25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Պակիստանում երկրաշարժից 208 մարդ է մահացել

Պակիստանում նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 208-ի, փոխանցում է lenta.ru-ն։  Տվյալները ստացվել են առավել տուժած Բելուջիստան նահանգից, որի իշխանությունները տեղեկացրել են, որ բացի զոհերից կա նաև 373 տուժած։  Երկրաշարժի հետեւանքով փլվել է տեղի շենքերի 90%-ը։ 

Խոշոր հրդեհ “Գրանդ քենդի” գործարանում /ֆոտո/

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի “Գրանդ քենդի” գործարանում: Այս պահին երկու տասնյակից ավելի հրշեջներ գործարանի գրեթե ողջ անձնակազմի հետ միասին պայքարում են կրակի դեմ, սակայն այն մեծ արագությամբ տարածվում է, փոխանցում է shamshyan.com-ը:  Ըստ նախնական տեղեկություների՝ զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ ծուխը տեսանելի է քաղաքի մյուս ծայրից: Աղբյուր` shamshyan.com Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Սոչիում արտակարգ դրություն է հայտարարվել

Ռուսաստանի Սոչի քաղաքում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Կարմիր ազդանշանները նախազգուշացնում են քաղաքացիներին Սոչի գետի ափերից դուրս գալու վտանգի մասին, փոխանցում է Газета.Ru-ն: Արտակարգ իրավիճակների նախարարության Սոչի քաղաքի ծառայությունը հաղորդել է, որ գետի ջրերը բարձրացել են մինչև վտանգավոր մակարդակի։  

Սիրիայում գրոհայինները ուղեւորատար ավտոբուս են գրավել

Սիրիական “Ֆրոնտ ալ-Նուսրա” ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում ուղեւորներով լի ավտոբուս են գրավել, փոխանցում է РИА Новости-ն: Ավտոբուսում 40 ից ավելի մարդ կա, այդ թվում` կանայք եւ երեխաներ: Այլ մանրամասներ չի հաղորդվում:

Ջրհեղեղից 600 հազարից ավելի մարդ է տուժել /վիդեո/

Թայլանդում ջրհեղեղից երկրի 4 025 բնակավայր է վնասվել, տուժել է ավելի քան 600 000 մարդ: 4 հոգի արդեն մահացել է: Որոշ նահանգների մարդկանց ստիպված են եղել տարհանել, փոխանցում է INTERFAX.RU-ն: Ճանապարհների վնասվելու հետեւանքով մեքենաների եւ գնացքների շարժը դադարեցվել է: Չնայած նման իրավիճակին` Թայլանդի ղեկավարությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է, իսկ մասսայական խուճապը լրատվամիջոցների ապատեղեկատվության հետեւանք է:

Կախված ոստիկանը պարտքեր ուներ

Վանաձորում, սեպտեմբերի 23-ին, տան լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած ոստիկանության փորձագետ 36-ամյա Դավիթ Մայիլյանը  բանկում, ըստ  Henaran.am-ի տեղեկությունների, վարկեր ուներ: Նա ամուսնացած է, կինն էլ է աշխատում ոստիկանության համակարգում:  Նրա խնամքին կա երկու երեխա: Մայիլյանը երկտող է թողել, որ սիրում է բոլորին եւ խնդրել է չմեղադրել այդ քայլի համար: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության […]

Ահաբեկիչների կողմից գրավված առեւտրի կենտրոնում պայթյուններ են հնչել

Մի քանի հզոր պայթյուններ են գրանցվել Քենիայում ահաբեկիչների կողմից գրավված առեւտրի կենտրոնում, փոխանցում է lenta.ru-ն: Դրանից առաջ Քենիայի ուժային կառույցներին հաջողվել էր եւս մի քանի պատանդների ազատ արձակել, ովքեր գերեւարվել էին ահաբեկիչների կողմից Նայրոբիում առեւտրի կենտրոնը գրավելու ժամանակ: Հարկ է նշել որ սեպտեմբերի 21-ին տեռորիստական խմբավորումների կողմից գրավվել էր Քենիայի առեւտրի կենտրոններից մեկը: Հարձակման արդյունքում […]

Պետերբուրգում ադրբեջանցիները կռիվ են սարքել. կրակոցներ են հնչել

Սանկտ-Պետերբուրգում երեկ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում կրակոցներ են հնչել, փոխանցում է lenta.ru-ն: Սրճարանում 8 ադրբեջանցիներ են կռվել եւ տրավմատիկ ատրճանակից կրակել են իրար վրա:   Կռվի արդյունքում երկու հոգի տուժել են:

Մեքսիկան փոթորիկից վերականգնվելու համար բավական գումար չունի

Մեքսիկայում տեղի ունեցած հզոր փոթորիկների արդյունքում շրջաններ են տուժել, որոնք վերականգնելու համար հատուկ հիմնադրամում եղած 933 մլն դոլարը բավարար չէ։ Այդ մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն։  “Երկրի տարբեր շրջաններին հասցված վնասի հետևանքները վերացնելու համար այդ հիմնադրամի միջոցները բավարար չեն”,-ասել է նա։ Փոթորիկների արդյունքում Մեքսիկայում 110 մարդ է մահացել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված