20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

3 զոհ` Սիրիայում տեղի ունեցած պայթյունի արդյունքում /վիդեո/

Սիրիայի կառավարական ուժերի հասցրած ավիահարվածի հետեւանքով Հոմս քաղաքում երեք մարդ է զոհվել` մեկ կին եւ նրա երկու երեխաները, եվս մի քանի տասնյակ մարդ վիրավոր է, գրում է “rbc.ru”-ն` հղում անելով “Syrian Observatory For Human Rights” կազմակերպությանը: Կազմակերպության տվյալներով` սիրիական հակամարտության զոհերի ճշգրիտ թիվն այժմ 101 հազար 191 է, որոնցից 36.7 հազարը խաղաղ բնակիչներ են, 25 […]

Առավոտ կանուխ՝ գյուրզա

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հուլիսի 1-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցի թիվ 14 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը (գյուրզա) եւ տեղափոխել անվտանգ տարածք:

5-ամյա Ռազմիկը տեղում մահացել է

Հունիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Անի Ս.-ի վարած “Միցուբիշի Պաջեռո ԻՕ” մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով ուղևոր, 5-ամյա Ռազմիկ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

Մահացել է Նելսոն Մանդելան

94 տարեկանում մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սեւամորթ նախագահ, Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան: Հարազատները որոշում են կայացրել նրա օրգանիզմն անջատել արհեստական շնչառության ապարատից:  ՀԱՀ նախկին նախագահին հոսպիտալացրեցին 2012-ի դեկտեմբերին: Վերջերս նրա թոքերն ընդհանրապես սկսեցին չգործել եւ Մանդելայի օրգանիզմը միացրեցին արհեստական շնչառության ապարատին: Թե երբ այն կանջատվեր, պետք է որոշեին նրա հարազատները: Հազարավոր մարդիկ էին այս […]

Երկրաշարժը զգացվել է Սյունիքում

Հունիսի 28-ին, ժամը 09.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանա­կով ժամը 09.13-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 5-6 բալ: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.420 և արևելյան երկայնության […]

Հայկ Մովսիսյանին սպանե՞լ են Շուշիի ՔԿՀ-ում

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ԼՂՀ Շուշի ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի մոր՝ Հեղինե Պետրոսյանի դիմումի քննությունը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշումը վերացնելու և տուժող Հայկ Մովսիսյանի իրավահաջորդ ճանաչելու պահանջով: Դատից առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ. 2013 թ. հունիսի 27-ին՝ ժամը 9:30-ին, ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների […]

17-ամյա աղջիկն կախվել է` ավարտական երեկոյից վերադառնալիս բռնության ենթարկվելուց հետո

Ուրալում քրեական գործ է հարուցվել` անչափահաս աղջկա ինքնասպանության գործով, որին կախված են գտել գետի վրայով անցնող կամրջից: Մահից առաջ նրան բռնաբարել են: Աղջկա վրա հարձակվել են, երբ նա վերադառնալիս է եղել բարեկամուհու ավարտական երեկոյից:  17-ամյա աղջնակը կախվել է սեփական ջինսից: Այն մասին, որ նրա նկատմամբ սեռական բռնություն է գործադրվել, պարզվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքում: Ոստիկանության […]

Արտակարգ պատահար Սյունիքում

Երեկ ուշ  երեկոյան արտակարգ պատահար է գրանցվել Սյունիքի մարզում: Ողջի գետի վարարման պատճառով Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ում երկու կամուրջ է փլուզվել: Դրանք Ձագեձոր բնակավայրը կապում էին միջպետական մայրուղուն: Բնակավայրը մտնում է Լեռնաձորի գյուղի վարչական սահմանի մեջ: Լեռնաձորի գյուղապետ Ստեփան Պետրոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղը այս պահին կտրված չէ արտաքին աշխարհից, գործում է հետիոտն […]

Սպանություն` հանուն բորշչի

Բախչիսարայի բնակիչն սպանել է հարեւանուհուն, ում դուր չի եկել իր պատրաստած բորշչը, տեղեկացնում է “Комсомольская правда в Украине” թերթը:  Պարզվել է, որ տղամարդը մոտիկից է ծանոթ եղել այդ կնոջը, ով հաճախ հյուր է գնացել վերջինիս:  Այս անգամ նա որոշել է իր թանկ հյուրին իր իսկ պատրաստած բորշչից հյուրասիրել, սակայն կնոջն այն դուր չի եկել, ինչի համար […]

Աներեւակայելի դաժանությամբ սպանություն . անչափահաս տղան կտրել է տղամարդու գլուխը եւ դրանով ֆուտբոլ խաղացել

Մոսկվայում հետաքննվում է ծայրահեղ դաժանությամբ սպանությունը, որը կատարել է անչափահաս տղան` ավարտական երեկոն նշելու ընթացքում: Գլխավոր կասկածյալը 17-ամյա Նիկիտան է, որին վռնդել են քոլեջից: Հենց նրա բնակարանում էլ տեղի է ունեցել գինարբուքը` իբր թե ավարտական երեկոն, որի հետեւանքն էլ դարձել է դաժան սպանությունը: Բացի անչափահաս երիտասարդից, հանցագործությանը մասնակցել են նաեւ նրան հյուրընկալած 18-ամյա Վլադիսլավը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի