19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Զինվորը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Սեպտեմբերի 27-ին, ժամը 21:25-ին ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքում արձանագրվել է շարքային Հարություն Գրիգորի Կիրակոսյանի կենսաբանական մահը: Այդ մասին Henaran.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը: Հիշեցնենք,  24.09.2012թ., ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող “ԳԱԶ 33081” մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանպարհի […]

Մայրն սպանել է 5 նորածիններին

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է իր 5 երեխաներին սպանած մի կնոջ, որոնց նա սպանել է տարբեր տարիների եւ թաղել ծաղկամանների մեջ` Գերմանիայի եւ Լեհաստանի սահմանի վրա գտնվող իր ծնողների տան այգում, գրում է “Associated Press”-ը: Գերմանիայի Ֆլենսբուրգ քաղաքի 28-ամյա բնակչուհին, որի անունը գերմանական օրենքների համաձայն չի հրապարակվում, ընդունել է, որ սպանել է իր 2 նորածին երեխաներին: […]

Հալեպում կրկին հայ է զոհվել

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հալեպի Սուլայմանիե թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Սիրիայի 4 քաղաքացիներ են զոհվել, որոնցից մեկը հայ է: Եվս մեկ հայուհի տասնյակ վիրավորների թվում է: Հայկական ԶԼՄ-ների տվյալներով` զոհված հայը Վարդան Սութաֆյանն է, որը ռազմական գործողություններից խուսափելու նպատակով է Դեյր-Էզ-Զորից մեկնել Հալեպ, ինչը, ցավոք, նրան չի փրկել: Վիրավոր հայուհին Յարնիկ Նաջարյանն է, ով արդեն հիվանդանոց […]

Պայթյուն Դամասկոսում. թիրախը կրկին սիրիական բանակի Գլխավոր շտաբն է

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` բանակի Գլխավոր շտաբի մոտ, 2 պայթյուն են տեղի ունեցել, որոնց փոխհրաձգություն է հաջորդել, հաղորդում է “Associated Press”-ը: Զոհվածների եւ տուժածների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: “Ալ-Ջազիրա” հեռուստաընկերության եթերում ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ ահաբեկչության պատասխանավությունը Սիրիական ազատագրական բանակի վրա է: Լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ ահաբեկչության վայրին: Նույնիսկ սիրիական պաշտոնական հեռուսատաընկերությունները եւ […]

Վրաերթի է ենթարկվել 10-ամյա աղջնակը

Սեպտեմբերի 25-ին, ժամը 16.00-ին, “Մերսեդես-Բենց” մակնիշի ավտոմեքենայի վարորդը   Ա. Խաչատրյան փողոցի թիվ 13 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հակառակորդի գնդակից զինվոր է մահացել

25.09.2012թ., ժամը 11:30-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքում, ըստ  նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մարմնական վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը /ծնվ. 1993թ., 2011-1 զ/կ, Նոր Նորքի ԶԿ/: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ […]

16-ամյա հայը մեղադրվում է ռուս ընկերուհու սպանության մեջ

Տուապսեի շրջանի Օլգինկա գյուղում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա դիակ` բռնության հետքերով: Ինչպես պարզել է հետաքննությունը, աղջկա սպանության մեջ մեղադրվում է Հայաստանի 16-ամյա քաղաքացի, գրում է “юга” կայքը: 18-ամյա աղջիկը տղայի հետ ծանոթացել է ամռան սկզբին, որոշ ժամանակ անց նրանք մտերմացել են: Սեպտեմբերի սկզբին աղջկա ընտանիքը Վոլգոգրադի մարզից տեղափոխվել է Օլգինկա գյուղ, որտեղ նրանք նախկինում  միայն […]

Շրջվել է Պն մեքենան. 1 զոհ,9 վիրավոր

Երեկ` սեպտեմբերի 24-ին ժամը 16:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ՊՆ N զորամասին պատկանող “ԳԱԶ 33081” մակնիշի ՊՆ զինհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել “Արմենիա” բժշկական կենտրոն, իսկ այնտեղից՝ ՀՀ ՊՆ ԿԿԶՀ: […]

Մահացու վրաերթ Աշտարակ-Երևան ճանապարհին

Սեպտեմբերի 25-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին “ՎԱԶ-2105” մակնիշի ավտոմեքենա է բախվել  “ԿամԱԶ”-ի: “ՎԱԶ-2105”-ի վարորդը` 1981 թ. ծնված Արտակ Թադևոսյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:  

Հրդեհը հնարավոր է հասնի անտառածածկ տարածք /ֆոտո/

“Թռչկան”  քաղաքացիական նախաձեռնությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի հարակից տարածքում: Ըստ նրանց, հրդեհը վտանգում է նաեւ անտառածածկ տարածքները: Բնապահպաններն ահազանգել են հրշեջ ծառայություն, մեկ մեքենա է եկել, ինչը քիչ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունից նախաձեռնության հարցմանն ի պատասխան ասել են, որ լրացուցիչ տեխնիկա է ուղարկվել: Լուսանկարները՝Գեդեոն Սիմոնյանի եւ Սեւակ Գալստյանի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի