23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Հուլիսի 20-ի երեկոյան Վանում  կրկին երկրաշարժ է տեղի ունեցել` Ռիխտերի սանդղակով 4,4 բալ ուժգնությամբ, տեղեկացնում է “Անադոլու” գործակալությունը: Երկրաշարժին հաջորդել են 2,6 եւ 2,7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ: Առայժմ զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում: Վանում երկրաշարժերը չեն դադարում նախորդ տարվա հոկտեմբերից: 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որից հետո կրկին […]

ԱՄՆ-ում սուգ է հայտարարված

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրում սուգ է հայտարարել` Կոլորադո նահանգի կինոթատրոններից մեկում տեղի ունեցած զանգվածային սպանությունների կապակցությամբ: ԱՄՆ-ի պետական դրոշը ծածանվում է բոլոր հաստատությունների վրա` ներառյալ ռազմական բազաները եւ արտերկրում գտնվող դեսպանատները, եւ կմնան ընդհուպ մինչեւ հուլիսի 25-ի մայրամուտը, գրում է “Росбалт”-ը: Նախագահն ընդհատել է իր նախընտրական ուղեւորությունը եւ վերադարձել  Վաշինգտոն: Նա մտադիր է նիստ […]

Հայ դատավորին սպանել են ՌԴ-ում

ՌԴ Ռոստովի մարզում սպանվել է Մյասնիկովի շրջանային դատարանի նախագահ Սամվել Մանուկյանը, հաղորդում է “РАПСИ”-ն: 49-ամյա դատավորի վրա հարձակվել են հուլիսի 20-ի գիշերը` ժամը 3-ին, իր տանը: “Комсомольская правда” թերթի տվյալներով` այն գտնվում է Մյասնիկովի շրջանի վարչական կենտրոն Չալտիրում: Դատավորը գիշերն աղմուկ է լսել եւ 2-րդ հարկից իջել 1-ին հարկ, իսկ կնոջը հորդորել է, որ հեռանա, […]

Ալիեւի անվան կենտրոնն այրվում է /վիդեո/

Այս պահին Բաքվում այրվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը, տեղեկացնում է  “APA” գործակալությունը: Հրդեհի ծավալները շարունակ մեծանում են, դեպքի վայրում աշխատում են ուղղաթիռներ եւ  ավելի քան 50 հրշեջ խմբեր: Հեյդար Ալիեւի անվան կենտրոնը բացվել է 2012-ի մայիսին` Ալիեւի 89-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վրաերթ զբոսայգում

Հուլիսի 19-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ոտքերի սալջարդ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 22-ամյա մի աղջիկ՝ հայտնելով, որ իրեն վրաերթի են ենթարկել: Պարզվել է, որ նախորդ օրը, ժամը 22.30-ին,  “Բուռան” մակնիշի  կվադրոցիկլի վարորդը “Հաղթանակ” զբոսայգում  վրաերթի է ենթարկել աղջկան և պատճառել  վնասվածքներ: Կատարվում է հետաքննություն:  

Դանակահարել է

Հուլիսի 18-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1979 թ. ծնված Վարդան Հ.-ն:   Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.20-ին, նրան Շահումյանի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքում, վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած խոհանոցային դանակով հարվածել և  վնասվածքներ է պատճառել 1982 թ. ծնված Հարություն Մ.-ն: […]

Իսրայելցիների ավտոբուսը պայթեցրած ահաբեկիչ-մահապարտին հայտնաբերել են /վիդեո/

Բուլղարիայի կառավարությունը հուլիսի 19-ին հրապարակել է մի տեսանյութ, որում երեւում է ենթադրյալ մահապարտը, ով նախօրեին պայթեցրել է իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը, հաղորդում է “AFP”-ը: “Դա մոտ 36  տարեկան, ոչնչով չտարբերվող տղամարդ է”,-հայտնել է Բուլղարիայի ներքին գործերի նախարարը` հավելելով, որ կրիմինալիստներն արդեն ստացել են նրա մատնահետքերը: Տեսանյությում երեւում է բարձրահասակ տղամարդը` կեպիով, սպորտային կոշիկներով, վրան 2 ուսապարկ: […]

Մարիամ Աստվածածնի արձանն արնահոսում է /վիդեո/

ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի “Baton Rouge”-ում գտնվող Սուրբ Մարիամի արձանը` Հիսուսը ձեռքին, հավատացյալների կարծիքով արնահոսում է: Ինչպես հաղորդում է “Channel 13 News”-ը, տեղի բնակիչ Հոա Դոանսի ամուսինը այգում աշխատելիս է եղել, երբ նկատել է, որ արձանի գլխից արյուն է հոսում: Հոա Դոան կարծում է, որ դա նշան է աստծու կողմից: Նա կանչել է բոլոր ծանոթներին եւ […]

Բուլղարիայում պայթեցրել են իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը /վիդեո/

Իսրայելցի զբոսաշրջիկների ճամփորդությունը Բուլղարիայում շատ տխուր է սկսվել: Նրանք անցել են Բուրգաս հանգստավայրի օդանավակայանի անցագրային կետը եւ սպասելիս են եղել ավտոբուսին, որը նրանց տանելու էր “Արեւոտ լողափ” հանգստավայրը: Սակայն նրանց` ավոբուս նստելու պահին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: Ականատեսների խոսքով` պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անծանոթ տղամարդ է նստել ավտոբուս: Անմիջապես հրդեհ […]

Դավիթաշենի կամրջից ցած է նետվել հայտնի բժիշկների որդին

Հուլիսի 18-ին ժամը 13.50-ի սահմաններում Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել Երևանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանն է: Այս մասին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հղում անելով ականատեսներին, որոնք պատմել են, որ ինքնասպանություն գործածի ծնողները հանրապետությունում հայտնի բժիշկներ են: Հայտնի է դարձել, որ երիտասարդը որոշակի հոգեկան խնդիրներ է ունեցել և մեկ տարի առաջ հաճախել է հոգեբանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված