20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հակակարկտային կայանները չեն գործել. անհույս գյուղացու մխիթարանքը

Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչները ահազանգել էին, որ իրենց գյուղի մոտակայքում գտնվող հակակարկտային կայանները չեն գործել վերահաս կարկուտի պահին: Գյուղացիները կանգնել են փաստի առաջ, այս տարի էլ կզրկվեն բերքից: Հատկապես տուժել են պտղատու ծառերն ու բացօթյա  ցանքատարածությունները: Ահազանգի հետքերով Henaran.am-ը զրուցեց  Գայի գյուղի գյուղապետ Սեյրան Մարկոսյանի հետ, որը տեղեկացրեց, որ ստացված վնասի չափը դեռևս ճշտված […]

Կարկուտը կփչացնի բերքը

ԱԻՆ  Հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը այսօր խոսեց առաջիկա եղանակային փոփոխությունների մասին: Գագիկ Սուրենյանցը տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում են տեղումնառատ օրեր,որոնք հատկապես վնասակար ազդեցություն կունենան գյուղատնտեսության վրա: Մայիսի վեցից սկսած հանրապետությունը գտնվում է ցիկլոնի տարածքում և եղել է նաև աղետալի կարկտահարություն, մինչև մայիսի քսանը ներառյալ կլինի ցիկլոն: Օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի […]

Հեֆֆերնը մատնանշեց հայ գործարարների սխալները

Երբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը մեկ և կես տարի առաջ եկել է Հայաստան, նա այստեղ հանդիպել է Սթիվ Վոզնյակին: Վերջինս Հեֆֆերնին պատմել է, որ Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ուսումնասիրմամբ է զբաղվել  և նկատել է, որ հայերն այդ ոլորտում բավական առաջընթացներ ունեն: Այս մասին այսօր ‘՛Սինոփսիս՛՛ Արմենիայի գիտաարտադրական կենտրոնում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական […]

Ինչ են խոսել Սերժ Սարգսյանն ու Լուկաշենկոն նախագահական նստավայրում /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել  է Henaran.am-ը, պաշտոնական այցով Հայաստանում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո առանձնազրույց ունեցան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Այնուհետեւ ստորագրվեցին մի քանի միջպետական համագործակցության պայմանագրեր, որից հետո նախագահները հանդես եկան ուղերձներով: Մասնավորապես Սերժ Սարգսյանն ասաց, որ […]

Հրատապ խորհրդակցություն

Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվեց հրատապ խորհրդակցությամբ,  նվիրված երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով  ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը  նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը։ Իրավիճակի մասին նախնական տեղեկատվությունը, ըստ նախարար Սերգո Կարապետյանի, ինքը և նախարարության պատասխանատուները  ստացել են նախօրյակին,  աղետից անմիջապես հետո, առավել տուժած համայնքներ այցելելու ժամանակ։ Վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը  տեղերում […]

Նպատակադրում է գյուղում ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ. Ս. Կարապետյան

Նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո, այսօր  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցում էին նախարարության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուները: Օրակարգում  վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջեւ դրված նոր խնդիրների ու պահանջների եւ վերջիններիս շրջանակներում ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագրի քննարկումն էր: Շնորհավորելով մասնակիցներին […]

”Լավ եմ աշխատել, որ վերանշանակվել եմ” /վիդեո/

”Եթե նորից եմ նշանակվել, ուրեմն լավ եմ աշխատել”,-այսօր նորանշանակ կառավարության առաջին նիստից հետո Henaran.am-ի ետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարը նշեց, որ իրենց բոլոր խնդիրները, նպատակներն ուղղված են լինելու կառավարության ծրագրի իրագործմանն ու նախագահի հանձնարարականների կատարմանը: Հետաքրքրվեցինք նաև, թե նորություն կա գազի գնի հետ կապված: Նախարարի պատասխանը` տեսանյութում:

Ձկնաբույծներն ահազանգում են

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ “Հայ ձկնաբույծների միություն” ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը տեղեկացրեց, որ Հայաստանում ձկնաբուծությունը այս պահին գտնվում է անբարենպաստ  վիճակում, “տուժվում է և խոշորը, և միջինը, և փոքրը”. “Մենք խնդրել էինք և նախագահին, և վարչապետին, որ ստեղծեն ձկնաբուծության խնդիրները ուսումնասիրող խումբ, սակայն նրանց բացահայտած խնդիրների արձանագրությունները մնացել են սեղանին, լուծումներ չեն ստացել”,-նշեց Աթոյանը: […]

Կոնկրետ` թոշակների բարձրացում, աշխատավարձերի ավելացում… նախագահը տեսանելի արդյունքներ է սպասում այս կառավարությունից /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ժամանեց կառավարություն: Նախ, շնորհավորեց նորանշանակ կառավարությանը: Նախագահը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում երեք ընտրություններ կայացան՝ խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու: ՛՛Խորհրդարանական ընտրությունների ընթացքում ունեցանք քաղաքական դաշտի ներկապնակը ներկայացնող խորհրդարան, որն իրեն արդեն դրսևորել է որպես ուժեղ ու գործուն մարմին՛՛,-ասաց նախագահն ու հավելեց. ՛՛Նախագահական ընտրությունների արդյունքում մենք ոնեցանք քաղաքական […]

Ընտրողների հոսքը մեծ է. ԿԸՀ

Մինչև քվեարկության օրը ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների և բողոքների քննարկման արդյունքների վերաբերյալ ԿԸՀ նիստին տեղեկություններ հաղորդեց ՀՀ ԿԸՀ աշխատակազմի իրավաբան Նունե Հովհաննիսյանը: ՀԱԿ-ը քիչ առաջ ներկայացրել է բողոք որ 9/3  տեղամասի նախագահը ներկայացել է ոչ սթափ վիճակում: ԿԸՀ-ը արդեն ստուգել է հաղորդումը և պարզել , որ այն չի համապատասխանում իրականությանը: Նունե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մայիսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի