20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Տաշիր-Ստեփանավան ճանապարհին խոշոր ավտովթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել

Մայիսի 28-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Տաշիր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել “Օպել-Աստրա” և “Օպել-Վեկտրա” մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով “Օպել-Աստրա”-ի ուղևորը` 54-ամյա Սլավիկ Սուքիասյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և “Օպել-Վեկտրա”-ի 8 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 72-ամյա Հակոբ Հովսեփյանը և 8-ամյա Արման Պողոսյանը մահացել են: Մայիսի 29-ին, ժամը 06.15-ին, “Օպել-Աստրա”-ի վարորդը`54-.ամյա Նորիկ […]

Գառնու ձորում երիտասարդը դանակի 5 հարված է հասցրել ոստիկանության ավագ սերժանտին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի հանձնարարականով, նույն բաժանմունքի քննիչ Կարեն Խանումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 27-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում վիճաբանություն է տեղի ունենում, որի հետևանքով հիվանդանոց է […]

Երիտասարդ աղջիկը նետվել է Կիեւյան կամրջից

Այսօր՝ մայիսի 29-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես տեղեկացնում է “shamshyan.com”-ը , ժամը 11:30-ի սահմաններում Կիեւյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել եւ տեղում մահացել: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները:  Ականատեսներ են եղել, ովքեր նկատել են, […]

Սպանության փորձի կասկածանքով բերման են ենթարկվել Գագիկ Ծառուկյանի կոմերցիոն տնօրենն ու հաշվապահը /ֆոտո/

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի […]

Հնդկաստանում ավելի քան 500 մարդ է մահացել շոգից

Վերջին 2 ամսվա ընթացքում ավելի քան 500 մարդ է մահացել չդադարող շոգից, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:  Հնդկաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով` 2013-ի ապրիլի 1-ից մինչ օրս շոգի զոհն է դարձել 524 մարդ, սակայն ըստ ոչ պաշտոնական վիճակագրության` զոհերի թիվը գերազանցել է 600-ը:  Երկուշաբթի Հնդկաստանի մայրաքաղաքում գրանցվել է մաքսիմալ 42.6 աստիճան տաքություն, ինչը 2 […]

Խոշոր ավտովթար Տաշիրում. զոհերի և վիրավորների ինքնությունը հայտնի է

Մայիսի 28-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր – Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ում բախվել են ”Օպել Աստրա” մակնիշի 08ՏՏ864 և ”Օպել Վեկտրա” մակնիշի 23DD414 պետհամարնիշներով ավտոմեքենաները, […]

Անձրևաջրերը կրկին հեղեղել են Երևանը

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են,որ Մայիսի 28-ին, ժամը 14.10-ի սահմաններում ճգնաժամային կառավարման կետնրոն տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները: Ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները: Կարծես […]

Իրաքը միջդավանական պատերազմի եզրին է կանգնած. ավելի քան 80 մարդ է ահաբեկչությունների զոհ դարձել /վիդեո/

82 զոհ, ավելի քան 130 վիրավոր. այսպիսին են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում եւ նրա ծայրամասերում տեղի ունեցած զանգվածային ահաբեկչական գրոհների տխուր արդյունքները: Արմատական-իսլամիստների որեւէ խմբավորում դեռեւս պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական ակտերի համար, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Իրաքի ոստիկանությունն արդեն հեաքննություն է սկսել եւ պարզել, որ տարբեր քաղաքներում ահաբեկիչները պայթեցրել են 14 ավտոմեքենա: Ընդ որում, այդ […]

Սյունիքում հաշվարկում են բնական աղետի վնասները

Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանի, երեկ մայիսի 26-ին տեղացած կարկուտից առավել տուժել են Ագարակ քաղաքը, Կարճեւան եւ Լեհվազ գյուղերը: Արդեն սկսվել են այդ համայնքներում ուսումնասիրությունները եւ հաշվարկները կներկայացվեն գյուղնախարարություն: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ուժեղ տեղատարափ կարկուտ՝ ընկույզի հատիկի չափով  ընդամնեը 5-7 րոպե է տվել: Բայց […]

Լիբանանը հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Լիբանանի տարածքից արձակված հրթիռը պայթել է Իսրայելի տարածքում: Այդ մասին տեղեկացրել են Լիբանանի անվտանգության ծառայությունները, գրում է “parvda.ru”-ն: Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը, երբ Լիբանանի հարավային Մարջայուն քաղաքից, որն Իսրայելի սահմանից 10 կմ հեռավորության վրա է գտնվում, հրթիռ է արձակվել: Նախնական տվյալներով` անհայտ անձանց կողմից արձակված հրթիռի պայթյունից տուժածներ եւ ավերածություններ չկան:  Հրթիռի պայթյունի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի