20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Պակիստանում ավտոբուս են պայթեցրել /վիդեո/

Այսօր Պակիստանում ահաբեկիչները մարդկանցով լի ավտոբուս են պայթեցրել, փոխանցում է “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը: Նախնական տվյալներով` մեկ տասնյակ մարդ է զոհվել, կան վիրավորներ: Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրվել է ավտոբուսի հետնամասում, որը տեղափոխել է ՏԻՄ պետական ծառայողներին: Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը առայժմ պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

Հարվածների արդյունքում ուղեղի հեմատոմա է ստացել. Նախախորհրդարանի հայտարարությունը

Իշխող վարչախմբին սպասարկող թաղի խուժանը, որը ընտրությունների  ժամանակ իշխանության և ժողովրդի միջև հանցավոր միջնորդի դեր է կատարում և ընտրակաշառք բաժանում, այսօր արդեն իրեն հարիր մեթոդներով  լծվել է Նախախորհրդարանի աջակիցների վրա հարձակում  գործելու առաքելությանը, դրանով իսկ ծառայություն մատուցելով իր տերերին: Նախախորհրդարանի աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը երեկ երեկոյան՝  Սեպտեմբերի 26-ին իրենց իսկ բակում, հարևանների ներկայությամբ հարձակման են ենթարկվել Հրաչ անունով քաղաքացու կողմից, իրենց գաղափարական ընդդիմադիր կեցվածքի և հատկապես, Նախախորհրդարանի աջակիցներ լինելու պատճառով,  որի հետևանքով Սուրեն Գևորգյանը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ:  […]

Դաղստանում սպանել են դատավորին եւ նրա որդուն

Դաղստանի գերագույն դատարանի դատավոր Շապիեւին եւ նրա որդուն սպանել են: Մեքենան, որում եղել են դատավորն ու որդին, երկու հոգի ատրճանակով կրակահերթի են ենթարկել, փոխանցում է  Газета.Ru-ն: Նախնական տեղեկություններով` դատավորին սպանել են մասնագիտական գործունեության պատճառով:  Սպանության առթիվ քրեական գործ է հարուցվել: 

Խոսրովի արգելոցում մարդ է սպանվել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.05-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 1963 թ. ծնված Մխիթար  Սեդրակյանի  կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական […]

Ողբերգական ավտովթար Երևանում. 1 զոհ, 3 վիրավոր /ֆոտո/

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգայան ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 AN 177 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում բախվել է կայանված Գազ 5310 մակնիշի ավտոմեքենային: Ինչպես վտեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել Երևանի 1-03 […]

Տեռորիստները հայտարարել են, որ առեւտրի տան վրա հարձակման արդյունքում 173 մարդ է մահացել

“Ալ-Շաբաբ” ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները հայտարարել են, որ իրենց կողմից գրավված Նայրոբիի առեւտրի կենտրոնում 173 մարդ է մահացել, փոխանցում է BBC-ն: Թե կոնկրետ ինչ հանգամանքներում են մահացել այդ մարդիկ, նրանք չեն նշել: Քենիայի իշխանությունները, սակայն, այդ տեղեկատվությունը հերքում են: Ըստ նրանց տվյալների` առեւտրի կենտրոնում մահացել է 67 մարդ:

5-րդ դասարանի աշակերտը ծեծել է ուսուցչուհուն

Օմսկում 5-րդ դասարանի աշակերտը ծեծել է ուսուցչուհուն հենց դպրոցում, երբ ուսուցչուհին գնում էր ուսմասվարի մոտ, փոխանցում է INTERFAX.RU-ն: Ինչպես պարզվել է, դասի ժամանակ աշակերտն իրեն լավ չի պահել, նկատողություններին չի արձագանքել, կոպտել է ուսուցչուհին: Վերջինը նրան դուրս է հրավիրել դասարանից եւ տարել ուսմասվարի սենյակ: Ճանապարհին տղան ոտքերով մի քանի անգամ հարվածել է ուսուցչուհուն, նրան գցել […]

Մանրամասներ “Գրանդ Քենդիում” բռնկված հրդեհից /ֆոտո/

Քիչ առաջ հրշեջներին եւ “Գրանդ Քենդի”-ի աշխատակիցներին հաջողվեց կանխել այսօր առավոտվանից գործարանում առաջացած հրդեհի տարածումը, փոխանցում է shamshyan.com-ը:  Հրդեհի վայր են ժամանել երկու տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ, ջրատար մեքենաներ, երկու սանդուղք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին գործարանի գրեթե ողջ անձնակազմը` ղեկավարից մինչև բանվոր: Տեղում էին նաև Երևանի 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ, Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ […]

Պակիստանում երկրաշարժից 208 մարդ է մահացել

Պակիստանում նախօրեին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 208-ի, փոխանցում է lenta.ru-ն։  Տվյալները ստացվել են առավել տուժած Բելուջիստան նահանգից, որի իշխանությունները տեղեկացրել են, որ բացի զոհերից կա նաև 373 տուժած։  Երկրաշարժի հետեւանքով փլվել է տեղի շենքերի 90%-ը։ 

Խոշոր հրդեհ “Գրանդ քենդի” գործարանում /ֆոտո/

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի “Գրանդ քենդի” գործարանում: Այս պահին երկու տասնյակից ավելի հրշեջներ գործարանի գրեթե ողջ անձնակազմի հետ միասին պայքարում են կրակի դեմ, սակայն այն մեծ արագությամբ տարածվում է, փոխանցում է shamshyan.com-ը:  Ըստ նախնական տեղեկություների՝ զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ ծուխը տեսանելի է քաղաքի մյուս ծայրից: Աղբյուր` shamshyan.com Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի