19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Վենետիկը կրկին ջրի տակ է հայտնվել /վիդեո/

Վենետիկն էլ ավելի է ծածկվել ջրով, հաղորդում է Ռուսաստանի “Առաջին ալիքը”:  Այս տարվա առաջին ջրհեղեղի պատճառը շաբաթվա սկզբից Իտալիայի հյուսիսում տեղացող առատ անձրեւները եւ ձյունն են: Ջրի մակարդակը ջրանցքներում մոտ մեկուկես մետրով բարձրացել է: Ջրի տակ է անցել քաղաքի ողջ պատմական կենտրոնը, այդ թվում` Սան Մարկո հայտնի հրապարակը:  Սովորաբար դա այնքան էլ չի վախեցնում զբոսաշրջիկներին, սակայն […]

Վրաստանում “խոզի գրիպից” 3 մարդ է մահացել

Վրաստանում 3 մարդ է մահացել “խոզի գրիպից“`H1N1 վիրուսից, մի կին եւ 2 երեխա, տեղեկացնում է “Грузия-online”-ը: Սակայն առողջապահության նախարարությունը հաստատում է միայն 42-ամյա կնոջ մահվան փաստը: Հարազատների խոսքով` նա 10 օր շարունակ բուժվում էր: Նա պարբերաբար հիվանդանոց է հաճախել` վերակենդանացման բաժանմունքում գտնվող քրոջը տեսակցության եւ, ամենայն հավանականությամբ, վարակվել է: Հիվանդության ընթացքում կնոջ մոտ նաեւ թոքերի բորբոքում […]

Սեւան-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են

Այսօր` փետրվարի 12-ի առավոտյան, ժամը 08.17-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար: Բախվել են “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենան եւ “ԿամԱԶ” մակնիշի բեռնատարը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: “ԿամԱԶ” մակնիշի բեռնատարի ուղեւոր` 21-ամյա Հ. Դավթյանը տեղում զոհվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 44-ամյա […]

Ծեծել է նախկին կնոջը, տարել բջջայինը

Փետրվարի 10-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում  Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մի բնակչից  ահազանգ է ստացվել, որ նախկին փեսան` 1979 թ. ծնված Տիգրան Գ.-ն,  նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, մտել է տուն, ծեծի է ենթարկել իրեն և դստերը  ու հափշտակելով վերջինիս բջջային հեռախոսը` դիմել է փախուստի: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում Տիգրան […]

Մանկահասակ աղջիկը ցած է գլորվել ձորից

Փետրվարի 11-ին, ժամը  12.49-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Օրբելյան փողոցի մոտակայքում  քաղաքացին բարձրությունից ձորն է գլորվել: Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Փրկարարները ձորից դուրս են բերել 1999 թ. ծնված Լուսինե Գալստյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիս քաղաքի բժշկական կենտրոն: Տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել […]

Պայթյուն` Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին

Նախօրեին ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին: Դեպքը տեղի է ունեցել թուրքական հսկիչ-անցագրային կետերից մեկում: Նախնական տվյալներով` ավտոմեքենայի մեջ պայթուցիկ է գործարկվել: Արդյունքում առնվազն 10 մարդ է զոհվել, եւս 50-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է “NTV” հեռուստաընկերությունը:  Նշենք, որ փետրվարի 1-ին Թուրքիայում եւս մեկ ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ռումբը պայթել էր Անկարայում ԱՄՆ […]

Վրաերթի է ենթարկել հղի կնոջը

Այսօր` փետրվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: ժամը 15:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 շենքի առջևի ավտոկայանատեղում, Չարենցավան քաղաքի բնակիչ 37-ամյա Արա Շահբազյանը, վարելով “Մեծն Կայզեր” ՍՊԸ-ին պատկանող և իրեն ամրակցված «Նիսսան» մակնիշի L 2208 համարանիշի ավտեմեքենան, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 33-ամյա Արփինե Բարիղամյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի […]

Ադրբեջանում ավիավթարի հետեւանքով է 3 մարդ է զոհվել

Ադրբեջանում ռազմական “Ми-8″ ուղղաթիռ է վթարի ենթարկվել, հաղորդում է “АПА”-ն: Ըստ նախնական տվյալների` այն ընկել է Կասպից ծովը` ափից 300 մետր հեռավորության վրա: Վթարի հետեւանքով, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մահացել են ուղղաթիռի օդաչու Յաշար Ահմեդովը եւ մեխանիկներ Բահրուզ Զեյնալովն ու Ռուստամ Ռուստամովը:  Վթարի պատճառների մասին առայժմ տեղեկություն չի հաղորդվում: 

Թունավորվել են հարսանիքի ժամանակ

Փետրվարի 10-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել, որ աղիքային երևույթներով 15 հիվանդ հոսպիտալացվել է “Արմավիր”, 6-ը`Էջմիածնի բժշկական կենտրոնների ինֆեկցիոն բաժանմունքներ, 1-ը` Երևան` սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ: Ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչի արդյունքում պարզվել է, որ հիվանդները փետրվարի 9-ին “Շանսոն” ռեստորանում հարսանյաց հանդեսի ժամանակ կերել են […]

Հրդեհ “Մայամի” ռեստորանային համալիրում

Փետրվարի 9-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի և Բագրատունյաց պողոտայի խաչմերուկում` “Մայամի” ռեստորանային համալիրում:  Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրշեջ – փրկարարները հյուրանոցից դուրս են բերել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ Բոդուլ Լաքշմանին (ծնվ.1987 թվ.)և Վասուդ Դևին :Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 14.51-ին: Այրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի