20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սոված եմ, հաց տվեք, խոսամ … շարժվում են նախագահական /վիդեո/

“Նաիրիտ” ՓԲԸ -ի աշխատակիցները` 500-600 աշխատակիցներ, այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին: Նրանք պահանջում են իրենց մեկ տարվա աշխատավարձը: Աշխատակիցներից Հասմիկ Սիմոնյանը նշեց, որ արդեն 3 տարի է իրենք չգիտեն` գործազուրկ են , թե աշխատանք ունեն, գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ: Այս պահին բողոքողները երթով շարժվում են դեպի նախագահի նստավայր: Ցանկանում են նախագահից ստանալ […]

Սյունիքը կկանգնի թրքացման վտանգի առաջ /վիդեո/

ԵՊՀ ռազմավարական կենտրոնի գիտաշխատող Վահրամ Միրաքյանը սեփական հետազոտությունների արդյունքում եկել է եզրակացության, որ Իրանի Արևելյան Ատրպատականի ոչխարները Հայաստան բերելու դեպքում ռազմավարական տեսանկունից վտանգավորության աստիճանը ավելի մեծ է, քան էկոլոգիական: Վահան Միրաքյանը համոզված է, որ եթե Սյունիքի հողերից 50 հազար հեկտար տրվի այսպես կոչված թրքախոս պարսիկներին, ապա վարձակալական պայմանագրով տրված հողերը կարող են դառնալ նվիրատվության պես […]

“Արմավիայի” վերջին ճիգը

“Արմավիա” ավիաընկերությունը դեռ չի դիմել դատարան սնանկացման գործընթացը սկսելու համար: Ընկերությունը “Առողջացման” ծրագիր է ներկայացրել Հանրային խորհրդին, որը քննարկվում է: “Արմավիա” ազգային ավիափոխադրողի մամլո ծառայությունից Henaran.am-ին հայտնեցին, որ նման ծրագիր կազմելը և մշակելը ընդունված է ամբողջ աշխարհում: Իրենք այդ ծրագիրը կազմել և ներկայացրել են հանրային խորհրդի պահանջով: “Արմավիան” սնանկացումից կփրկվի թե ոչ և ինչ հնարավոր […]

Ինչու ՛՛Երևան սիթին՛՛

Այսօր սիրիահայերի հիմնախնդիրների վերաբերյալ կազմակերպված նիստի ժամանակ զեկույցներով հանդես եկան կազմակերպությունները, ովքեր տարբեր հարցերով օգնել են սիրիահայերին, դեղորայք են հատկացրել, բնակվարձերն են վճարել: Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն Հ/Կ-ի նախագահ Լենա Հալաջյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանք է կատարել իրենց կենտրոնը: Կենտրոնի և Քուվեյթի պետության աջակցությամբ է, որ սիրիահայերին ՛՛Երևանի սիթի՛՛ սուպերմարկետներից սնունդ է հատկացվել: Սփյուռքի նախարարի […]

Հյուսիսային Կորեան հրաժարվել է բանակցել Հարավայինի հետ

Փհենյանը մերժել է Սեուլի առաջարկը`Կեսոն արդյունաբերական տարածքում աշխատանքները վերականգնելու վերաբերյալ բանակցություններ սկսել, գրում է “Lenta.ru”-ն:  Հարավկորեական իշխանությունները Կորեայի Ժողովրդական դեմոկրատական Հանրապետությանը մի քանի օր էր տվել բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար, հակառակ դեպքում` Կորեայի Հանրապետությունը սպառնացել էր վճռական քայլերի դիմել: Թե ինչ քայլերի մասին է խոսքը, իշխանությունները չեն մանրամասնել: Հարավկորեական ԶԼՄ-ների ենթադրությամբ` Սեուլը կարող է […]

Ուզեն-չուզեն կհարմարվեն . Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր կազմակերպվել էր սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հակոբյանը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության հետ միասին Հայաստանի փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացման ազգային կենտրոնը դասընթացներ են կազմակերպել` հնարավորություն են տվել տասնյակ սիրիահայերի իրենց բիզնեսն սկսելու: Ազգային կենտրոնի ղեկավար Վարազդատ Կարապետյանը հայտնեց, որ առաջին անգամ սիրիահայերի հետ հանդիպում […]

Ցրտահարվեցին

Ապրիլի 26-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը ցրտահարությունից վնասվել են Վայոց Ձորի մարզի Արին, Զեդեա գյուղերի պտղատու այգիները և ցանքատարածություները: Կազմվել է հանձնաժողով վնասի չափերը պարզելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:  

Գազի գնից /վիդեո/

Ռուսական ”Գազպրոմ” ընկերության հետ Հայաստանին վաճառվող բնական գազի գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը: ”Բանակցությունները շարունակվում են, ավարտվեն կասենք”,-ասաց նա: Հարցին` մոտավորապես երբ կավարտվեն գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ բանակցությունները: ”Երբ ավարտվի կասնեք: Բանակցությունը մնում է բանակցություն, բանակցության համար կոնկրետ […]

“Տիգրան, դա բոլորը հասկացան”…վարչապետն այլևս միտինգներ չի ուզում

Կառավարության որոշմամբ`ՀՀ-ում կրիչներ արտադրելու համար կրիչներ արտադրող սուբյեկտը դիմումին կից այսուհետ պետք է ներկայացնի տվյալ կրիչի վրա ամրագրման ենթակա հեղինակային իրավունքի յուրաքանչյուր օբյեկտի և հարակից իրավունքի յուրաքանչյուր օբյեկտի  իրավատիրոջ հետ ”Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին” օրենքով նախատեսված պահանջներին համապատասխան կնքված պայմանագրի պատճենը: Ընդ որում` եթե հեղինակային իրավունքի օբյեկտի իրավատերը դրա հեղինակը չէ, ապա ներկայացվում […]

Նոր բնակարաններ սոցիալական բնակֆոնդից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն այսօր Կառավարության հերթական նիստին ներկայացրեց Մարալիկ քաղաքի սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող քաղաքացիների ցուցակների ճգրտման հարցը: Նա նշեց, որ նախորդ տարի հատկացվել է 59 բնակարան, որոնցից 27 մանկատան շրջանավարտներին և 32 միայնակ տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին: ՛՛Այս տարի տեղի են ունեցել փոփոխություններ և մենք դեռևս կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի