24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Գրիպի նոր համաճարակ

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել` կապված գրիպի համաճարակի հետ, որն արդեն 18 մարդու կյանք է խլել միայն այդ նահանգում, հաղորդում է “CBS News” հեռուստաալիքը: Համաճարակային սեզոնի սկզբից, որը համարվում է 2012-ի հոկտեմբերի 1-ը, քաղաքում արդեն հայտնաբերվել է վարակի 700 դեպք, ինչը նախորդ` 2011-2012 համաճարակային սեզոնի ցուցանիշից 10 անգամ ավել է:  […]

8-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 8-ի երեկոյան աչքի վնասվածքով Ալավերդու հիվանդանոց է տեղափոխվել 8 տարեկան մի տղա: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է մի քանի օր առաջ` ճայթիչ-պայթիչից: Ոստիկանությունը սկսել է քննություն, նշանակվել է փորձաքննություն: 

Սպանություն Երեւանում.տղամարդու դին մասնատել են

Այսօր՝ հունվարի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կյուրղինյան 3 հասցեի դիմաց, այգու մեջ տղամարդու դի կա, հաղորդում է shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննչական […]

ՌԴ-ում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում ՀՀ քաղաքացիներ են զոհվել

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ս/թ. հունվարի 6-ին Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 64-րդ կլմ-ին իրար են բախվել “Hyundai Accent” եւ “ՎԱԶ-2110” մակնիշի ավտոմեքենաները: Տեղի ունեցած ավտովթարի արդյունքում կան զոհվածներ եւ վիրավորներ: Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ “ՎԱԶ-2110” մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են 5 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 4-ը՝ Մկրտչյան Դավիթ Նորայրի (ծնված՝ 1977թ.), Արեւշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արեւշատյան Սուսաննա Կարենի (ծնված՝ […]

77 -ամյա կնոջը խեղդամահ են արել եւ հրկիզել

Հունվարի 2-ին, ժամը 10.30-ին, ՀՀ ԱԻՆ Գյումրի ՀՓՋ-ից ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ այրվում է 1935 թ. ծնված Ֆարիդա   Սարգսյանի  տնակը: Հրդեհը մեկուսացվել է նույն օրը, ժամը 11.05-ին և մարվել ժամը 12.00-ին:Հրդեհի հետևանքով տնակն ամբողջությամբ այրվել է, իսկ   Ֆարիդա Սարգսյանը ստացած այրվածքներից մահացել է: ՀՀ ոստիկանությունից Henaran.am-ին հաղորդում են, որ հունվարի 5-ին Շիրակի մարզի դատաբժշկական […]

Թունավորվել են

Հունվարի 7-ին, ժամը 11.36-ին մկնդեղից թունավորումով ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 1983 թ. ծնված Ա. Քեմիջեջյանը: Նույն օրը, ժամը 14.20-ին թունավորման նախանշաններով ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Սարի թաղի 2-րդ փողոցի 14-րդ տան բնակիչներ` 1974 թ. ծնված Արմինե Մարդոյանը և 1954 թ. ծնված Քնարիկ Հարությունյանը: Ըստ հերթապահ բժշկի` տուժածների առողջական վիճակը բավարար […]

Այնախլուում տնակ է այրվել

 Անցած տոնական օրերին Սյունիքի մարզի Հարթաշենի գյուղի բնակիչներից մեկի շարժական տնակն է այրվել: Այն գյուղին հարակից Այնախլու  կոչվող հանդամասում էր տեղադրված: Ըստ տուժողի, ինքը տնակը տարեվերջին տեսել էր նորմալ վիճակում: Ոստիկանության Գորիսի բաժնում կատարվում է քննություն:

Փրկարարների կողմից հիվանդանոց հասցրած կինը տղա է ունեցել

Այսօր՝ հունվարի 7-ին, Ապարանի բժշկական կենտրոնում բարեհաջող ծննդաբերություն է ունեցել երեկ Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի եւ Ապարանի բժշկական կենտրոնի ու կնոջ հարազատների կողմից Նիգավան գյուղից Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված Գյուլնարա Պետրոսյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Ապարանի հիվանդանոցում ծնվել է Գ. Պետրոսյանի առաջնեկը: Ֆոտոլրագրողը զրուցել է Ապարանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Հայկ […]

5 վիրավոր Կոտայքի մարզում

Այսօր` հունվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիկի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 22-ամյա Արմեն Մանուկյանի վարած ԳԱԶ 32213 մակնիշի Լ3211 համարանիշի եւ Մասիս քաղաքի բնակիչ 22-ամյա Մնացական Գեւորգյանի վարած Օպել Վեկտրա 32ՍՍ089 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է […]

17-ամյա տղան ինքնասպան է եղել

Հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14.30-ի սահմաններում, երիտասարդ տղան Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել: Ինչպես shamshyan.com-ին դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկակար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննիչ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված