25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՏԱՀԱՐ

“Սուրբ Հուդան” շարունակում է ավերածությունները

Սանկտ-Պետերբուգում փորձում են կանխել “Սուրբ Հուդա” մրրիկի պատճառով առաջացած փոթորիկների հնարավոր հետեւանքները, տեղեկացնում է Газета.Ru-ն: Քաղաքում ջրային պատնեշներ են տեղադրվում, քանի որ Նեւայի` ավելի քան երկու մետր բարձրացման մեծ վտանգ կա: Հիշեցնենք, որ “Սուրբ Հուդա” մրրիկը սկսվել է Մեծ Բրիտանիայում, եւ շարունակում է մոլեգնել` ավերածություններ գործելով եվրոպայում: 

Այրվել է մեքենա

 Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, հոկտեմբերի 28-ին, ժամը 08.24-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի արձանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “ՎԱԶ-2106” մակնիշի 03 ԼԼ 246 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում այրվել են մալուխներ: Հրդեհը մարվել է ժամը 08.27-ին:

Ոստիկանները սպանել են 13-ամյա տղային

Կալիֆոռնիայի Սանտա-Ռոսա քաղաքում տեղի շերիֆի օգնականների կողմից սպանվել է 13-ամյա երեխա: Վերջինս ստացել է 7 վնասվածք, որոնցից 2-ը` մահացու: Այս մասին հայտնել է քննություն իրականացնող մարմնի ներկայացուցիչը: Դիահերձումը ցույց է տվել, որ 13-ամյա Էնդի Լոպես Կրուսը մահացու վնասվածք է ստացել կրծքի աջ հատվածում և ձախ կոնքին: Երեխայի վրա կրակել է 24տարի շերիֆի գրասենյակում գործող աշխատակիցը: […]

Մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 6 երկրաշարժ

Ս.թ. հոկտեմբերի 17-ից մինչև 23-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է 6 երկրաշարժ, 6-ն էլ` Գյումրի քաղաքից դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում: Հոկտեմբերի 17-ին 3 բալանոց ստորգետնյա ցնցմանը ժամեր անց հաջորդել է 4 բալ ուժգնությամբ 2 երկրաշարժ, որոնք զգացվել են Արթիկ և Գյումրի քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ: Հաջորդ օրը նույն […]

Վարդան Պետրոսյանի վիճակը կայուն է՝ հիվանդասենյակ կտեղափոխվի

“Վարդան Պետրոսյանի վիճակը արդեն կայուն է:Արհեստական շնչառության սարքը այսօր արդեն անջատվել է, գիտակցությունը նորմալ է և վաղը արդեն կարող է վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխվել”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Էրեբունի բժշկական կենտրոնի լրատվության պատասխանատու Շուշան Հունանյանը: Ի դեպ, այցելությունները Վարդան Պետրոսյանին դեռ խիստ սահմանափակ են, քանի որ նա դեռ վերակենդանացման բաժանմունքում է, սակայն հարազատները հնարավորություն ունեն […]

Մահապարտուհին ի սկզբանե պետք է Մոսկվա գնար

Մահապարտուհին, ով նախորդ օրը Վոլգոգրադում ավտոբուս էր պայթեցրել, ի սկզբանե ուղղվելիս է եղել Մոսկվա, տեղեկացնում է РИА Новости-ն: “Գնելով Մոսկվայի տոմս` Նաիդա Ասիյալովան Վոլգոգրադի միջով գնալիս է եղել Մոսկվա: Նրա ձախ ձեռքը գիպսի մեջ է եղել, իսկ աջ ձեռքով բռնած է եղել մյուս ձեռքը: Արդեն Վոլգոգրադից դուրս գալիս մահապարտուհին փոշմանել է, իջել ավտոբուսից եւ ուղղղորդվել […]

Վոլգոգրադում փորձել են այրել մահմեդականների աղոթասրահը

Վոլգոգրադում անհայտ անձինք դյուրավառ հեղուկով շշեր են նետել մահմեդականների աղոթասրահ, սակայն տուժածներ չկան, քանի որ բռնկումը հաջողվել է մարել  երկհարկանի բնակելի շենքի բնակիչների  ուժերով, տեղեկացնում է INTERFAX.RU: Պատճառն, ամենայն հավանականությամբ, նախօրեին Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչությունն է: հիշեցնենք, հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում ահաբեկչություն էր կատարվել. կին մահապարտն իրեն պայթեցրել էր 29 համարի ավտոբուսում, արդյունքում կային զոհեր եւ […]

Ավտոբուսը պայթեցրել է 30-ամյա տեռորիստուհին

Վոլգոգրադի ավտոբուսը պայթեցրել է տեռորիստուհի-մահապարտուհին: Նախնական տվյալներով` նա Դաղստանի քաղաքացի Նաիդա Ասիյալովան է, տեղեկացնում է  Газета.Ru-ն: Կինը կանգառներից մեկում մտել է ավտոբուս, եւ այն անմիջապես պայթել է: Դա հաստատել է նաեւ ավտոբուսի ուղեվորուհիներից մեկը, ով ողջ է մնացել:  Հիշեցնենք, որ այսօր Վոլգոգրադում ավտոբուս էր պայթել, որի հետեւանքով 10 հոգի մահացել էին:

Ավտոբուսը պայթել է. կա 10 զոհ

Վոլգոգրադում ավտոբուս է պայթել, ինչի արդյունքում 10 հոգի մահացել է, կան մոտ 20 վիրավորներ, տեղեկացնում է են INTERFAX.RU-ն: Պայթյունի պատճառն ամենայն հավանականությամբ ավտոբուսի մեջ գտնվող գազի բալոնի անսարքությունն է եղել, սակայն չի բացառվում նաեւ, որ այն կարող էր լինել ահաբեկչության հետեւանք: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

13-ամյա տղային վրաերթի է ենթարկել եւ դիմել փախուստի

Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:  Տղան բուժօգնության է դիմել ”Արաբկիր” բժշկական կենտրոն, որից հետո՝ ”Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի