20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Սարգսյանն ու Բագրատյանը միասին` ”ատկատների” դեմ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկում է հանքարդյունաբերության ոլորտի օֆշորային գոտում գրանցված ընկերությունների գործունեությունը դադարեցնել: Կառավարությունն այսօր հերթական նիստում որոշեց մերժել Բագրատյանի այդ առաջարկը:  Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբիելյանը նշեց, որ ընդհանուր առմամբ իրենց մոտեցումն էլ օֆշորային ընկերությունների հետ ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում մասնավորապես սխալ գործարքների խզումն է: ”Սակայն օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից կարծում ենք, որ այդ […]

Պարենային մթերքները թանկացել են

2013 թվականի առաջին չորս ամիսներին սպառողական շուկայում գնաճ է նկատվել: Մասնավորապես, այս տարվա հունվար ամսին 2.9 տոկոս գնաճ է նկատվել, փետրվարին գնանկում է տեղի ունեցել 0.4 տոկոսով, մարտին նույնքան գնաճ է արձանագրվել` 0.4% և ապրիլին 0.1 տոկոսի գնանկում է նկատվել: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների գնաճը կազմում է 2.8 տոկոս: Այս մասին “Հենարան” […]

“Մենք ենք այս քաղաքի տերը” պահանջում է

Երևանի ընտրություններին ընդառաջ “Մենք ենք այս քաղաքի տերը” քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ Երևանի ավագանու թեկնածու քաղաքական ուժերից մեկը  ամբողջությամբ և նույնությամբ որպես նախընտրական ծրագիր հրապարակել է նախաձեռնության 20 պահանջների ցանկը (սեպտեմբեր 2012): Իսկ մյուս կուսակցություններն էլ իրենց ծրագրերում ներառել են այդ պահանջներին համահունչ մի շարք կետեր: Որոշ ծրագրեր էլ ընդհանրապես կտրված են Երևանի իրական […]

Միգուցե դա է ճիշտ ճանապարհը

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի դիտարկմամբ` Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը իրենց ծրագրերում ճիշտ չեն գնահատաում քաղաքի կառավարչի դերը: “Քաղաքը տնտեսական կողմից շատ ավելի կարևոր նշանակություն ունի, և ծրագրերում այդ մասը կաղում է: Հանրապետության բնակչության կեսը, տնտեսության հիսուն տոկոսը գտնվում է Երևանում, և միայն ասֆալտապատումը, միայն կոյուղին չէ”: Խոսելով աշխատատեղերի խնդրի մասին` Գ […]

Աշխատանքի տոնին` կարեւոր փոփոխություն Աշխատանքային օրենսգրքում /վիդեո/

Աշխատանքային տոնի նախօրեին Ազգային ժողովը ընդունեց  “Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” օրինագիծը։ “Գործատուն այլեւս չի կարող կամայական կերպով արձակուրդից վերադարձած աշխատողին ազատել զբաղեցրած պաշոտնից: Դա միայն կլինի այն դեպքում, երբ այդ կազմակերպությունը լուծարվում է”,-ասաց Ազգային ժողովի պատգամավոր, օրինագծի համահեղինակ  Կարինե Աճեմյանը: Սա պատգամավորի խոսքով` երաշխիք է աշխատողի համար: Ի դեպ, փոփոխությունը տարածվում է […]

ՀՅԴ-ն առաջարկում է “Նաիրիտի” փրկության հանձնաժողով ստեղծել

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ անդրադարձավ  ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի խնդրին: Նրա խոսքով, ՛՛Նաիրիտի՛՛ նման հսկայական աշխատատեղեր ունեցող ձեռնարկությունը սնանկացել է և մի քանի խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն: Նախ Մինասյանին անհանգստացրել է այն, որ պայմանագրով նախատեսված ներդրումը չի արվել և դա բերել է սնանկության, որ պատճառ է նաև ՛՛Նաիրիտի՛՛ բաժնետերերի […]

Կառավարության “ֆոկուսները”

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահ է, որ Հայաստանում սպաարկող երկու` լեհական և չեխական ավիաընկերությունների տոմսերը դեռ շատ թանկ են և այն պնդումները, որ այժմ էժանացրել են տոմսերի գները, սուտ է համարում:  ”Սուտ են ասում, որ հիմա էժանացել են, եթե դուք վերցնեք մի քանի ամիս առաջ տոմսերը ու հիմա, իրենք պետք է […]

“Ամեն ինչս օկեյ էր” … Հայաստանից կգնա /վիդեո/

Հովսեփ Վարդանյանը երեք ամիս առաջ Հայաստան է եկել Սիրիայի Հալեպ քաղաքից, ապա կրկին վերադարձել այնտեղ ու կրկին մեկ ու կես ամիս առաջ եկել է Հայաստան: Henaran.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ այստեղ ցանկանում է գործ ունենալ, տարածք է վարձել, որտեղ նպատակ ունի հագուստի վաճառքով զբաղվել: Տարածքի համար 120 հազար դրամ գումար է վճարում, սակայն իրեն […]

Կոնկրետ ծրագրեր Գյումրիում

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր  ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Քաղաքապետը նախ ողջունեց տիկին Հիլիարդին և գոհունակություն հայտնեց սկսած 1992թ.-ից Հայաստանում և մասնավորապես աղետի գոտում գրասենյակի կողմից  իրականացրած բացմաթիվ ծրագրերի համար: Քարեն Հիլիարդն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին ընդունելության համար և տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է […]

Պետք է վերջ տալ. Հովիկ Աբրահամյանը՝ կառավարությանը

”Ամիսը մեկ, երկու ամիսը մեկ փոփոխություններ եք բերում, դրան պետք է վերջ տալ, քանզի տնտեսվարողները դժգոհում են: Պետք է բոլոր փոփոխություններն անել և նոր ներկայացնել հարկային օրենսգիրքը՛՛,-այսօր Ազգային ժողովում դիմելով Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին` ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:  ՛՛Հարկային միասնական օրենսգիրք պետք է վերջապես տպագրել, եթե միջոցներ չկան, տեսնենք՝ որտեղից հայթայթենք միջոցներ՛՛,-հավելեց ԱԺ նախագահը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի