24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանը բացառեց բունտը /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողները Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանից փորձեցին պարզել, թե արդյոք չի կարծում, որ գազի սակագնի եւ այլ ծառայությունների թանկացումները  չեն բերի սոցիալական բունտի: “Ոչ, չեմ կարծում, որ բունտ է հասունանում”,-ասաց ԱԺ նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: 

ՀՅԴ-ն չի կարողանա /վիդեո/

“Ես իմացել եմ որ այսօր այստեղ ակցիա կա և եկել եմ որպես Հայաստանի հանրապետության շարքային քաղաքացի”,-իր ներկայությունը` ընդդեմ գազի սակագների թանկացման նախապես հայտարարված հավաքին,  այսպես մեկնաբանեց դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը : Իրավաբան-տնտեսագետ Մինասյանը չի ցանկանում պատկերացնել անգամ, թե ինչ տեղի կունենա, եթե գազի գինը իսկապես բարձրանա 64 տոկոսով: ” Անգամ ազատամարտիկներն են դժգոհում և արդարացի […]

Օգնություն արմավիրցիներին

ՀՀ կառավարությունը Արմավիրի մարզպետարանին սերմանցուներ կտրամադրի՝ կարկուտից տուժածներին օգնելու համար: Այս որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում:  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ որոշումը պայմանավորված է մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքով համայնքերին ու գյուղացիական ձեռներեցներին հասցված վնասները հնարավորինս մեղմելու համար:Նախարարն ասաց, որ կարկտահարությունը տարբեր աստիճանի վնասվածքներ է պատճառել մարզի շուրջ 43 գյուղական համայնքների:”Նույն […]

Հինգ ուղղություն. երկուշաբթի ԱԺ-ն կառավարության ծրագիրը կքննարկի

Կառավարությունն այսօր հերթական նիստում ներկայացրեց առաջիկա տարիների ծրագրի նախագիծը: Կառավարության ծրագիրը ենթադրում է 5 հիմնական ուղղություն՝ անվտանգ և ապահով Հայաստան, աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն, ապահովող աշխատատեղերի ստեղծում, ազատ և արդար Հայաստան, մարդկային կապիտալ, ինստիտուցիոնալ զարգացում։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս ծրագրում ուշադրություն է դարձվելու այլ թիրախային ցուցանիշների ևս՝ մասնավորապես տնտեսական առաջանցիկ աճ զարգացած երկրների նկատմամբ, […]

Վարչապետն ասաց՝ որ դեպքում կմարվի արտաքին պարտքը

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց թողարկել արտարժույթով պարտատոմսեր: Վարչապետ Տիգրան Սարգսյանը բացատրեց, թե սա ինչ առավելություններ է տալիս տնտեսվարող սուբյեկտներին: ՛՛Սա նոր էջ է բացում մեր տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն պետական ֆինանսները կառավարելու բնագավառում, այլ նաև մասնավոր հատվածի համար հնարավորություն ենք ընձեռնելու ֆինանսական շուկաներից ավելի էժան միջոցներ ներգրավելու համար՛՛,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ […]

Գազի գինը միևնույն է թանկանալու է, կվերանայվի էլեկտրաէներգիայի սակագները /վիդեո/

Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը  հանդիպեց լրագրողների և քաղաքացիների կողմից ներկայացված երեք անձից բաղկացած պատվիրակության հետ: Հիշեցնենք, այսօր առավոտից քաղաքացիական մի քանի նախաձեռնություն մի քանի պատգամավորների հետ բողոքի երթ է անցկացնում կառավարության մոտից դեպ նախագահական նստավայր: Ռոբերտ Նազարյանը տեղեկացրեց, որ մայիսի 14 ին “ՀայՌուսգազարդը” հայտ է ներկայացրել հանձնաժողովին , ըստ որի` […]

Գազի թանկացման դեմ. բողոքի երթը շարժվում է նախագահական /լրացված/

“Գազը թանկացրեք, հարկերը չենք մուծելու”, “ինչքան ուզենք, էնքան կվճարենք”, “ապահով Հայաստանում գազը թանկացնում եք, որ ինչ անեք” գրառումներով պաստառներով մի խումբ քաղաքացիներ եւ քաղաքացիական ակտիվիստներ այսօր առավոտից ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Որպես շարքային քաղաքացիներ ակցիային են միացել նաեւ դաշնակցական պատգամավորներ Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, այստեղ են ”Ժառանգությունից” Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը: Քիչ […]

Վարչապետը գազի գնի վերաբերյալ նամակ է գրել. կառավարությունը կսուբսիդավորի

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց հայտարարությամբ` նշելով, որ պաշտոնական նամակ է գրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին գազի գների վերանայման կապակցությամբ: ”Տեղյակ եք, որ ”ՀայՌուսգազարդը” ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ սակագինը ՀՀ-ում պետք է մատակարարվի 270 դոլար գնով: Իմ նամակում, որ ես ուղղել եմ Ռոբերտ Նազարյանին արձանագրում ենք, որ […]

Գազի սակագինը` 90 օրում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ըստ գործող կարգի, “ՀայՌուսգազարդ՛՛ ՓԲ եւ  ՛՛Տրանսգազ՛՛ ՍՊ ընկերությունների հայտը պետք է քննարկի 90 օրում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը: Հիշեցնենք, “ՀայՌուսգազարդ՛ -ն  ու  ՛՛Տրանսգազ”-ը հայտ են ներկայացրել հանձնաժողով` գազի սակագինը վերանայելու առաջարկով: “Սակայն, դա չի նշանակում, որ 90 օր հանձնաժողովը հարցը պիտի նայի: […]

Կթանկանա՞ էլեկտրաէներգիան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացը: Ըստ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքի,  հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության եւ մի շարք այլ գործոնների փոփոխությունները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը իր նախաձեռնությամբ սկսել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված