20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ադրբեջանցու գերեզմանի վրա խաչ են դրել

Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում մահացած ադրբեջանցի Հոշգար Ալիեւին թաղել են քրիստոնեական կանոններով, տեղեկացնում է “APA”-ն: Ադրբեջանցին ՌԴ-ում բնակվել է առանց փաստաթղթերի, քանի որ տարիներ առաջ կորցրել է դրանք, ինչի պատճառով չի կարողացել վերադառնալ Ադրբեջան եւ կորցրել է նաեւ կապն ընտանիքի հետ: Ռուսաստանում նա ապրել է մի ռուս կնոջ հետ: Եվ քանի որ նրա ընտանիքի մասին որեւէ […]

Երեխաներին սպանած մայրը ձեւացրել է, թե ինքնասպանության փորձ է կատարել

2 մանկահասակ երեխաներին  15-րդ հարկից նետած ռուս կինը` Գալինա Ռյաբկովան, հերթական անգամ ինքնասպանության փորձ է կատարել բանտում: Հայտնի է, որ նա իր կյանքի ընթացքում 5 անգամ փորձել է ինքնասպան լինել, գրում է “Комсомольская правда”-ն: Այս անգամ Գալինան իբր թե զուգարանից վերցրել է մաքրող հեղուկ եւ խմել այն, որից հետո դրա մասին պատմել է բանտապահներին: Նրանք […]

ԱՄՆ-ում փոթորիկի զոհերի թիվը հասել է 12-ի /վիդեո/

ԱՄՆ-ի արեւելյան հատվածներում սկսված փոթորիկների զոհերի թիվը հասել է 12-ի, ավելի քան 3 միլիոն մարդ զրկվել է էլեկտրականությունից, հաղորդում է “Ամերիկայի ձայն”-ը: Փոթորիկները սկսվել էին ռեկորդային շոգերի պայմաններում՝ արմատախիլ անելով ծառեր ու տանելով տների տանիքներ: Զոհերից վեցը գրանցվել են Վիրջինիա, երկուսը՝ Նյու Ջերսի, երկուսը՝ Մերիլենդ նահանգներում: Մեկական զոհեր են գրանցվել Օհայո եւ Քենթաքի նահանգներում: Նրանցից […]

Զինամթերք՝ “Հարսնաքար”-ում

Ըստ արատակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի  “Հարսնաքար” ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ: Դեպքի վայր մեկնած  ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ ու հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը  տեղում հայտնաբերել են  պոլիէթիլենային պարկով երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ նյութ: Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, […]

Թուրքիան փորձում է կրկնել “լիբիական սցենարը”

Անկարան ՆԱՏՕ-ից պահանջել է ծրագիր կազմել Սիրիայի օդային տարածքում “ոչ թռիչքային գոտի” հաստատելու  համար` “սիրիական կողմի հետագա ագրեսիվ գործողությունների” դեպքում թուրքական տարածքները պաշտպանելու նպատակով, գրում է “The Daily Telegraph”-ը: Ինչպես հայտնի է, հենց “ոչ թռիչքային գոտի” հայտարարելուց սկսվեց արտասահմանյան ռազմական միջամտությունը Լիբիա, որն ավարտվեց Մուամար Քադդաֆիի վարչակարգի տապալումով եւ Ազգային անցումային խորհրդի` իշխանության գլուխ գալով: […]

Իջեւանի ռեստորաններից մեկում խնջույքն ավարտվել է մարդասպանությամբ

Հունիսի 28-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Խորեն  Հովհաննիսյանի դիակը: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեկնած  օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 1981 թ. ծնված Հունան Թ.-ն, 1983 թ. ծնված Հայկ Ղ.-ն, 1973 թ. ծնված Աշոտ Ք.-ն, 1979 […]

Հայաստանը մասնակցելու է ՛՛Էքսպո 2012 ՅՈՍՈՒ Կորեա՛՛ համաշխարհային ցուցահանդեսին

՛՛Կենդանի օվկիանոսը և մերձակա տարածքները, միջոցների բազմազանությունն ու դրանց արդյունավետ օգտագործումը՛՛ ցուցահանդեսին մասնակցելու` 2011 թ. տարեվերջին ընդունած որոշման փոփոխությամբ գործադիրն ավելի մեծ հնարավորություն է ստեղծել ազգային օպերատորի` Զարգացման հայկական գործակալության համար։ Որոշմամբ ձեռնարկված միջոցների շնորհիվ կապահովվի Հայաստանի պատշաճ մասնակցությունը ցուցահանդեսին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ Հայաստանի պատվիրակությունը բավական հաջող է մասնակցել էքսպոյին, ինչը, ցավոք, չի լուսաբանվել։ […]

Էյֆելյան աշտարակը 370 մարդու կյանք է “խլել”

Փարիզի փրկարար ծառայություններին հաջողվել է վերջին 2 օրվա ընթացքում կանխել 2-րդ ինքնասպանության դեպքը` Էյֆելյան աշտարակից նետվելու արդյունքում: Հունիսի 25-ի առավոտյան 8.30-ին մոտ 20 տարեկան աղջիկ էր փորձել ինքնասպան լինել` նետվելով աշտարակի առաջին մակարդակից: Դեպքի վայր են անմիջապես ժամանել ոստիկանությունը, հրշեջ ծառայությունը եւ հատուկ ուղղաթիռ: Հրշեջներից մեկն իջեցրել է աղջկան եւ նրան հանձնել բժիշկներին: Առայժմ հայտնի […]

Սիրիայում 4-րդ հայ զինծառայողն է սպանվել

Սիրիայում կրկին հայ է սպանվել: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` զոհված զինծառայողը Թելլ-Աբյատ քաղաքում ծնված Րաֆֆի Իբրահիմ Կադմուսն է: Նա եւս զոհվել է Հոմս քաղաքի մոտակայքում զինվորական ծառայություն կատարելիս, ինչպես եւ նախօրեին զոհված մյուս հայ զինվոր Ջալալ Մելքունը: Նա Սիրիայում զոհված 4-րդ հայազգի զինծառայողն է:

Երթուղայինի վարորդը կտրուկ ագելակել է, 71-ամյա կինը` կոտրվածք ստացել

Հունիսի 24-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 71-ամյա մի կին  և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.00-ին, գտնվելով թիվ 20 երթուղու “ԳԱԶել” միկրոավտոբուսի սրահում, Մյասնիկյան պողոտայի թիվ 5/1 հասցեի դիմաց վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով վայր է ընկել, ինչի հետևանքով ստացել է ձախ ձեռքի կոտրվածք: Կատարվում է քննություն: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի