29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Պայթյուններ` Սիրիայի քրիստոնեաբնակ թաղամասերից մեկում /վիդեո/

image_6328

Սիրիացի ապստամբները հրթիռ են արձակել կործանիչ ինքնաթիռի վրա Թուրքիայի սահմանին, հաղորդում է “AFP”-ը: Ըստ վերջին տվյալների` ապստամբները գերի են վերցրել կործանված ինքնաթիռի օդաչուին: Կործանիչի պատկանելության մասին ոչինչ հայտնի չէ: “Syrian Observatory for Human Rights” իրավապաշտպան կազմակերպության տվյալներով` ապստամբները վերջերս հրթիռների ուղեբեռ են ստացել, որի քանակությունը կարող է փոխել կողմերի միջեւ ուժային հարաբերությունը եւ ազդել շուրջ […]

Եգիպտոսում բախումների հետեւանքով 400 մարդ է տուժել /վիդեո/

image_6318

Եգիպտոսի բնակիչները դժգոհում են նախագահ Մուհամեդ Մուրսիի սահմանադրական հռչակագրի դեմ: Մուրսիի հակառակորդների եւ կողմնակիցների միջեւ բախումների արդյունքում 400 մարդ է տուժել:  Նախօրեին բախումներ էին սկսվել մայրաքաղաք Կահիրեից 80 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Մահալլա-Էլ-Կուբրա քաղաքում հազարավոր ցուցարարներ փորձել են գրավել “Մուսուլման եղբայրներ”-ի գրասենյակը: Գործի են դրվել քարեր, մետաղի կտորներ եւ այլ հնարավոր պարագաներ: Ոստիկանների միջամտությունից հետո […]

Նոր լուսանկարներ վթարված ՛՛Ռենջ Ռովեր՛՛ -ից. ավտոմեքենայում Սաշիկ Սարգսյանի որդին էր

image_6297

Գագիկ Շամշյանը նոր լուսանկարներ է ներկայացրել նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ավտովթարից: Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց. ըստ նախնական տեղեկությունների, վթարված ավտոմեքենայում է եղել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը: Հավելենք, որ երեկ՝ նոյեմբերի 27-ին, Ժամը 23:00-ի սահմաններում, ՛՛Ռենջ Ռովեր՛՛ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի […]

20 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում

image_6294

Առնվազն 20 մարդ զոհվել  եւ 50-ը վիրավոր են Սիրիայի Իդլիբ քաղաքից 20 կմ հեռավորության վրա գտնվող ձիթապտղի բուսայուղի գործարանի ռմբակոծման հետեւանքով, հաղորդում է “Reuters” գործակալությունը:  Ակտիվիստների խոսքով` կառավարական զորքերն այս անգամ եւս օգտագործել են այսպես կոչված “տակառիկ-ռումբեր”, որոնց մեջ ոչ միայն վառելանյութ կա, այլ նաեւ մետաղական մաս, ինչը մեծացնում է պայթյունի ծավալը: Նրանք նաեւ պնդում […]

57-ամյա տղամարդը ձորն է նետվել

image_6280

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 15:00-ի սահմաններում, Ծաթերի գյուղապետ Բագրատ Ղալայանը Ոստիկանության Լոռու մարզային վարչություն է հայտնել, որ իրենց գյուղի բնակիչներից մի կին ինքնասպանություն է գործել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ քննչական խումբը, որոնք պարզել են, որ նույն գյուղի […]

Ռմբակոծության հետեւանքով 10 սիրիացի երեխա է զոհվել /վիդեո/

image_6209

Սիրիացի ապստամբները պնդում են, որ Դամասկոսի մոտ գտնվող Դեյր ալ-Ասաֆիր գյուղում ռմբակոծության արդյունքում 10 երեխա է զոհվել, հաղորդում է “BBC News”-ը: Ապստամբների տեղեկություններով` կառավարական զորքերի ռազմական ինքնաթիռներից նետած ռազմամթերքներն ընկել են մանկական խաղահրապարակի վրա: Ականատեսների խոսքով` գյուղի վրա են նետել 2 կլաստերի ռումբեր, ինչի մասին վկայում է նաեւ համացանցում հայտնված տեսանյութը: Սակայն սիրիական իշխանությունները հերքում […]

Կողոպտել են Անի Քոչարի ամուսնու հաշմանդամների գրասենյակը

image_11

‘Ես’ ամսագրի գլխավոր խմբագիր Անի Քոչարը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ամուսնու` Արման Մուշեղյանի ‘Աշխարհն առանաց արգելքների’ ՀԿ-ի գրասենյակը կողոպտել են:  ‘Անհաջողությունները շարունակում են մեզ հետապնդել… Կողոպտել են «Աշխարհն առանաց արգելքների» ՀԿ-ի գրասենյակը, որը գտնվում է Աբովյան քաղաքում: Անհայտ անձինք, կոտրելով դռները և երկաթյա ճաղավանդակից դուռը, հափշտակել են երեք համակարգիչ և պատճենահանիչ սարքը: […]

Նաիրի Հունանյանի մոր դին հայտնաբերվել է Սև ծովում

image_26

Նոյեմբերի 23-ի գիշերը Ուկրաինայի Եվպատորիա քաղաքի առափնյա հատվածում՝ ափից 2 մ հեռավորության վրա հայտնաբվերվել է կնոջ դի: ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ մարմինը: Պարզվել է, որ զոհվածը Նաթելլա Գալստյանն է՝ լրագրող Նաիրի Հունանյանի մայրը: Նաթելլա Գալստյանի հարևանուհին պատմել է, որ նախօրեին ինքը տեսել է զոհվածին, սակայն երեկոյան նրա որդի Արմենն ասել է, որ […]

Իսրայելը կրակ է բացել Գազայի ուղղությամբ` հրադադար կնքելուց հետո

image_57

Իսրայելցի զինծառայողները կրակ են բացել Գազայի հատվածի մի խումբ բնակիչների վրա` սպանելով մեկ եւ վիրավորելով 15 մարդու: Սա առաջին զինված միջադեպն է եղել հրադադարի մեկ ու կես օրվա ընթացքում, հաղորդում է “РИА Новости”-ն: Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հարավային տարածքում, որտեղ շուրջ 300 պաղեստինցիներ բողոքի ակցիա  են կազմակերպել` փորձելով կոտրել արգելապատնեշները եւ, ամենայն հավանականությամբ,  ներխուժել […]

Ուրիխանյանը` իր հետ կատարվածի մասին

image_56

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեկ տեղի ունեցած պատահարին: Ուրիխանյանի խոսքով` ինքը չի խոչընդոտել ոստիկանության աշխատակիցների աշխատանքին: ‘Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրատվամիջոցներին, սակայն գտնում եմ, որ առանց որևէ հետևանքների շարքային պատահարի առթիվ համեստ անձիս շուրջ նման ուշադրություն կենտրոնացնելը տեղին չէ: Պարզապես ցանկանում եմ նշել, որ ոստիկանության աշխատանքներին որևէ կերպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի