-ն: Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության տվյալներով` ոմն Վուգար Պադարովի ղեկավարությամբ գործող գրոհայինների խումբը հենց ապրիլի սկզբին է պատրաստվել ահաբեկչական […]

“Էլեկտրոն”-ում զենք էին արտադրում ՊՆ պատվերով

Երեւանի “Էլեկտրոն” գործարանում տեղի ունեցած պայթյունից րոպեներ անց դեպքի վայրում էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պաշտպանության նախարարությունը պայմանագիր ունի գործարանի հետ եւ լիցենզիայով որոշակի սարքեր են արտադրվում: Henaran.am-ի տեղեկություններով գործարանում պայթուցիկ նյութեր եւ ականներ են արտադրվում: ԱԻ նախարարը նաեւ ասաց, որ ըստ գործարանի տնօրենի, […]

Հրդեհ է բռնկվել Ռազմական ոստիկանության շենքում

Մայիսի 29-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսակովի պողոտայի 18/10 հասցեում՝ Ռազմական ոստիկանության շենքում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, վերադարձվել են: Պարզվել է, որ հանգստի սենյակում տեղի է ունեցել հեռուստացույցի էլ.լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման: Henaran.am-ին հաղորդում են […]

Երկրաշարժ Իտալիայում. 8 մարդ է զոհվել

Մայիսի 29-ի առավոտյան  երկրաշարժ է գրանցվել Իտալիայի Մոդենա նահանգում: 8 մարդ զոհվել է, հաղորդում է “ANSA”-ն: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են ոչ միայն Իտալիայի հյուսիսում, այլ նաեւ կենտրոնական մասերում, ինչպես նաեւ Ավստրիայում: Տարերային աղետի պատճառով մի շարք ուսումնական հաստատություններ, ինչպես նաեւ հիվանդանոցներ էվակուացվել են, քանի որ տեղի իշխանությունները կարծում են, որ դրանք փլվելու սպառնալիքի տակ են: […]

ՀՐԱՏԱՊ. Պայթյուն “Էլեկտրոն” գործարանում, կա երկու զոհ

Հենց նոր  Henaran.am-ն ահազանգ է ստացել, որ մոտ 10 րոպե առաջ պայթյուն է տեղի ունեցել Շենգավիթի “Էլեկտրոն” գործարանում: Ականատեսի վկայությամբ, տարհանվել են հարակից շենքերի բնակիչները: Պայթյունի պատճառն այս պահի դրությամբ հայտնի չէ: Ըստ բնակիչների, գործարանում կա պայթուցիկ սարքերի արտադրամաս եւ պայթյունը հենց այնտեղ է եղել: Տեղում աշխատում  են մասնագետները: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ԱԻՆ ‘Արտակարգ ալիք’ […]

Ավտովթար. 2 զոհ եւ 2 վիրավոր

Մայիսի 28-ին, ժամը 19.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքի մոտ իրար են բախվել  ‘Նիսան Մաքսիմա’  մակնիշի ավտոմեքենա եւ  ‘Յամահա’  մակնիշի  մոտոցիկլետ: Մոտոցիկլետի վարորդը`  1963 թ. ծնված Գեւորգ Թումանյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորուհի Մարիաննա Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: ‘Նիսան Մաքսիմա’-ի վարորդը եւ  ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

Պետերբուրգում հայ գործարար է սպանվել

Սանկտ-Պետերբուրգի “Քեմլոտ” ռեստորանում նախօրեին 2 մարդ է սպանվել: Ինչպես հաղորդում է “Life News”-ը, սպանվածներից մեկը ռեստորանի 45-ամյա սեփականատեր հայազգի Սարգիս Պետիկյանն է: 2-րդը, ըստ նախնական վարկածի` վարձու մարդասպանն է, ում ուղարկել էին նրան  սպանելու: Իրավապահ մարմինների տվյալներով` ռեստորան է  մտել մի տղամարդ, ով վիրավորել է այդ պահին ճաշողներից մեկին: Զոհի հարազատների եւ կրակողի միջեւ կռիվ […]

Ավտոմեքենան ձորն է գլորվել, վարորդը տեղում մահացել է

Մայիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Գեղանուշ գետից դեպի Գեղանուշ գյուղ տանող երկրորդական ճանապարհից ‘ՈՒԱԶ-39094’  մակնիշի  ավտոմեքենա է գլորվել ձորը, ինչի հետեւանքով ուղեւորը` 1985 թ. ծնված  Տիգրան  Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի