25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Սյունիքում հաշվարկում են բնական աղետի վնասները

Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի, երեկ մայիսի 26-ին տեղացած կարկուտից առավել տուժել են Ագարակ քաղաքը, Կարճեւան եւ Լեհվազ գյուղերը: Արդեն սկսվել են այդ համայնքներում ուսումնասիրությունները եւ հաշվարկները կներկայացվեն գյուղնախարարություն: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ուժեղ տեղատարափ կարկուտ՝ ընկույզի հատիկի չափով  ընդամնեը 5-7 րոպե է տվել: Բայց […]

Լիբանանը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանի տարածքից արձակված հրթիռը պայթել է Իսրայելի տարածքում: Այդ մասին տեղեկացրել են Լիբանանի անվտանգության ծառայությունները, գրում է “parvda.ru”-ն: Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, երբ Լիբանանի հարավային Մարջայուն քաղաքից, որն Իսրայելի սահմանից 10 կմ հեռավորության վրա է գտնվում, հրթիռ է արձակվել: Նախնական տվյալներով` անհայտ անձանց կողմից արձակված հրթիռի պայթյունից տուժածներ եւ ավերածություններ չկան:  Հրթիռի պայթյունի […]

Ավիավթարի հետեւանքով 3 մարդ է զոհվել

3 մարդ է զոհվել նախօրեին Կրասնոդարի երկրամասում ինքնաթիռի վթարի հետեւանքով, հաղորդում է”lenta.ru”-ն: Նախնական տվյալներով` վթարը տեղի է ունեցել, երբ ինքնաթիռը գյուղատնտեսական աշխատանքներ է անելիս եղել: Վթարի պատճառները դեռեւս հայտնի չեն: Զոհվածներից 2-ը անձնակազմի անդամներն են եղել:

Կարկտահարվել է Հայաստանի հարավը /ֆոտո/

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչները չեն հիշում, որ իրենց քաղաքում կես ժամ կարկուտ տեղա: Կիրակի մայիսի 26-ի երեկոյան կարկտահարավել է Ագարակ քաղաքը: Նախնական տեղեկություններով վնասվել են թզի, նռան բերքը: Ականատեսները պատմում են, որ գետնին կարկուտի հաստությունը մոտ 20սմ էր: Մեր տեղեկություններով տուժել են նաեւ մի քանի ավտոմեքենա: Ագարակցիների եկամտի աղբյուրը նաեւ բերքի վաճառքն էր: Նրանք […]

Վրաերթի է ենթարկվել “Գանձասար” ֆուտբոլային ակումբի տնօրենը

Այսօր՝ մայիսի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ըստ Shamsyan.com-ի,    ժամը 16:00-ի սահմաններում, Երեւանի Իսակովի պողոտայի բնակիչ, 20-ամյա Արտուր Սուքիասյանը վարելով Lexus մակնիշի 85 QA 888 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայում՝ “Ավիատրանս” ընկերության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, երբ վրաերթի վայրից […]

Մահացել է Հրաչյա Հարությունյանի հայրը

Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահության, քարտուղարության եւ անձամբ իմ անունից մեր վշտակցությունն ենք հայտնում ՀՀ վաստակավոր արտիստներ ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, ՍՅՈՒԶԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ` նրանց անչափ սիրելի ԿԱՄՍԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ մահվան առթիվ: Մեր արվեստակից բարեկամ Հրաչյա Հարությունյանի հայրը համեստ ու նվիրված հաշվային աշխատող էր, երկար տարիներ եղել էր ,,Ավանգարդ,, թերթի գլխավոր հաշվապահը, իր համեստությամբ եւ ազնվությամբ դարձել բոլորի սիրելին: […]

Կողաշրջվել է միկրոավտոբուս. մեկ զոհ, 18 վիրավոր

 shamsyan.com -ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է այսօր` մայիսի 26-ին, Վանաձորից Վրաստան տեղափոխվելիս Պտղավան գյուղի վարչական շրջանում խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունները: Նրանք են.  1. 17 ամյա Լիաննա Մկրտչյանը, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 2. 63 ամյա Նատալիա Արմագարյանց 3. 26 ամյա Մանուկ Ղազարյանը […]

Վագրը հոշոտել է կենդանաբանական այգու աշխատակցին /վիդեո/

Անգլիական “South Lakes Wild Animal Park” կենդանաբանական այգում վագրը հոշոտել է այգու աշխատակցուհուն: 24-ամյա Սառա Մակեյը վագրի վանդակում է եղել, երբ վերջինս հարձակվել է նրա վրա եւ հոշոտել նրան: Աղջկան ուղղաթիռով հասցրել են հիվադանոց, սակայն նա մահացել է ստացված վնասվածքներից:  Միջադեպից հետո այգին փակվել է: Այգու տնօրենը նշել է, որ աղջիկը պատճառներ չուներ վագրի վանդակ մտնելու համար եւ ընդգծել է, որ […]

16 երեխա է զոհվել ավտոբուսի պայթյունի հետեւանքով

Պակիստանում 16 երեխա եւ նրանց ուսուցիչը զոհվել են` դպրոցական ավտոբուսում գազի բալոնի պայթյունի հետեւանքով, հաղորդում է”AFP”-ը: Ամենայն հավանականությամբ, պայթյունի պատճառ է դարձել կայծը, որն առաջացել է, երբ վարորդը վառելանյութը փոխելիս է եղել` գազից անցնելով բենզինի: Արդյունքում` ավտոբուսն ամբողջությամբ ոչնչացվել է: 7 աշակերտ հոսպիտալացվել են, նրանցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ավտոբուսում գտնվող բոլոր երեխաները մինչեւ […]

Լճակից դուրս է բերվել 14-ամյա Թեւսի դին

Մայիսի 24-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակա լճակում մարդ է ջրահեղձվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ջրից դուրս են բերել Ակունք գյուղի բնակիչ Թևոս Մելքոնյանի (ծնվ. 1999թ.) դին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի