25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Սևանա լճի ջրի մակարդակն իջել է. ո՞րն է դրա պատճատը

«Կառավարության 2017թ. գործունեության ծրագրով նախատեսված բոլոր 21 միջոցառումներն իրականացվել են սահմանված ժամկետներում, այդ թվում ոչ միայն ապահովվել է բոլոր նախագծերի սահմանված ժամկետներում ներկայացումը, այլև դրանցից 13-ն արդեն իսկ ընդունվել կամ հավանության են արժանացել կառավարության կողմից», – այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանի խոսքով՝  Սևանա լճի մակարդակը դեմտեմբերի 25-ի դրությամբ […]

Հարկավոր է պատրաստ լինել փորձությունների /տեսանյութ/

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան այսօր՝  ամփոփիչ ասուլիսների ընթացքում անդրադարձավ  բնապահպանական ոլորտի խնդիրներին՝ այդ թվում  Խոսրովի անտառի հրդեհին: «Հրդեհները այս տարվա մեծ խնդիրն էր, մենք փորձեցինք ԱԻՆ-ի, այլ գերատեսչությունների հետ, ընդհուպ, ՊՆ-ի ստորաբաժանումներին ներգարվեցինք, բայց, այնուամենայնիվ, խնդիրը մնում է, որովհետև կլիմայի գոլաբալ փոփոխության պայմաններում, ցավոք, լինելու են նման դեպքերը ոչ թե հատուկենտ, այլ՝ հաճախ», – […]

Արգելվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է)» կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի  օգոստոսի 8-ի  N 1237-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ կետի «ա)» ենթակետով և 12-րդ կետի «դ)»  ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի N2459-191 գրությունը` սույն թվականի դեկտեմբերի […]

Հասարակական խորհրդի նիստում քննարկվել են բնապահպանական մշակույթի ձևավորման և հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման հարցերը

     ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հրավիրված փորձագետները քննարկել են  Հայաստանում բնապահպանական մշակույթի ձևավորման հիմնահարցերը և Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթների 2014-17թթ.  կատարման ընթացքը:     Օրակարգի վերաբերյալ հնչած հարցադրումներին պատասխանելուց հետո հասարակական խորհրդրի նախագահ Արծվիկ Մինասյանը ներկաների հաստատմանն […]

Ի վերջո, ի՞նչ վնասներ կրեց Խոսրովի անտառը հրդեհի հետևանքով /տեսանյութ/

Խոսրովի անտառում  բռնկված   հրդեհից հետո ամիսներ են անցել: Henaran.am-ի հետ զրույցում խոսելով այս մասին՝ ասաց՝ այրված գիհիները  դժվարությամբ են վերականգնվում: Կենդանիները հիմնականում չեն տուժել: «Նախարարությունում քննարկում է եղել: Քննարկման ընթացքում ինձ դուր չեկավ այն մոտեցումը,  որ օրենքը թույլ չի տալիս խառնվել պահպանվող տարածքին, միջամտություններ անել, դրա համար չեն միջամտում», – ասաց  Կարինե Դանիելյանը՝ նշելով ՝ […]

Արջը Գյումրիում գտնվող ռեստորանային համալիրից տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում,  «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը  պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։ Կենդանաբանական այգու համապատասխան մասնագետները Մաշա անունով 2 տարեկան արջին նախ քնեցրել […]

Քրեական հետապնդում պաշտոնատար անձի նկատմամբ

2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված` բնապահպանական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ: ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ […]

Հայաստանի ձիերը մասսայաբար ինքնասպան են լինում. Հրապարակ

Բնապահպանության նախարարությունը վերջին տա­րիներին բյուջետային եւ դրամաշնորհային միջոցներով իր ենթակայության տակ գործող հատուկ պահպանվող տարածքների համար ձիեր եւ ամենագնաց մեքենաներ է ձեռք բերել: Մենք հետաքրքրվեցինք, թե երբ, որ պարկի համար ինչ քանակությամբ ձի եւ մեքենա է ձեռք բերվել, ինչ միջոցներով, եւ դրանց որ մասն է այսօր ծառայում նպատակին: Տեղեկություն էինք ստացել, որ, օրինակ, ձիերի մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի