23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Փոթորկի արդյունքում զոհվածների թիվը գերազանցել է 100-ը

“Ինգրիդ” եւ “Մանուել” փոթորիկների արդյունքում Մեքսիկայում ավելի քան 100 հոգի է մահացել: Կան նաեւ բազմաթիվ անհետ կորածներ: Մեքսիկայի 24 նահանգներ արդեն տուժել են, առանց տանիքի է մնացել 58 000 մարդ: Մյուս շաբաթվա ընթացքում Մեքսիկայում կրկին հորդառատ անձրեւներ են սպասվում, փոխանցում է РИА Новости-ն: 

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր, տեղական ժամանակով ժամը 06.16-ին Թուրքիայի տարածքում, Վան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ չի նշվում:

Բարսելոնայի մոտ գնացքները բախվել են իրար. զոհեր եւ վիրավորներ

Բարսելոնայի մոտակայքում իրար են բախվել երկու գնացք, փոխանցում է INTERFAX.RU-ն: Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Կան վիրավորներ եւ զոհեր, սակայն նրանց կոնկրետ թիվը հայտնի չէ: Նախնական տեղեկություններով` գնացքներից մեկի վարորդը չի կարողացել այն ժամանակին արգելակել եւ բախվել է կանգնած գնացքին:

Փոթորկի արդյունքում կոկորդիլոսները լցվել են քաղաքներ /վիդեո/

Մեքսիկայում “Էմանուել” փոթորիկն ավերածություններ է գործում: Դրա հետեւանքով 97 հոգի արդեն մահացել է, փոթորիկը ծածկել է Մեքսիկայի տուրիստական կենտրոնը: Փոթորկի հետեւանքով Մեքսիկայի մի շարք քաղաքներ լցվել են կոկորդիլոսներով:

Ռազմաբազայի մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում 40 հոգի է մահացել

Յեմենում ռազմաբազայի մոտ պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 40 հոգի մահացել է: Reuters-ի փոխանցմամբ՝  ահաբեկչությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Ռազմաբազային են մոտեցել պայթուցիկ սարքերով լի երկու մեքենա, որոնք պայթել են: Ենթադրվում է, որ ահաբեկչության հետեւում կանգնած է ՛՛Ալ Քայիդա՛՛ խմբավորումը:

Խոշոր ավտովթար. տուժածներ /ֆոտո/

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, բախվել են 4 տրանսպորտային միջոցներ, ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարող ավտոմեքենան կողաշրջվել է: Տեղեկացնում է shamshyan.com-ը: Մանրամասները՝ այստեղ: 

Կրակել են Ավետարանական եկեղեցու ծառայողի ուղղությամբ

Ըստ ոստիկանության  տարածած հաղորդագրության, սեպտեմբերի 18-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության շտաբի  հերթապահ մասից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի տղամարդ եւ հայտնել, որ Սեւան քաղաքի հիվանդանոցի դիմաց գտնվող բենզալցակայանի մոտ կրակել են իր վարորդի ուղղությամբ:     Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ, Երեւան-Իջեւան ճանապարհի 63-րդ կմ-ին` դեպի Իջեւան տանող կողնակում,հայտնաբերել […]

1000 տոննա ռադիոակտիվ ջուր է լցվել օվկիանոս

РИА Новости-իփոխանցմամբ` Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը սպասարկող TEPCO ընկերության մասնագետները հայտնել են, որ նոր հայտնաբերված արտահոսքի պատճառով ստիպված են եղել օվկիանոս լցնել առնվազն 1000 տոննա աղտոտված ջուր: Ատոմակայանի վնասման պատճառը Մանյի թայֆունն է, որն արդեն հասցրել է մեծ ավերածություններ գործել Ճապոնիայում: Ատոմակայանի աշխատակիցները փորձել են արտամղել ռադիոակտիվ ջրով լի ցիստեռնից արտահոսող ջուրը, որը վնասվել էր թայֆունի […]

Կանադայում գնացքը բախվել է ավտոբուսին. 6 հոգի մահացել է

Կանադայի մայրաքաղաք Օտտավայում նախօրեին գնացքը բախվել է երկհարկանի ուղեւորատար ավտոբուսին: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, երեկոյան: Վթարի ենթարկված ավտոբուսը պատկանում էր Օտտավան եւ Քարլթոն շրջանը սպասարկող OC Transpo ընկերությանը: Ավտոբուսի դիմացի հատվածը լրջորեն վնասվել է: Տարանցիկ գնացքը, որ բախվել է ավտոբուսին, ուղեւորվում էր Տորոնտո: Ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով վեց մարդ է զոհվել, 34-ը վիրավորվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված