19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Բեյրութի Սուրբ Խաչ եկեղեցին հարձակման է ենթարկվել /վիդեո/

Բեյրութի  լիբանանահայ կաթոլիկ համայնքի Սուրբ Խաչ եկեղեցի հանցագործներ են ներխուժել: Չարագործները ավիրել են սրբապատկերները, պատռել նկարները, կոտրել քանդակները: Ներկայումս քննիչները փորձում են պարզել` ով կամ ինչ նպատակով է կատարել հանցանքը: Եկեղեցու սպասավորները կարծում են, որ հարձակաման պատճառը կիրակի օրը նշվող Սուրբ Խաչի տոնը եւ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի Լիբանան կատարած այցն է:

Տղամարդու դիակ լողավազանում

Այսօր`ժամը 03.37-ին տեղեկություն է ստացվել , որ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի թիվ 8 լողավազանում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և ջրասուզակ: Ժամը 05.43-ին փրկարարները լողավազանից դուրս են բերել Երեվանի Գոգոլի փողոցի թիվ 5 շենքի 47-րդ բնակարանի բնակիչ, 1958թ. […]

Խմել են ու իրար դնգստել

Երեկ`  ժամը 20.05-ին, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի 19 շենքի մի բնակարանից, “պոլիտրավմա” ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ենոք Գ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 20.10-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն բնակարանից, “կրծքավանդակի առաջնային մակերեսի, թիակի, […]

107 օձի խայթոց

Հունիսի 1-ից առ այսօր հանրապետությունում գրանցվել է  օձի 107 և կարիճի 2 խայթոց։ Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի և կարիճի խայթոցի 34-ական, օգոստոսին` 39, իսկ սեպտեմբերին` 2 դեպք: Բոլոր դեպքերում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Հունիսին դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում և Երևանում, հուլիսին բավականին դեպքեր գրանցվել են նաև Կոտայքի մարզում, իսկ օգոստոսին` […]

Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի  ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ  Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի  եւ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:  Henaran.am -ին տեղեկացնում է  ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ […]

Անցնող ուրբաթը` ըստ ոստիկանության

Վթար Սեպտեմբերի 13-ին, ժամը 08.30-ի սահմաններում, “ՈՒԱԶ-452Բ”  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ոստիկանության, կատարվում է քննություն: Ինքնասպանություն Սեպտեմբերի 14-ին, Սունդուկյան փողոցի սեփական տներից մեկում ժամը 06.30-ի սահմաններում 27-ամյա Կ Մանուկյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Նրա դիակը հայտնաբերվել է  տան խորդանոցի հետնամասում: […]

Եգիպտոսում թեժանում են հակաամերիկյան ցույցերը /վիդեո/

Վերջին մի քանի օրվա ընթացքում Եգիպտոսի ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում ավելի քան 200 մարդ է տուժել: Ցույցերը, որոնց դրդապատճառը Մուհամեդ մարգարեի մասին ֆիլմն է, չեն դադարում արդեն 3-րդ օրը: Ցուցարարներից շատերը գիշերն անց են կացնում ամերիկյան դեսպանատան մոտ, հաղորդում է “Вести”-ն: Նրանք մի քանի անգամ փորձել են ներխուժել շենքի ներսը: Ոստիկանությունն ստիպված […]

Ավտոբուսների բախման արդյունքում Իրանի 7 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել “Սկանիա-4212 2011” և “Սկանիա-4212 2010” մակնիշի ավտոբուսներ: Պատահարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության  7 քաղաքացիներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Տուժել են Իրանի քաղաքացիներ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 16:37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 83-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: . կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “Scania” մակնիշի 11 AA 14810 պետհամարանիշի (վարորդ Ջ. Յուսեֆի) և Scania” մակնիշի 70A2610 պետհամարանիշի (վարորդ Ջ. Դեհկան) ավտոբուսները, ինչի […]

Բեռլինում ԱՄՆ դեսպանատունն էվակուացվել է

Բեռլինում ԱՄՆ դեսպանատունն էվակուացվել է ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Սեպտեմբերի 13-ի առավոտյան  ժամը 11-ին ինչ-որ անհայտ անձ դեսպանության վիզաների բաժնում կասկածելի փաթեթ է թողել: Դրանից անմիջապես հետո աշխատակիցներին էվակուացրել են, իսկ դեպքի վայրում ներկա պահին աշխատում են մասնագետները: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, գրում է “дни.ru”-ն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր henaran.am-ը, ԱՄՆ-ը նախազգուշացրել է Հայաստանում, Եգիպտոսում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի