25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հայտնաբերվել է ոստիկանապետի դին, նոր մանրամասներ /վիդեո/

Այսօր առավոտյան Հրազդան քաղաքի մոտ գտնվող գերեզմանատանը` հոր գերեզմանի մոտ կանգնեցրած ավտոմեքենայում հայտնաբերվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին` հրազենային վնասվածքով:  Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ ատրճանակ:   Տեսանյութը` “Ազատություն” ռադիոկայանի

5-ամյա տղան սպանել է 2 տարեկան քրոջը

Ամերիկյան Քենտուքի նահանգում 5-ամյա տղան կրակել է 2 տարեկան քրոջը: Սպանությունը կատարվել է այն հրացանով, որն անցյալ տարի նվեր էր ստացել ծննդյան օրվա կապակցությամբ: Ոստիկանությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երեխան ցանկացել է խաղալ հրացանափողի հետ, գրում է “pravda.ru”-ն: Մայրը մի քանի րոպեով է երեխաներին մենակ թողել: Ամենայն հավանականությամբ, գործը […]

Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել

Ադրբեջանական բանակում կրկին միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է  “АПА”-ն, միջադեպը գրանցվել է երկրի ՊՆ զորամասերից մեկում: Զինվոր Վյուսալ Ռովշանօղլու Ջաբիեւը վիրավորվել է ծառայողական զենքից արված կրակոցից: Վիրավոր զինվորը հոսպիտալ է տեղափփոխվել: հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտման արդյունքում: Ադրբեջանի ՊՆ մամլո փոխխոսնակը հաստատել է ինֆորմացիան:  

Հոր շիրիմին հայտնաբերվել է ոստիկանապետի դին

Այսօր՝ մայիսի 2-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Աբրամ Գեղամյանը, որ իր ղեկավարը՝ Կորյուն Հարությունյանը, երեկ՝ մայիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, դուրս է եկել աշխատանքի վայրից եւ մինչեւ այս պահը չի պատասխանում հեռախոսազանգերին, եւ նրան գտնելու համար անհրաժեշտ է, որպեսզի որոնողական աշխատանքներին ներգրավվեն նաեւ փրկարարները:  Ըստ  shamsyan.com-ի Այս […]

Հայաստանը խոսքի ազատության ոլորտում ամենանշանակալի առաջընթաց ապահոված երկրներից է. Freedom House

“Freedom House” իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական զեկույցը, որում ներկայացված է  2012-ին մամուլի ազատության վիճակը աշխարհի 197 երկրներում: Ինչպես հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը, այս տարի 63 երկրներում մամուլի վիճակը գնահատվել է որպես ազատ, 70 երկրներում` որպես մասամբ ազատ, 64 երկրում` անազատ: Այս տարի մեր երկիրն իր դիրքերը բարելավել է 4 միավորով եւ զեկույցի հեղինակների […]

ՀՐԱՏԱՊ. Ավտովթարից մահացել է մի ամբողջ ընտանիք /լրացված/, ֆոտո

Henaran.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել այսօր` մայիսի 1-ին,  ժամը 16:30-ի սահմաններում Տաթեւ-Հալիձոր ճանապարհին տեղի ունեցած վթարից: Հիշեցնենք, որ “ԳԱԶ 2410” մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել մոտակա ձորում կառուցված հանգստի տաղավարի վրա: Տաղավարում այդ պահին  հանգստացող մարդիկ կային: Պատահարի հետեւանքով 5 մարդ է մահացել, 5-ն էլ տեղափոխվել […]

Խոշոր ավտովթար Սյունիքում. կա 6 զոհ

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, մայիսի 1-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  “ԳԱԶ 2410” մակնիշի 62 ՏԼ 928 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել դեպի մոտակա ձորում կառուցված […]

Թուրքիայում ավտոբուսն ընկել է լիճը. կան զոհեր

Թուրքական Կայսերի նահանգում ավտոբուս է ընկել Չամլիջա լիճը: Ողբերգության արդյունքում 5 մարդ է զոհվել, առնվազն 30-ը վիրավոր են, հաղորդում է “РИА Новости”-ն: Միջադեպի պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն տեղի ոստիկանությունը կարծում է, որ վարորդը կարող է քնած լինել ղեկին:  Ներկայումս դեպքի վայրում են գտնվում “շտապ օգնության” եւ հրշեջ մեքենաները: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցները:

2 երեխա է զոհվել Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Մախաչկալայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 2 երեխա է զոհվել, հաղորդում է “РИА Новости”-ն: Մի քանի մարդ վիրավոր է, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Դեպքի մանրամասները` եւս: Պայթյունը տեղի է ունեցել Մախաչկալայի կենտրոնական շուկայի մոտ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված