25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շուրջ 4 մլն․ ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 19 իրավախախտում, 4-ի  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Վերոնշյալ […]

«Պատգամավորների որոշ մասն իրենց անձնական բիզնեսին վտանգ են տեսնում» /տեսանյութ/

«Հայաստանի հանրապետությանը պետք է արդեն «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների անվտանգության մասին»  օրենքը, որը կկանոնակարգի գենետիկորեն ձևափոխվեծ սերմերի և օրգանիզմների ազդեցությունը ոչ միայն շրջակա միջավայրի, այլ նաև մարդու առողջության սննդի անվտանգության, գյուղատնտեսական նշանակությամբ հողերի վրա»,-այսօր՝ հունվարի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Սադոյանը: «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, աշխարհագրական գիտությունների […]

Ամուլսարի ծրագիրն ավելի վտանգավոր է և՛ մարդկանց, և՛ կենդանական աշխարհի համար

«Իրենք 10 տարի շահագործելուց հետո ելնելու են գնան, դա մնալու է մեր սերունդներին: 10 տարուց հետո մնում է 116 հեկտար տարածությամբ, 192 մետր բարձրությամբ բուրգ, որի մեջ 10 տարի հետո մնալու են այդ ցիանական թթուները: Ո՞վ է հետագայում տեղանքի կոնսերվացիան անելու: Բուրգը, որտեղից ոսկին կորզել են, լրիվ մնալու է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց երկրաբան […]

Արդեն մի քանի տարի է` արագիլները ձմեռում են Հայաստանում․ ո՞րն է պատճառը

Արագիլները դադարել են հեռանալ մեր երկրից, իսկ դրա պատճառը կլիմայական փոփոխություններն են։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։ Վերջինս նշեց՝ «Լիդիան Արմենիա»-ն 2014-2015թթ-ին հետազոտություն է անցկացրել Հայաստանի Սուրենավան և Արմաշ գյուղերում՝ արագիլների հետ կապված։ «Մեր հետազոտությունների համար մենք օգտագործել ենք 200 հեկտար տարածք, որտեղ ստեղծել […]

Սահմանվելու է կեղտաջուրը, դրա տարատեսակը. քննարկում Աժ-ում

Ազգային ժողովը քննարկման է դրել «ՀՀ ջրային օրենսգրքի մասին» նախագիծը, որի նպատակն է կանոնակարգել կեղտաջրերի հեռացման և մաքրման ոլորտը: Հիմնական զեկուցող Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, թե նախագծով անդրադառնում են ջրահեռացման խնդրին: «Հիմնական նպատակը կեղտաջրերի հեռացման և մաքրման ուղղությամբ համակարգային լուծումներ առաջարկելն է»,-ասաց նա: Նախագծով սահմանվում է հասկացություն, թե ինչքան է կեղտաջուրը, դրա տարատեսակը, և […]

Նախարարը արգելել է

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչեւ 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական որսը եւ ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։ Նախարարությունից  հայտնում են, որ «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար  Գ․ Ալեքյանին հանձնարարվել է ջրային տարածքներում ուժեղացնել հսկողությունը՝ ապօրինի որսը եւ ձկնորսությունը […]

Ստեփանավանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի վարձակալած տարածքում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:  2017թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի աշխատակից Հ.Ն.-ն, աշխատանքային պայմանագրով պարտավոր լինելով բարեխղճորեն վերաբերվել […]

Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում. վարչապետին դուր չեկավ նախարարի առաջարկը

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր Կառավարությանը ներկայացրեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ այդմ մեկ տարվա ժամկետում uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության կառավարություն պիտի ներկայացնել «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը ճշտող հարց տվեց. «Ինչքա՞ն ժամանակում եք ներկայացնում»: Նախարարն էլ պատասխանեց՝ 18 […]

Քանի՞ թափառող շուն կա մայրաքաղաք Երևանում

Այսօր Երևանի ավագանու նիստից հետո՝ հարց ու պատասխանի ժամանակ  քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի հարցին՝ ասաց՝ Երեւանում թափառող կենդանիների հստակ թիվը չունենք:  Տիգրան Ավինյանը հարցրեց՝ ինչպե՞ս է  ստացվում, որ միջազգային կազմակերպության հետազոտության արդյունքներով մայրաքաղաքում կա շուրջ 3600 թափառող շուն, մինչդեռ քաղաքապետարանը մրցույթ հայտարարելիս նշում է 14 հազար շուն: «Անկեղծ ասած, խորը ուսումնասիրություն […]

Ծառահատումներ կատարող անձանց պետք է «պերսոնա նոն գրատա» ճանաչել

Այսօր Երևանի ավագանու ընթացքում    «Ելք» խմբակցությունն առաջարկում է ծառահատումներ կատարող անձանց «պերսոնա նոն գրատա» ճանաչել:  «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը մի պատմություն պատմեց. «Ամիսներ առաջ Գայի պողոտայից ահազնագ ստացանք, որ երկու ծառ է հատվել, Նոր Նորքի թաղապետարանի աշխատակցի հետ գնացինք այնտեղ, պարզվեց, որ ծառերը հատել է ոմն Գագիկ Մեխակյան: Նա եկավ տարածք եւ խոստովանեց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի