18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Սիրիայում հայազգի զինծառայող է զոհվել

Սիրիական բանակում դարձյալ հայ զինծառայող է զոհվել: Ըստ տարածված տեղեկությունների` զոհվածը 1992-ին ծնված Ջալալ Մելքունն է: Ջալալը Սիրիայի Հասաքե նահանգից է, զոհվել է Հոմս քաղաքի մոտակայքում` զինվորական ծառայության ընթացքում: Ավելի քան մեկ տարի ձգվող սիրիական հակամարտության ընթացքում արդեն 3 հայազգի զինծառայող է զոհվել:

Մայրը երեխաներին նետել է պատուհանից /վիդեո/

Մերձմոսկվայում գտնվող Դոլգոպրուդնի քաղաքում կրկնակի սպանություն է իրագործվել` անհավանական իր դաժանության աստիճանով, տեղեկացնում է “Эхо Москвы”-ն: 28-ամյա կինը իր 4 եւ 7 տարեկան որդիներին նետել է էլիտար բազմահարկի 15-րդ հարկից: Ստացված կոտրվածքներից երեխաները տեղում մահացել են: Ոստիկանության հարցերին պատասխանելիս կինն ասել է, որ երեխաներն իրեն ձանձրացրել էին, եւ ինքը որոշել է ազատվել նրանցից: Ենթադրվում է […]

Վթար Արմավիրում.զոհերից մեկը անչափահաս է

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի,  հունիսի 24-ին, ժամը 08.06-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.20-ի սահմաններում Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ավտոպատահար է տեղի ունեցել: Դեռեւս չպարզված հանգամանքերում բախվել են “Ֆորդ տրանզիտ” մակնիշի 18 ՕԼ 387 պետհամարանիշով եւ “ՎԱԶ 2101” մակնիշի 43 ԼՕ 372 պետհամարանիշով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով  “ՎԱԶ 2101” մակնիշի վարորդ` 1987թ. ծնված Թելման եւ […]

Ինքնասպանություն Գյումրիում. կինը կախվել է գլխաշորի միջոցով

Ինքնասպանության դեպք է գրանցվել Գյումրիում: 50-ամյա Լարիսա Կարապետի Պապիկյանը գլխաշորով կախվել է Շիրվանզադե փողոցի 85 հասցեում գտնվող իր տան ցախանոցում: Փաստի առթիվ Գյումրիի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Մարկ Սաղաթելյանը կոնքազդրային հոդի վիրահատության է ենթարկվել

Այսօր  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիվանդանոցային համալիրում երեկ ավտովթարի ենթարկված շոումեն Մարկ Սաղաթելյանը կոնքազդրային հոդի վիրահատության է ենթարկվել: Հիվանդանոցային համալիրից Henaran.am-ը տեղեկացավ, որ շոումենին վիրահատել է բժշկական համալսարանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:  Վիրահատությունը հաջող է անցել: Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ավտովթարից տուժել էր նաեւ երգիչ Թաթա […]

Սիրիան ռմբակոծել է թուրքական կործանիչը

Սիրիական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են իրենց տարածքային ջրերի վրայով թռչող թուրքական “F-4” կործանիչը: Պաշտոնական Դամասկոսն արդեն հաստատել է այդ փաստը, գրում է “Утро.ru”-ն: Սիրիական եւ թուրքական ռազմածովային նավատորմերն արդեն կապի մեջ են եւ համատեղ փնտրում են կործանիչի 2 օդաչուներին: Առայժմ հայտնի չէ` ողջ են նրանք, թե` ոչ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտահերթ նիստ է […]

Շոումենի եվ պրոդյուսերի վիճակը` միջին ծանրության

Այսօր, լրագրողների հետ զրույցում,  թիվ մեկ համալսարանական կլինիկայի Նյարդավիրաբուժության ամբիոնի եւ կլինիկայի ղեկավար Ռուբեն Ֆանարջյանը ժամը 01.35-ի սահմաններում վթարի ենթարկած Մարկ Սաղաթելյանի վիճակը գնահատեց այսպես .՛՛Մարկ Սաղաթելյանի մոտ կա ողնաշարի, պարանոցի եւ գոտկատեղային հատվածի ողերի ելունների կոտրվածք, բայց որեւէ ֆոււնկցիոնալ խանգարում, այսինքն` ողնուղեղի վնասվածք չկա:  Ռուբեն Ֆանարջյանը նշեց, որ այս պահի դրությամբ որեւէ վիրաբուժական միջամտության խնդիր […]

Ահաբեկիչները գրոհել են Հալեպը. 25 մարդ է սպանվել

Ահաբեկիչների անհայտ խումբը գրոհել է Սիրիայի Հալեպ քաղաքը: Գրոհայինները առեւանգել եւ սպանել են 25 մարդու, հաղորդում է “SANA” գործակալությունը: Ականատեսների խոսքով` հանցագործներն առեւանգել են տեղի բնակիչներին, դաժանորեն կրակել նրանց, իսկ այնուհետեւ աղավաղել նրանց դիակները: ՄԱԿ-ի դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լերկեն, ով զբաղվում է հումանիտար համագործակցության համակարգմամբ, հայտարարել է, որ հումանիտար օգնության կարիք ունեցող սիրիացիների թիվը […]

Բաղդադում կրկնակի ահաբեկչություն է տեղի ունեցել

Բաղդադում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը 14 մարդու կյանք է խլել: Եւս 106-ը վնասվածքներ են ստացել 2 ռումբերի պայթյունի արդյունքում: Տեղի ոստիկանները ենթադրում են, որ այս գրոհները շիաների համայնքին ուղղված ահաբեկչությունների շարքի շարունակությունն են: Ինչպես հաղորդում է “Associated Press”-ը, առաջին ռումբը պայթել է Բաղդադի ծայրամասերում գտնվող  Հուսեյնյա թաղամասի շուկայի տարածքում: 2-րդ պայթյունի զոհն են դարձել նրանք, […]

Սիրիական Հոմսից վիրավորներին էվակուացնելու գործողությունը ձախողվել է

Կարմիր խաչի աշխատակիցները, որոնք մտադիր են եղել սիրիական Հոմս քաղաքից դուրս բերել վիրավորներին, չեն կարողացել իրագործել իրենց առաքելությունը չդադարող ռազմական գործողությունների պատճառով, հաղորդում է “Reuters”-ը: Կարմիր խաչի ներկայացուցչի խոսքով` հունիսի 21-ին իրենց հաջողվել էր համաձայնության գալ կառավարական զորքերի եւ ապստամբների հետ` կրակը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ` Հոմսի կենտրոնական թաղամասից վիրավորներին դուրս բերելու նպատակով: Չնայած դրան առաքելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի