25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Թբիլիսիի ողբերգությունը սպառնում է Երեւանին. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Թբիլիսիում հունիսի 13-ի գիշերը տեղի ունեցած բնական աղետը, որ խլել է 14 մարդու կյանք եւ մի քանի տասնյակ միլիոն լարիի վնաս հասցրել, սպառնում է նաեւ Հայաստանին։ Հայաստանն այս առումով որեւէ կերպ ապահովագրված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայհիդրոէներգո» նախագծի գլխավոր հիդրոլոգ Ռոլանդ Մանուկյանը: Նա նշեց, որ այս խնդիրը տարիներ շարունակ՝ բացի նախագահից, […]

Բյուջե է մուտքագրվել 3.1 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 08–12.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.99մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 32 որոշում և հաշվարկվել է 2.3.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:    Մասնավորապես` Բուսականաշխարհիպահպանությանոլորտ            Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործերի քննության արդյունքում […]

Սևանի իշխանի համար՝ գումար Գյուղատնտեսության նախարարությանը

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամին կանոնադրական նպատակների իրականացման նպատակով գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ: Ծրագրով նախատեսվում է Սևանա լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության գործարան և ձկան վերամշակման գործարան: Մանրաձկան տնտեսությունում կիրականացվի կենսական ցիկլերի ամբողջական ապահովումը՝ մայրական վտառի կազմավորումը, շարունակական ապահովումը, զարգացումը, սելեկցիան, ձկնկիթի […]

Արդյոք սա է փրկության համար միակ լուծումը

Սույն թվականի ապրիլ ամսին Երևանի Օրհուս կենտրոնը նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մայրաքաղաքում արձանագրված ծառերի զանգվածային խորը էտի առնչությամբ։ Նամակում ասված է, որ նշված հարցը հուզել է ինչպես Երևանի բնակիչներին, լրատվամիջոցներին, այնպես էլ համապատասխան մասնագետներին՝ բնապահպաններին, կենսաբաններին, թռչնաբաններին։ Նշված էր նաև, որ ՀՀ քաղաքացիները առաջնորդվելով երկրի սահմանդրությամբ իրենց տրված բարեկեցիկ պայմաններում ապրելու իրավունքով պահանջում են, […]

Եկե՛ք դառնանք մեր մոլորակի ավելի լավ տնտեսվարներ. Պան Կի-Մունը ուղերձ է հղել

Այսօր Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Կի-Մունը ուղերձ է հղել, մասնավորապես նշելով. «Այս տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեման է` «Յոթ միլիարդ երազանք: Մեկ մոլորակ: Խնամքո՛վ սպառիր»: Մարդկությունը շարունակում է սպառել շատ ավելի շատ բնական ռեսուրսներ, քան մոլորակը կարող է կայուն կերպով ապահովել: Երկրագնդի էկոհամակարգերից շատերը մոտենում են վճռորոշ […]

Հայաստանում էլ կլինի՞ սարդերի անձրև

«Եթե զարգանում է տնտեսությունը, այն շատ ջուր է վերցնում, կամ գյուղատնտեսության արտադրության ոլորտում թունաքիմիկատներ ենք օգտագործում, այդ բոլորն ազդում են շրջակա միջավայրի վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Աիդա Իսկայոնը՝ հավելելով, որ մշտապես յուրաքանչյուր գործընթաց իրականացնելիս, որն ինչ-որ կերպ կապ ունի բնապահպանության հետ, պետք է բոլոր վտանգները հաշվարկել, ապա գործել: Ըստ Իսկոյանի՝ մենք մեր պետությունում […]

Դինոզավրերի պես կոչնչանանք

Տիեզերքը դաս է տալիս մեզ: Մարդկային միջամտությունն անցել է բոլոր սահմանները եւ մոլորակը պաշտպանվում է, անդրադառնալով՝ մոլորակում գրանցվող բնական աղետների ակտիվացմանը՝ նշեց բնապահպան Կարինե Դանիելյանը: «Բնական համակարգը պետք է պաշտպանվի, մենք ագրեսիվ միջամտություն են ցուցաբերում, խախտում ենք բնական համակարգը, օրենքները: Բոլոր օդերեւութաբանական փոփոխությունները, վտանգավոր երեւույթները, որոնք էապես աճել են եւ շարունակում են աճել, տիեզերքի պատասխանն […]

Կանգնեցրեք. օձերը գրոհում են Երեւանը

Մասնագետներն անհանգստացած են` Երեւանում շատացել են օձերն ու մլակները: Օձերն անգամ երեւում են տների բակերում: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որստեղծված իրավիճակը բնապահպանական աղետի նախանշան է: Ըստ նրա՝ օձերի ակտիվությունը պայմանավորված է ընթացող քաղաքաշինությամբ: «Աննորմալ քաղաքաշինության պրոցեսն անհրաժեշտ է կանգնեցնել: Այն չի ճանաչում ոչ մի ծառ, ոչ մի թուփ»,-նկատեց բնապահպանը: Սիլվա Ադամյանի […]

Առգրավված 27 կգ ձուկը հանձնվել է լսողական խնդիրներ ունեցող երեխաների կրթահամալիր

 ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 25-29.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.15մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 4.14.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:               Մասնավորապես` Շիրակի և Արագածոտնիտարածքային բաժինների հայտնաբերած […]

Լիրիկան Արամ Հարությունյանի համար չէ

<<Ոչ, ես մեկնաբանություն չունեմ այդ առումով: Մենք փոքր ՀԷԿ-երի հետ շփվում ենք այն տեղերում, որտեղ ոռոգման ջրագծերի կամ համակարգերի վրա են>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությույանն՝ ի պատասխան հարցին, թե ինքը նշեց, որ ջրամբարները ջրով լցված են, իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, թե ՀԷԿ-երի  կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի