19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆանտաստիկ խոզություն. Թռչկանը վերածել են աղբանոցի (ֆոտո)

Շատերն են հիշում, թե ինչպես մի քանի տարի առաջ բնապահպանների ու ակտիվ քաղաքացիների պայքարի շնորհիվ Թռչկանը պահպանեց իր  տեսքը ու որպես բնության հուշարձան  ստացավ իր անձնագիրը: Այս  ակցիաները նաև շատերի համար դարձավ Թռչկանը տեղը իմանալու պատճառ: Բացահայտվեց Թռչկանը, բայց  ինչպես ցույց է տալիս փորձը, մարդը ոչ թե գնահատում, այլ խեղում է միայն: Թռչկանը դարձավ կերուխումի […]

Ինչպես պայքարել որսագողերի դեմ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն  հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ վերջիններիս խնդրանքով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը և նախարարության այլ պատասխանատուներ։     Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ որսորդական հասարակական կազմակերպության  ներկայացուցիչ, որսորդ-լրագրող Էդուարդ Սարիբեկյանը հայտնել է, որ իրենց […]

15 միլիոն դրամ արժողությամբ մեքենա է հատկացվում

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի Կառավարությունը Եվրոպական միության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ որպես նվիրատվություն կընդունի ավելի քան 15 միլիոն դրամ արժողությամբ տրանսպորտային միջոց։ Ըստ նախագծի արձանագրության՝ տրասնպորտային միջոցն անհրաժեշտ է «Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» պիլոտային […]

Ֆիքսում ենք, որևէ բան չենք անում, հաջորդ տարի էլի ֆիքսում ենք ու ոչինչ չենք անում. վարչապետ

Կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը շրջակա միջավայրի մոնիտորինգին վերաբերող հանձնարարական տվեց: Նա նախ նշեց, որ Բնապահպանության նախարարության կողմից եռամսակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի մոինտորինգի մասին հետազոտություններ, սակայն միաժամանակ նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների լուծումներ, պատճառների վերաբերյալ տեղեկատվություն: Նաև, ըստ վարչապետի, չկան համապատասխան օրենսդրական ակտեր, որոնցով էլ պայմանավորված կարող են խնդիրները լուծվել: Ելնելով […]

1․148․086 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցվել է վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 11 իրավախախտում, 8-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: […]

«Հայանտառ»-ում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել

Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ անտառներին հիմնականում վնաս են հասցնում ոչ այնքան հարակից գյուղերի առանձին բնակիչները, որքան համակարգված անտառահատումներ կազմակերպող գործարարները: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: նա ընդգծեց, որ այդ խնդիրը միշտ եղել է, և դրա հաշվին մի շարք անբարեխիղճ գործարարներ կարողություններ են վաստակել, իսկ սովորական մարդիկ ոչ մի լուրջ բան չեն ստացել: «Հայանտառ» պետական […]

Ուզո՞ւմ ես տանեմ քեզ առյուծի վանդակ. Հայկական Ժամանակ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծաոուկյանը «Մուլտի գրանդ» հյուրանոցում երեկ բնապահպանության նախարարությանը մեքենաներ նվիրելա արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցե­րին: Հարցին՝ ինչպե՞ս կարող է բնության սիրահարն անազատության մեջ առյուծ պահել, Ծսաուկյանը պատասխանել է. «Ուրեմն, եթե դու իմ առյուծներին տեսնես, կսիրահարվես իրենց վրա: Այդպիսի առյուծներ աշխարհում չկան, եւ առյուծներ, եւ վագրեր: Առյուծի քաշը կես տոննա է, այնքան գեղե­ցիկ […]

Բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

      Այսօր «Մուլտի գրանդ հյուրանոց» համալիրի կոնֆերանսների դահլիճում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է  համագործակցության հուշագիր։      Հուշագիրը ստորագրել են բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը։       Ողջունելով ներկաներին և կարևորելով հուշագրի ստորագրումը՝ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է․Երևույթն աննախադեպ […]

Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ: Հիշյալ քրեական գործի շրջանակներում ևս 2 անձ  ներգրավվել է որպես մեղադրյալ կաշառք ստանալու, կաշառք տալու և ապօրինի ծառահատումներ իրականացնելու […]

Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է շուրջ 4 մլն․ ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հունվարի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 19 իրավախախտում, 4-ի  վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Վերոնշյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի