20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լավ լուր վարչապետից

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց հայտարարությամբ: Նա նշեց, որ իրենք կարևորում են միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի դիրքերի մասին տվյալները: Սարգսյանը հայտնեց, որ հրապարակվել է Զբոսաշրջության համաշխարահային զեկույցը, որտեղ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 11 կետով: Այժմ Հայաստանն այդ աղյուսակում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Ցուցակում ընդգրկված է 140 երկիր: Վարչապետը Էկոնոմիակայի նախարարին հանձնարարեց ներկայացնել, […]

Բարեփոխումների խորհրդի նիստ՝ դոնոր գործընկերների մասնակցությամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաեւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի եւ Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները, ինչպես նաեւ կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ, […]

Վարչապետը դոլար է սիրում. Հայկական ժամանակ

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների` էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը նախապատրաստվում է գալիք ճգնաժամին` դոլարայնացնում է իր ֆինանսական միջոցները եւ ազատվում դրամից:   Այսպես, եթե 2012-ի սկզբին նա բանկերում ունեցել է 35 միլիոն դրամ եւ 859 հազար դոլար, ապա տարեվերջին` ընդամենը 12 միլիոն դրամ եւ արդեն 920 հազար դոլար: Ճգնաժամերից քիչ տուժելու եւ […]

“Գետամեջի” սառեցված հավերը` սալմոնելայի մանրէակիր

Սննդի անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ “ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ” ՍՊԸ-ում (շուկայում առավել հայտնի որպես “Գետամեջ”) դիտարկման արդյունքների հիման վրա իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չուներ օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և […]

Ստոմատոլոգներ, հույս չունենաք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման համար նախատեսված համապատասխան արտոնագրային վճարներին, նշեց , որ օրական 2700 դրամը մեկ աթոռի համար այնքան էլ բարձր հարկ չէ, առավել ևս, որ շատ կլինիկաներ աշխատում են երկու հերթափոխով: Նրա խոսքով`  այդ փոփոխությունները պայամանավորված են տնտեսական […]

Էժանով` 10 հոգու համար 8 տեղ. Չորրորդ ինքնիշխանություն

Գաղտնք չէ, որ տարբեր ուղղություններով հանգստի ուղեգրեր առաջարկող տուրիստական գործակալություններն ամեն ինչ անում են՝ ամառվա ամիսներին եւ Ամանորի տոների ընթացքում հնարավորինս շատ հաճախորդներ ունենալու, ըստ այդմ՝ մեծ գումարներ վաստակելու համար։ Իսկ դրա համար կարեւոր նախապայման է առաջարկվող ուղեգրում նախատեսվող հանգստի պայմանները իդեալական ներկայացնելը։ Դուբայ կատարած իրենց այցելությունից վերադարձած Առաքելյանների, Գեղամյանների ու Հակոբյանների ընտանիքները նշում  են, […]

Հայաստանի և Գերմանիայի միջև նախաստորագրվել է կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր

 Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում ս.թ. փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունե-ցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվեց ‘’Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկա­մուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կան­խար­գե­լելու մասին’’ համաձայնագիրը:   Այն նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, […]

Տարադրամի փոխարժեքները

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 01.03.2013թ-ին  արժութային շուկայում  ձեւավորվել են հետեւյալ միջին փոխարժեքները  ԱՄՆ դոլարը կազմում է 409.24 ՀՀ դրամ: Տարբերություն նախորդ օրվա համեմատ 0.02 է: 1  եվրոն `533.08ՀՀ դրամ, տարբերություն նախորդ օրվա համեմատ -3.57 է, իսկ 1 ռուսաստանյան ռուբլին`13.34 ՀՀ դրամ, տարբերությունը նախորդ օրվա համեմատ`-0.07 դրամ:

Մեկնարկել է 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը

Այսօր  ‘’Մարիոթ Արմենիա հյուրանոցում մեկնարկեց  տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը  (Caucasus Travel Show, CTS):  Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար  Արա Պետրոսյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան  գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և  լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան, Ճամփորդական գործակալների  հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, Երևանի քաղաքապետարանի  զբոսաշրջության բաժնի պետ […]

“Մոսկվայի անվան”-ից` “Մարտի 1-ի”

…Ես կառաջարկեմ ոչ թե քարե կոթող կառուցել, այլ հետեւյալը` Ա. վերանվանել քաղաքապետարանի դիմացի հրապարակն ու պուրակը ներկայիս “Մոսկվայի անվան” կարգավիճակից` Մարտի 1-ի հրապարակ եւ Բ. պուրակում տնկել եւ մշտապես խնամել տասը բարդի` զոհերի քանակով ու անուններով: Կենդանի հիշատակ, որը շարունակելու է օդ ու ազատության մթնոլորտ ստեղծել: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն է այս մասին նշել “Ֆեյսբուքի” իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի