20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Խոշոր ահաբեկչություն Սիրայում. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

Առնվազն 10 մարդ է զոհվել Դամասկոսի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հաղորդում է “Reuters”-ը:  Ականատեսների խոսքով` տեղի ունեցածը 2001-ի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունցած ահաբեկչությունն է հիշեցրել` ամենուրեք վիրավորներ են եղել, որոնց հիվանդանոց են տեղափոխել տաքսիներով եւ պատահական մեքենաներով: Իրավիճակն էլ ավելի է սրվել, քանի որ պայթյունից անմիջապես հետո նույն վայրում փոխհրաձգություն է […]

Ինչ որ բան խանգարում է ոստիկանությանը բացահայտել ավտովթարի հանգամանքները. Զոհրաբյանի մամլո ծառայություն

Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 4-ին ժամը 23-30-ին Երևանի Հրաչյա Քոչար փողոցում տեղի է ունեցել ավտովթար, իրար էին բախվել Աժ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանին պատկանող “Չերրի”  և  “Օպել Վեկտրա” մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով “Չերրիի” վարորդը, ուղևորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, Օպել Վեկտրա-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ավելի ուշ Զ.Զոհրաբյանի մամուլի […]

Մահացել է

87 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերը, հաղորդում է “Reuters”-ը:  2012-ի դեկտեմբերին վիրահատեցին բարոնուհու միզապարկը` քաղցկեղային ուռուցքը հեռացնելու նպատակով: Դրանից առաջ նրա մոտ մի քանի անգամ արյան զեղում էր տեղի ունեցել: Թետչերն առաջին եւ ներկա պահին նաեւ վերջին կինն է, ով կառավարել է բրիտանական կառավարությունը: Վարչապետի պաշտոնում նա անց է կացրել ռեկորդային […]

ՆԱՏՕ-ի ավիահարվածի հետեւանքով Աֆղանստանում 11 երեխա է զոհվել

Աֆղանական իշխանությունների եւ ականատեսների տվյալներով` ՆԱՏՕ-ի ավիահարվածի արդյունքում Աֆղանստանի արեւելքում 11 երեխա եւ մի կին են զոհվել, եւս 6-ը վիրավոր են, հաղորդում է “BBC”-ն: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հաստատել են, որ իրենք “աջակցություն” են ցուցաբերել այն բանից հետո, երբ Կունար նահանգում գրոհայինների հարձակման հետեւանքով ամերիկացի քաղաքացիական խորհրդական է զոհվել: Դաշինքը հայտարարել է, որ այլ զոհերի մասին տեղեկություն […]

Ողբերգություն . երեխաները պայթել են ականի վրա

 Ապրիլի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ժամը 12:40-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել , որ Հովհանի եւ Վահրամաբերդ գյուղերի միջեւ ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, մահացած երխաներ կան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ […]

Բարձրահարկի փլուզման հետեւանքով 60 մարդ է զոհվել /վիդեո/

Հնդկական Մումբայ քաղաքում բարձրահարկ շենքի փլուզման հետեւանքով զոհվածների թիվը առնվազն 60 է, տեղեկացնում է “BBC”-ն: Փրկարարները շարունակում են հավաքել կիսակառույց շենքի փլատակները: Պարզվել է, որ չնայած շենքի մի մասն էր կառուցված, արդեն կառուցված 4 հարկերում մարդիկ են բնակվել: Զոհերի թվում բացի բնակիչներից նաեւ շինարարներ են, ովքեր գիշերելիս են եղել շենքի ներսում: Զոհվածներից 19-ը երեխաներ են: […]

Դադարեցրեք արյան առեւտուրը հենց հիմա …

”Հեշտ է ստատուս գրել, հեշտ է պաստառներ բարձրացնել եւ հեշտ է արյան մասին խօսիլ: Հրաչ Մուրատյանի արյունը չի կարելի քաղաքական գործիքի վերածել: Եղածը ողբերգություն է Լրիվ համաձայն եմ: Նույնիսկ տեսակի, ԻՇԽԱՆի ու ՍՏՐՈՒԿի իսկական կռիվ. բայց արյան առեւտուրը աւելիով կը խոցէ Հրաչի մաքուր հոգին: Դադարեցրէք արյան առեւտուրը Հէնց հիմա…. Դադարեցրէք արյան առեւտուրը. Հէրիք եղավ”,-Ֆեյսբուքյան իր […]

Արգենտինայում ջրհեղեղի զոհ է դարձել 54 մարդ /վիդեո/

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում եւ նրա արվարձաններում տեղի ունեցած ջրհեղեղի զոհն է դարձել 54 մարդ, հաղորդում է “AFP”-ը: Ջրհեղեղի պատճառ դարձած հորդառատ անձրեւները դեռեւս շարունակվում են:  Զոհերի մեծ մասը համալսարանական Լա-Պլատա քաղաքում է, որտեղ 2 օրվա ընթացքում տեղումների ռեկորդային քանակություն է թափվել` 40 սմ: Քաղաքի կեսը մնացել է առանց էլեկտրականության, խաթարված է հեռուստահաղորդակցությունը:  Արգենտինայի նախագահ Քրիստինա […]

Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանության գործից

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում՝ հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի […]

“Ժառանգությունը”` սպանված գյուղապետի մահվան առնչությամբ հայտարարում է

“Ժառանգություն” կուսակցությունում ցավով տեղեկացանք Պռոշյան ավանում կատարված սարսռեցնող ահաբեկչության մասին, որ ընդհատեց ազատամարտիկ, համայնքապետ Հրաչ Մուրադյանի կյանքը: Մեզանից հեռացավ մարդ, ով վայելում էր սեր եւ հարգանք, ով մասնակից ու հերոս էր Արցախյան ազատամարտի, ով ապրում եւ գործում էր ի շեն եւ բարօրություն հայրենի եզերքի: Միայն երկրում առկա ամենաթողության եւ անպատժելիության մթնոլորտում կարող էր նման քստմնելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի