24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի օրգանական պրոդուկտները կներկայացվեն համաշխարհային առաջատար ցուցահանդեսում

նարկություններ՝ օրգանական սննդամթերք սերտիֆիկացնող “ԷկոԳլոբ” ընկերության գլխավորությամբ, կմասնակցեն օրգանականապրանքների համաշխարհային առաջատար ցուցահանդեսին՝ BioFach 2013-ին, որը կազմակերպվում է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում: Ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (“Ի-Դի-Էմ-Սի”) ծրագրի կողմից տրամադրված աջակցության և վերապատրաստումների շնորհիվ, որն ուղղված է եղել ընկերությունների արտադրանքի սերտիֆիկացմանը և օրգանական ստանդարտներին համապատասխանեցմանը: “Ի-Դի-Էմ-Սի”-ի տեղական գործընկեր […]

ՀԱԿ քաղխորհրդրի նիստը քննարկել է ՀԱԿ կուսակցության ստեղծման հարցը

ՀԱԿ կենտրոնական գրասենյակից տեղեկցնում են, որ փետրվարի 13-ին կայացել է Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ստեղծման կոնտեքստում Հայ Ազգային Կոնգրես դաշինքի գործունեության հետ կապված հարցեր:  Որոշվել է վերսկսել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո:  

Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը

Փետրվարի 4-ից 7-ը Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը: Բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր գլխավոր բանակցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական պատվիրակության ղեկավարն էր եվրոպական կողմի գլխավոր բանակցող Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը: Չորրորդ փուլի […]

Հայրիկյանն արժեզրկվեց. Կարեն Քոչարյան

“Ինչպես ինքն է ասում`Աստված իր հետ: Ընկել է իր ռեյտինգը այս ամենից հետո: Իր այս արարքներով արժեզրկվեց: Կարող էր դիմել կամ չդիմել, և դրանով այսպես չէր լինի, սակայն այսքան շահարկումը իր օգտին չէր”: Այսպես մեկնաբանեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վերջին գործողությունները` կապված ընտրությունները հետաձգելու` ՍԴ դիմել-չդիմելու հետ:

Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությանը պարզաբանել է Ստեփանակերտի օդանավակայանի մասին հարցը

Այսօր Թբիլիսում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության հարցին` Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ: ԱԳ նախարարը մասնավորապես ասել է. “Առաջին, գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն Լեռնային Ղարաբաղի` Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ: Այդ հայտարարությունը կոչ է անում կողմերին չքաղաքականացնել օդանավակայանի բացման հարցը: Ո՛չ Ղարաբաղը, ո՛չ Հայաստանը երբևէ չեն քաղաքականացրել և որևիցե մտադրություն […]

Այս ծրագիրը փոխշահավետ է. Իրանի դեսպանը` Սյունիքի արոտավայրերի թնջուկի մասին

“Մեծ հավանականություն կա, որ առաջարկը կարող է իրանական կողմից եղած լինի”: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյսին` անդրադառնալով Սյունիքի մարզի արոտավայրերը` Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգին վարձակալության հանձնելու պայմանագրի վերաբերյալ այն դիտարկմանը, թե ում առաջարկն է դա եղել: Նա նշեց, որ դեռեւս որեւէ պայմանգիր չի ստորագրվել` ենթադրելով, […]

45 մլն ԱՄՆ դոլար փոխառություն ՀՀ ճանապարհների համար

ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին ս.թ. փետրվարի 11-ին ստորագրեցին “Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման” փոխառության համաձայնագիրը, որով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը “Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման” ծրագրի շրջանակում մեր երկրին կտրամադրի 45 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով փոխառություն: Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական համայնքների շուկաների և […]

Հայաստանի, Գյումրիի շահը, Բալասանյանն ու ԲՀԿ-ն

Պարտավորված լինելով պարզաբանել այն ամենն, ինչ մամուլում շրջանառվելու պատճառով հետաքրքրական է դառնում հանրության համար, անդրադառնում եմ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի խոսքերի շուրջ տարածված ոչ ամբողջական, նաև կարծում եմ թյուր տեղեկատվությանը: Կարծում եմ՝ Սամվել Բալասանյանի խոսքերը կամ որոշակիորեն խեղաթյուրվել են մամուլում, կամ Բալասանյանը մինչև վերջ չի հասցրել միտքը ձևակերպել, ինչևէ, կուզեի որ բոլորը իմանան՝ ԲՀԿ-ի շահը […]

ԱՐՄԵՆԱԼ-ը առաջին անգամ թողարկեց 26 հազար տոննայից ավելի արտադրանք

2012 թ. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է ալյումինի աշխարհում խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության  կազմի մեջ) թողարկեց 26 264 տոննա արտադրանք, որը 3,8%-ով ավելի է, քան 2011 թ. (25 314 տ): Սպառողներին առաքվել է 26 312 տոննա ալյումինի փայլաթիթեղ (աճը` 4,8%): Ձեռնարկությունը բեռնել է շուրջ 1800 արտահանման պատվերներ, որը 2,7% ավելի է, քան 2011 թ.: Հաշվետու տարվա արդյունքներով […]

Որտեղից է փչում ստոմատոլոգների դեմ քամին

Այս քամին ուրիշ տեղից է փչում: Որոշ անձինք ստեղծում են ստոմաատոլոգիայի համացանցեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց բժիշկ-ստոմատոլոգ Արմեն Վանցյանը: Նա չցանկացավ անուններ նշել, քանի որ դեռ հստակ տեղեկություն չունի: Նրա համոզմամբ՝ արտերկրից բավական մեծ քանակությամբ թանկարժեք սարքավորումներ են ներմուծվում Հայաստան և մեծ կլինիկաներ են ստեղծվելու: Ստոմատոլոգը նշեց, որ խոսակցություններ կան, որ Երևանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված