19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ինչքան սիգ տեսնում եք վաճառքում, Սևանինն է» /տեսանյութ/

  Ձուկը ոչ միայն բարձրորակ սնունդ է, այլև Սևանա լճի  էկոհամակարգի կարևորագույն օղակներից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: Վերջինս շեշտեց՝ եթե ձկան պաշարները պակասեն, դա  կարող է հանգեցնել ընդհուպ մինչև ճահճացման: Բանախոսն ընդգծեց՝ աշխարհում ընդունված է՝ չի կարելի որսալ այն կենդանիներին, որոնք գոնե մեկ անգամ […]

«Ջրահեռացման համակարգի խողովակներն ու ցանցերը լի են աղբով»

Երևանի ջրահեռացման համակարգի խողովակներն ու ցանցերը  լի են աղբով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը։  «Պետք է մաքրվեն դրանք, որպեսզի նման բաների ականատես չլինենք։ Հեղեղը սովորական անփութության հետևանք է»,  ասաց բանախոսը:  Ասուլիսի մյուս բանախոսը՝ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նշեց ՝ համաձայն չէ  բնապահպան Կարինե Դանիելյանի այն պնդմանը, որ Երևանում հեղեղումների պատճառը Գետառի փակումն է: […]

Էկոոստիկանություն ստեղծեք.բնապահպանը առաջարկում է/տեսանյութ/

«Հայաստանում մի քանի խնդիր կա, որ կարող է ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա: Առաջինը դա կլիմայի խնդիրն է, որը նաև մոլորակի խնդիրն է»,-այս մասին այսօր՝ հունիսի 6-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: Սիլվա Ադամյանն ասաց, որ աղբի մշակման ռազմավարություն մշակելը թանկ է, բայց հնարավոր է:  «Էկոոստիկանություն ստեղծեք: Թող մարդկանց տուգանեն»,-ընդգծեց […]

«Կամավորներն իրենց գործն արեցին» /տեսանյութ/

Երեկ՝ հունիսի 5-ին  Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ բնապահպանական մի շարք միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաքում: «Սկիզբը նախարարությունում էր և նախարարը շատ գրագետ ելույթ ունեցավ»,-այս մասին «Հենարան»  մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը: Սիլվա Ադամյանը հայտնեց, որ միջոցառումների շրջանակում  աղբահավաք է իրականացվել Երևանի կենտրոնում.« Բնության թանգարանի մոտից մեկնարկեց աղբահավաքը, գաղափարը շատ լավն […]

Մեր ագահությունը սահման չունի. բնապահպաններ

Բնապահպան Մովսես Մանուկյանն ասում է, որ  այսօր Հայաստանում բնությանը թիվ մեկ վնասը հասցնող ոլորտը հանքարդյունաբերությունն է, իսկ որպես ապացույց մատնացույց է անում  Ամուլսարի հանքավայրը: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Իսկ մեկ այլ բնապահպան` Կարինե Դանիելյանն էլ հավելեց, որ հանքարդյունաբերությունից տուժել են հատկապես Լոռին և Սյունիքը: Մահացության ամենաբարձր մակարդակը, ըստ այդմ, գրանցվել է հենց […]

Մի սպանիր /ֆոտոշարք/

Այս կադրերը Henaran.am-ի տեսախցիկը ֆիքսել է Լոռու մարզի Գյուլաքարակ գյուղի մերձակա հանգստի գոտում։ Այստեղ պարբերաբար հանգստացողներ են գալիս՝ հատկապես սոճիների փոշոտման այս շրջանում։ Բնության գրկում հանգիստը վայելելուց, արարչագործության բարիքները սպառելուց հետո, մարդը հեռանում է՝  թողնելով ավերիչ հետքեր:   

Հակասություն Կառավարության որոշման մեջ. օրենքը տարբեր կերպ են կարդում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը: Ըստ Արսեն Հարությունյանի՝ սա կլուծի համակարգում առկա խնդիրները: Ներկայացնելուց հետո Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը խնդրեց 2 լրացուցիր օր տրամադրել Արդարադատության նախարարության տեսակետի և կոմիտեի հետ քննարկման համար: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի […]

Ինչ է կատարվում «Շիկահող» արգելոցի և «Արցախանտառի» սահմանագլխին. ՀԲՃ

«Շիկահող» արգելոցի տարածքում հատվող բարձրարժեք խոշորառէջ կաղնիների մասին «ԱրմԻնֆո» կայքն ահազանգել էր դեռ 2016 թվականի օգոստոսի սկզբին։ Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր հոդվածում նշել էր 30 այդպիսի ծառերի մասին (լուսանկարներն այստեղ են)։ Այդ ահազանգից ընդամենը մի քանի օր անց ՀՀ բնապահպանության նախարարությունը շտապեց հերքել արգելոցում ծառերի հազվագյուտ տեսակների հատման մասին տեղեկատվությունը: Ինչպես ասվում էր նախարարությունից «ԱրմԻնֆո»-ին […]

« Հանքարդյունաբերությունը խժռում է բնական էկոհամակարգը»

«Մենք ունենք ունիկալ կենսաբազմազանություն, որը մեր գենետիկական ամենամեծ հարստությունն է, և որը մենք լավ չենք հասկանում: Ինչքան դրսից  փարձագետներ են  են գալիս ու ուսումնասիրություններ անում: Նրանք ուղղակի ապշած գնում եմ Հայաստանից »,-այսօր՝ մայիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ  նախագահ Կարինե Դանիելյանը: «Հայաստանում մի քառակուսի կիլոմետրի վրա շուրջ 100 […]

Անազատության մեջ պահվող արջերն ահազանգերից հետո անհետանում են

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաքացիական նախաձեռնությունը բազմաթիվ ահազանգեր է ստացել տարբեր զվարճանքի ու հանգստի վայրերում անազատության մեջ պահվող վայրի կենդանիների՝ մասնավորապես ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված արջերի վերաբերյալ։ Բանտարկված հասուն արջերի ու քոթոթների լուսանկարներ են տարածել նաև սոցիալական ցանցերի օգտատերերը։ Ահազանգերը մենք պարբերաբար փոխանցել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը։ Եթե սկզբնական շրջանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի