23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

՛՛ԳԱԶ-21՛՛-ը բախվել է բեռնատարին. կա զոհ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.15-ի սահմաններում, “ԳԱԶ-21” մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարի 4-րդ կմ-ին բախվել է “ՌԵՆՈ”  մակնիշի  բեռնատարի: Պատահարի հետևանքով “ԳԱԶ-21”-ի վարորդը` 1940 թ. ծնված  Սամվել  Խոսրովյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Անկարան հայկական ինքնաթիռին հարկադրել է վայրէջք կատարել Էրզրումում

Թուրքական իշխանություններն Արեւելյան Թուրքիայի տարածքով թռչող հայկական մարդատար ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել, հաղորդում է  “AFP”-ը: Իր գործողություններն Անկարան բացատրել է ինքնաթիռի ուղեբեռն ստուգելու անհրաժեշտությամբ: Ինքնաթիռը վայրէջք է  կատարել Էրզրումում` Հայաստանի սահմանից ոչ հեռու: Սակայն ինչպես Henaran.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը Թուրքիայում պլանային էր եւ արվել է ըստ ձեռք բերված […]

Հրդեհներ հրավառությունից հետո

Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի մոտակայքում,   ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Հանրապետության հրապարակի մերձակայքում հրդեհ է բռնկվել. նախնական տվյալներով հրդեհի օջախը գտնվում է Տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է. պատճառը հրավառության արկղն էր: Ժամը 21.46-ին էլ ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցում հրդեհ […]

Ծնողների գերեզմանին ինքնասպան է եղել ճանաչված շինարարը

Այսօր` հոկտեմբերի 13-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 09.30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի հարեւանությամբ գտնվող Շահումյան 2 գերեզմանատանը ինքնասպանություն է տեղի ունեցել: Այդ մասին գրում է shamshyan.com կայքը. ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` նույն բաժնի պետի […]

Ինքնասպանություն կնոջ եւ աղջկա առաջ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք էջի, հոկտեմբերի 12-ին, ժամը 14.48-ին  Երեւանի Կիեվյան կամրջից քաղաքացի է նետվել: Դեպքի հետ կապված  այլ մանրամասներ է հաղորդում shamshyan.com կայքը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որ տղամարդը իրեն կամրջից ցած նետելուց առաջ եղել է կնոջ եւ աղջկա հետ: Այս պահին նրանք գտնվում են ժամանած բուժբրիգադի բժիշկների հսկողության […]

Առաքիչին սպանել են պատվերն ուշացնելու համար

Մեքսիկացի զույգն սպանել է պիցցայի առաքիչին միայն այն բանի համար, որ, իրենց կարծիքով, նա չափազանց ուշ է տեղ հասցրել իրենց պատվերը: Հանցագործությունը կատարվել է Մեխիկոյից 140 կմ հեռավորության վրա գտնվող Տետլա քաղաքում: Երեկոյան ժամը 7-ին կինը զանգահարել է արագ սննդի ռեստորան եւ պիցցա պատվիրել: 40 րոպե անց, տեսնելով, որ պատվերը դեռեւս տեղ չի հասել, նա […]

Հալեպում հայ երիտասարդ է զոհվել

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի ալ-Արքուբ շրջանում Սիրիայի ազատագրական բանակի դիպուկահարի գնդակից սպանվել է հայազգի երիտասարդ Մինաս Սազյանը, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Չնայած միջադեպին, Հալեպի հայկական թաղամասերում եւ կենտրոնական շրջաններում վերջին օրերին համեմատաբար հանգիստ է եղել: Թեեւ կառավարական զորքերին հաջողվել է ազատագրել քաղաքի մեծ մասը, սակայն քաղաքում  դեռ շարունակում են սարսափ տարածել դիպուկահարները: Մինաս Սազյանը 35-րդ […]

Արտակարգ պատահար. ջրազրկվել է Կապանը. վթարի արդյունքում տուժածներ չկան/վիդեո/

Հոկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում վթարվել է Սյունիքի մարզկենտրոն Կապանը սնուցող հիմնական ջրագիծը: Քաղաքի  բոլոր թաղամասերը ջրաջրկված են: Վթարը տեղի է ունեցել Բաղաբերդ թաղամասի կամուրջի մոտակայքում` գտնվող բարձր ճնշման 500 մմ-ոց խողովակաշարում: Ջրի մեծ հոսքը ողողել է 2 խանութ-կրպակ, ինչպես նաեւ մեկ բնակելի տուն: Փրկարարները այդ տնից դուրս են բերել երկու կնոջ եւ մեկ երեխայի: Նրանց […]

Վթար Բագրատունյաց-Արշակունյաց խաչմերուկում. 1զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 10-ին ժամը 13.27-ին ահազանգ է ստացել, որ Բագրատունյաց-Արշակունյաց ավտոճանապարհների խաչմերուկում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ իրար են բախվել “Մերսեդես” մակնիշի 71 RV 007 պետհամարանիշի, “Daewoo” մակնիշի l […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված