24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

16-ամյա աղջնակը տուն չի վերադարձել

Հուլիսի կեսերին Երևան քաղաքի Աճառյան փողոցի բնակչուհի, 16-ամյա Էլիտա Արտակի Մարկոսյանը  տնից դուրս է եկել և չի վերադարձել:  Վերջին անգամ նրան  տեսել են սեպտեմբերի 23-ին` Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետից  գնումներ կատարելիս: Արտաքին տվյալներն են` հասակը 155 սմ, նիհարավուն կազմվածքով, օվալաձև դեմքով, շիկահեր, երկար մազերով, սպիտակամորթ, շագանակագույն աչքերով, ուղիղ քթով, բարակ շրթունքներով, շրթունքի աջ հատվածում`  փոքրիկ […]

Հրդեհ դպրոցի մոտ

Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 18 դպրոցի մոտակայքում այրվում է գազի բալոն: Դեպքի վայր է մեկնել մեկ մատական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել 3 կգ-նոց գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Հերթական պայթյունները Հալեպում. 27 զոհ, 70 վիրավոր /վիդեո/

Սիրիական Հալեպ քաղաքում հերթական  պայթյուններն են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 27 մարդ զոհվել է, 70-ը` վիրավոր են, հաղորդում է “BBC”-ն: Ռումբերով ավտոմեքենաները կանգնեցված են եղել քաղաքի կենտրոնական մասում, որը կառավարական զորքերի վերահսկողության տակ է: Սիրիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր դեպքի վայրից, որոնցում երեւում է քաղաքի կենտրոնական շինություններին հասցված մեծ վնասը: Հալեպում շարունակվում են գրոհները […]

Մոսկվայում սպանվել է գործարար Բեգլարյանը /վիդեո/

Հոկտեմբերի 2-ի գիշերը ժամը 2-ի սահմաններում Մոսկվայում անհայտ անձը “Կալաշնիկով” մակնիշի ինքնաձիգից կրակ է բացել “Toyota Land Cruiser” ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով մահացել է 45-ամյա հայազգի գործարար Սերգեյ Բեգլարյանը, հաղորդում է “Lifenews”-ը: Դեպքի վայրում հարյուրավոր փամփուշտներ են հայտնաբերվել: Արդեն մահացած վարորդը մի քանի մետր անցել է մեքենայով եւ բախվել մեկ այլ մեքենայի: Իսկ փամփուշտներից մի […]

23 -ամյա երիտասարդը վթարի արդյունքում տեղում մահացել է

Երեկ, հոկտեմբերի 1-ին` ժամը 23-ի սահմաններում վթար է  տեղի ունեցել Սյունիքում: “Միցուբիշի պաջերո” մակնիշի 98 ԼՕ 999 պետհամարանիշով ավտոմեքենան, դեռեւս անհայտ պատճառներով, գլորվել է ձորը: Վթարի հետեւանքով մեքենայի վարորդ, Քաջարան քաղաքի բնակիչ 23 -ամյա. ծնված Գ.Հարությունյանը տեղում մահացել է, իսկ ուղեւոր 22-ամյա ծնված Ն.Խաչատրյանը տեղափոխվել է Մեղրիի բժշկական կենտրոն: Նա եւս Քաջարանի բնակիչ է: Մեղրիի […]

Հրդեհ Ծաղկաձորում

Հոկտեմբերի 1-ին, ժամը 05:29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Կեչարիս թաղամասի Խ. Կեչարեսու փողոցի թիվ 31 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել 06:14-ին: Մ. Մանուկյանին պատկանող տան խոհանոցում այրվել են տնտեսական իրեր եւ կահույք:

18-ամյա զինվոր է մահացել ոչ մարտական պայմաններում

 ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Ըստ […]

Հրդեհներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.43-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նորագավիթ 1-ին փողոց 2-րդ փակուղու թիվ 26 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:   Հրդեհ է բռնկվել  նաեւ Երեւանի Սայաթ-Նովա փողոցի թիվ 20 տանը. այդ հասցեով էլ մեկնել են երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Իսկ  Տավուշի մարզի Բերդ […]

26-ամյա զինվորականը մահացել է իր նշանդրեքի ժամանակ

Սեպտեմբերի 29-ին Լիճք գյուղում նշանդրեքի արարողության ժամանակ մահացել է փեսացուն:  Մահացողը 26-ամյա Վոլոդյա Ռուբիկի Առաքելյանն է: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեց Մեղրիի բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը, դատական բժիկը դեռ չի տվել վերջնական ախտորոշումը, սակայն ամենայն հավանականությամբ ինֆարկտ էր: “Բժշկական քարտում ոչ մի տեղեկություն չկար նրա մոտ գրանցված հիվանդությունների մասին: Ավելին ասեմ, հիվանդանոցի վիրահատարանի բուժքույրը […]

Երկրաշարժ Ադրբեջան-Ղարաբաղ սահմանագծին

Ադրբեջան-ԼՂՀ սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք այսօր` սեպտեմբերի 30-ին, տեղական ժամանակով ժամը 09.15-ին տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջից: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:   Ժամը 09.18-ին երկրաշարժին հետեւել է 1 հետցնցում 3 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված