17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ նախագահը` իր 3 մլն դոլար ունեցվածքի եւ այլնի մասին

ՊԵԿ-ը բոլոր ոլորտներում ստուգումներ է անցկացնում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Խոսելով ՀԴՄ նոր սարքերի մասին, որոնք տեղադրվելու են հունվարի 1-ից`Խաչատրյանը համոզված ասաց, որ դա չի կարող ճնշում  լինել միջին և փոքր տնտեսավարող սուբյեկտների վրա: ՛՛Մենք կարող ենք օն-լայն ռեժիմով հետևել բիզնեսին՝ առանց միջամտության և վերլուծություններ անելով իրենց առաջադրել հարկեր՛՛,-ասաց նա: […]

“Արմավիա”-ի ժամանակն սպառվեց, “Զվարթնոց”-ը նորից չի սպասարկում

Այսօր առավոտյան “Զվարթնոց”-ը /“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ/  կրկին դադարեցրել է “Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության չվերթների սպասարկումը: Henaran.am-ը երեկ տեղեկացրել էր  ,  որ պարտքերի պատճառով դադարեցված չվերթների սպասարկումը “Զվարթնոց”-ը ժամանակավորապես, մինչեւ այսօր` հոկտեմբերի 18-ը ժամը 11-ը, վերականգնել էր: Ինչպես Henaran.am-ին փոխանցեց “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ  հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը , “Արմավիա”-ն տեղեկացված է չվերթներիի սպասարկումը դադարեցնելու մասին եւ հույս […]

ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է նախատեսել Իրանի դեմ

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է նախատեսել Իրանի  նավթային եւ գազային սեկտորի գրեթե բոլոր ընկերությունների վրա` այդ կերպ փորձելով ազդել երկրի իշխանությունների վրա, որպեսզի վերջիններս հրաժարվեն միջուկային ծրագրերից, հաղորդում է “BBC”-ն: ԵՄ խորհուրդը նշել է, որ սառեցման ենթակա են ավելի քան 30 իրանական ընկերությունների, կազմակերպությունների եւ հաստատությունների ակտիվները: Դրանք այն ընկերություններն են, որոնք ֆինանսական աջակցություն են ցուցաբերում […]

ՏՄՊՊՀ-ի նոր բացահայտումները մանկապարտեզներում ու ծերանոցներում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կատարել է հերթական ուսումնասիրությունը՝ պետական գնումների շրջանակում: Այս անգամ ՏՄՊՊՀ դիտակետում են հայտնվել սոցիալական հաստատությունները: Հանձնաժողովը կատարել է լայնածավալ աշխատանք՝ մանկատների և ծերանոցների կողմից՝ սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության նպատակով: Ընդհանուր առմամբ հանրապետության տարածքում գործող 18 հաստատությունների կողմից վերոնշյալ ապրանքների գնման նպատակով հայտարարվել է շուրջ 100 մրցույթ։ […]

Օսկանյանը՝ օտարերկրյա ներդրումներից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին և օտարերկրյա ներդրումներին: Վերջիններիս առաջխաղացման համար Օսկանյանն առանձնացրել է չորս կետ: ՛՛Հայաստանի մակրոտնտեսական մտահոգիչ ցուցանիշներից մեկը օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումն է: Դա մտահոգիչ է, որովհետև բոլորի համար էլ պարզ է, որ առանց արտաքին լուրջ ներդրումների հնարավոր չէ կայուն տնտեսական զարգացում ապահովել: […]

Բաղդասարովը դեռ բանակցում է

“Արմավիա” միջազգային ուղեւորափոխադրող ընկերության բաժնետոմսերի վաճառքի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել եւ շարունակվում են: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց “Արմավիա”-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Հիշեցնենք, որ ”Արմավիա”-ի վաճառքի մասին տեւական ժամանակ մամուլով շրջանառվող տեղեկությունը, որը ընկերությունը շարունակաբար հերքում էր, պաշտոնապես հաստատվել է: Թե ում հետ են ընթանում “Արմավիա”-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի բանակցությունները, առայժմ հայտնի չէ: Նանա Ավետիսովան […]

Ալիեւը խուճապի է մատնվել. “սեւ ոսկու” եկամուտները նվազել են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խիստ քննադատության է ենթարկել նավթի եւ գազի հսկա “British Petrolium”-ին` հայտարարելով, որ իր երկիրն 8 մլրդ դոլար է կորցրել ընկերության “սուտ խոստումների” պատճառով, հաղորդում է “BBC”-ին: Ալիեւը նաեւ խոստացել է “խիստ քայլեր” ձեռնարկել այն “ներդրողների նկատմամբ, ովքեր ի վիճակի չեն կատարել իրենց ծառայողական պարտքը եւ պայմանգրի պայմանները”: Ելույթ ունենալով նախարարների կաբինետի […]

Մի ստիպեք, որպեսզի մենք կազմենք ռիսկային հիմնարկների ցուցակ. վարչապետը` հարկերից խուսափող բուժհաստատություններին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ առողջապահության նախարարությունում, որտեղ քննարկվել են բնագավառում առկա չարաշահումներն ու կոռուպցիոն դրսևորումները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն, այս բնագավառում գործունեություն ծավալող բուժհաստատությունների ղեկավարները, ինչպես նաև գերատեսչական այլ մարմինների ներկայացուցիչներ: “Մեկ ամիս առաջ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկել ենք առողջապահական համակարգի բուժհաստատությունների տնտեսական և հարկային […]

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը

Հոկտեմբերի 8-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն համագործակցության կոմիտեի տասներեքերորդ նիստը: Հայկական կողմից նիստը համանախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, եվրոպական կողմից` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Նիստի ժամանակ կողմերը քննարկեցին Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, […]

Հակամենաշնորհային քաղաքականությունը Հայաստանում ուժեղացել է

Հայաստանում Ֆրանսիական դեսպանատան առաջարկով, այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ  Շաբոյանը ընդունել է դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը: Պատվիրակությունը ղեկավարում էր Հարավային Կովկասի եւ Թուրքմենստանի տնտեսական ծառայության ղեկավար Դանիել Պատատը: Քաջատեղյակ լինելով Հանձնաժողովի գործունեությանը, ֆրանսիացիները ի սկզբանե ողջունեցին ՏՄՊՊՀ գործելաոճը եւ նշեցին, որ ակնհայտ է մրցակցային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետությունը: Հանդիպման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի