29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Թունավորվել է լոգանք ընդունելիս

image_15714

Փետրվարի 3-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Լիլիթ  Զ.-ն՝ հայտարարել է, որ տանը լոգանք ընդունելուց հետո վատացել է: Կատարվում է հետաքննություն:

Կապանի բժշկական կենտրոնում են վթարից տուժածները

image_15698

Փետրվարի 2-ին Կապանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով Կապանի բժշկական կենտրոնում ներկայումս բուժում են ստանում չորս տուժած: Նշենք, որ Կապանի Գործարանային թաղամասում իրար էին բախվել “ԳԱԶ 3110” եւ “ՎԱԶ-2121” (Նիվա) մակնիշի ավտոմեքենաներ, ինչի արդյունքում յոթ մարդ էր տեղափոխվել հիվանդանոց, որից երկուսը երեխաներ: Վերջիներս վնասվածք չունեին եւ դուրս են գրվել: Բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել պաշտպանության […]

2 զոհ` Թուրքիայում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած պայթյունի հետեւանքով /վիդեո/

image_15634

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ԱՄՆ դեսպանատանը ահաբեկիչ-մահապարտը պայթյուն է իրագործել: Ըստ իրավապահ մարմինների` 2 մարդ է զոհվել: Եվս մի քանիսը վիրավոր են, հաղորդում է “MK.ru” կայքը: Թաղամասը, որտեղ գտնվում է դեպանատունը, մշտապես խիստ հսկողության տակ է: Նույն տարածքում են գտնվում Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանատները: Պայթյունից անմիջապես հետո ոստիկանությունը շրջափակել է տարածքը, տարածքը նույնիսկ ոստիկանական ինքնաթիռ է […]

Բոտուլիզմի դեպք. 4 տուժած

image_15629

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի փետրվարի 1-ին Տավուշի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է: Տավուշի մարզի Պառավաքար գյուղի  բնակիչները հունվարի 30-ին սննդում օգտագործել են  տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղ: Փետրվարի 1-ին հիվանդների […]

Մահ բանակում

image_15576

31.01.2013թ., ժամը 22:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի զինանոցում, ըստ նախնական տվյալների, ինքնաձիգով ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում է հասցրել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Ալբերտի Ավագյանը /ծնված 1990թ., 2012-1 զորակոչ, Նոր Նորքի զ/կ/: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության […]

Շատ բան ենք հաղթահարել, սա էլ կհաղթահարենք. Պարույր Հայրիկյան

image_15548

Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը կայուն է: Նա անգամ խոսում է, պարզապես թույլ է: Այս մասին Henaran.am-ի թղթակցին  փոխանցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` դուրս գալով Հայրիկյանի հիվանդասենյակից: “Շատ բան եմ հաղթահարել, սա էլ կհաղթահարենք”,-ասել է Հայրիկյանը: Հիշեցնենք, այս գիշեր նա հրազենային վիրավորումով տեղափոխվել է Նոր Նորքի “Գրիգոր Լուսավորչի” անվան հիվանդանոց: Նախագահի թեկնածուի վրա կրակել […]

Հիվանդանոցում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը

image_15547

Այս պահին Նոր Նորքի “սբ. Գրիգոր Լուսավորիչ”  բժշկական կենտրոն են եկել նաեւ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ազատ Դեմոկրատների” վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, նախագահի թեկնածու, “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից: Քիչ առաջ հիվանդանոց են եկել նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  նախագահի թեկնածուներ էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Արման Մելիքյանը: Հիշեցնենք, քիչ առաջ այս […]

ՀՐԱՏԱՊ. Հայրիկյանի վիճակը միջին ծանրության է, վիրահատության կարիք չկա /լրացված, վիդեո/

image_15545

Կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին րոպեներ առաջ նրան տեղափոխել են տամոգրաֆիայի կաբինետ: Այս մասին հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը հիվանդանոցից: Նրա փոխանցմամբ, Հայրիկյանը երկու կրակոց է ստացել կրծքավանդակի շրջանում: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը մեր թղթակցին ասել է, որ ոստիկանության պետի առաջին […]

ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՏԱՀԱՐ. Կրակել են Պարույր Հայրիկյանի վրա, նա կրծքավանդակից վիրավոր է

image_15544

Քիչ առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Պարույր Հայրիկյանը այս պահին Նոր նորքի թիվ 3 հիվանդանոցում է, նա կրծքավանդակից վիրավորվել է: Henaran.am-ի աղբյուների փոխանցմամբ` բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության: Henaran.am-ի թղթակիցը աշխատում է հիվանդանոցում: 0:17 Մեր թղթակցի հաղորդմամբ` Պարույր […]

Սիրիայում հայ է սպանվել

image_15516

Սիրիայում հերթական հայն է սպանվել, հաղորդում են հայկական լրատվամիջոցները: Մահացածը 1980-ին ծնված Հոսվեփ Աբգարյանն է, ում սպանել են Բեյրությից Լաթաքիա մեկնելու ճանապարհին` Ջեբլե քաղաքի մոտ: Երիտասարդը գտվել է տաքսու մեջ, որի մյուս 3 ուղեւորները եւս սպանվել են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի