25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Չինաստանին հզոր թայֆուն է մոտենում

“Ֆիտոու” թայֆունը շարժվում է դեպի Չինաստանի ափեր: Համաձայն օդերեւութաբանական ծառայությունների` թայֆունը իր հետ տեղատարափ անձրեւներ ու ուժգին քամի կբերի, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Թայֆունը կարող է ոչ միայն վնասել ափամերձ տարածքները, այլեւ դրա պատճառով կարող է չեղյալ հայտարարվել “Ֆորմուլա 1”-ի մրցաշարը, որը պետք է տեղի ունենար Չինաստանում:

Հրավառության ժամանակ այրվել է երեխայի դեմքը

Ծննդի տոնական արարողությունը ողբերգական ավարտ է ունեցել: Նախօրեին Արշակունյաց պողոտայի բակերից մեկում հրավառության ժամանակ այրվել է երեխայի դեմքը: Դստերը օգնության հասած հայրը նույնպես կրակի ճիրան է դարձել: Տուժածները վնասվածքներով տեղափոխվել են այրվածքաբանական կենտրոն: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Շենգավիթի ոստի­կանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Սիցիլիայում նավ է խորտակվել. կան բազմաթիվ զոհեր

Սիցիլիայում նավի խորտակվելու արդյունքում 25 հոգի է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Նավը փախստականների էր տեղափոխում, այն խորտակվել է Լամպեդուզա կղզուց մի քանի կիլոմետր հեռավորության վրա:  Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 163 հոգու: Նավի խորտակման պատճառն առայժմ հայտնի չէ:

Բարի գալուստ՝ առանց ցտեսության. Սերժ Սարգսյանը ներկայացրել է Գեւորգ Կոստանյանին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները: Նախագահը […]

Ավստրալացին պայթեցրել է սեփական մեքենան` ֆիլմում հայտնվելու համար

Ավստրալիայի ոստիկանությունը հաղորդել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը պայթեցրել է սեփական ավտոմեքենան, որպեսզի հայտնվի մոտակայքում վավերագրական ֆիլմ նկարահանող խմբի տեսախցիկի օբյեկտիվում, փոխանցում է Газета.Ru-ն: 50-ամյա օրինազանցն անմիջապես ձերբակալվել է,  նրա արյան մեջ ալկոհոլի տոկոսը բավական բարձր է եղել: Պարզվել է, որ տղամարդուն նախկինում էլ մեկ տարով զրկել էին վարորդական իրավունքից:

Իրաքում զինվորական ուղղաթիռ է վթարվել

Իրաքում զինվորական ուղղաթիռը վայր է ընկել, ինչի արդյունքում ուղղաթիռի ողջ անձնակազմը զոհվել է, տեղեկացնում է РИА Новости-ն: Նախնական տվյալներով` անձնակազմի   բոլոր անդամները   իրանցի   զինվորականներ են եղել: Պատահարի մանրամասները ճշտվում են:   

Ինքնաթիռում երեխա է մահացել

Մոսկվա-Կիրով չվերթի ժամանակ ինքնաթիռում երեխա է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Երեխայի ծնողները նրան Կիրով էին տանում Մոսկվայում տեղի ունեցած սրտի վիրահատությունից հետո: Օդանավակայան են ժամանել շտապօգնության բժիշկները, սակայն երեխային ոչնչով չեն հասցրել օգնել:

Զույգը գնացքի տակ է ընկել սեքսով զբաղվելու ժամանակ

Ուկրաինական Զապորոժյե քաղաքում գնացքն անցել է երկաթգծերի վրա սեքսով զբաղվելու ժամանակ: Արդյունքում 30-40 տարեկան կինը, ում ինքնությունը դեռեւս պարզված չէ, մահացել է տեղում, տղամարդու ոտքերը ստիպված են եղել կտրել, նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել եւ այժմ հոսպիտալացվել է, փոխանցում է lenta.ru-ն: Զույգը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Տղամարդը, չնայած ստացած վնասվածքներին, պատմել է, որ […]

Ձկնորսներ են կորել

Չինաստանում “Ուտիպ” թայֆունի ժամանակ ծովում երեկ ձկնորսական նավ է խորտակվել, 74 հոգի համարվում է անհետ կորած, փոխանցում է lenta.ru-ն: Փրկարարներին հաջողվել է ջրից հանել 14 ձկնորսի: Թայֆունն այսօր հավանաբար կհասնի Վիետնամ: Վտանգավոր գոտուց արդեն տարհանվել է 70 000 մարդ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված