20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Եթե չլինեին ձեր վիրավորական արտահայտություններն ու պիտակավորումները. վարչապետը՝ Բագրատյանին

Այսօր կառավարություն-Ազգային ժողով հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց այն մասին, որ նախկինում տնտեսական սուբյեկտ ունեցող սեփականատերը բաժնեմասեր ունեն, սակայն իրենց բիզնեսն այժմ մեծ ձեռնարկատերերի ձեռքում է գտնվում: Բագրատյանը նշեց, որ իրեն դիմել է քաղաքացի Աբրահամ Ավետիսյանը, ով բաժնեմասեր է ունեցել ՛՛Երազ՛՛ գործարանում և  պահանջում […]

Վարչապետը ինչ ասում ա, ճիշտ ա. Գագիկ Բեգլարյան /վիդեո/

Արդյո՞ք կառավարության ծրագիրը հրաշքներ կգործի ապահով Հայաստանում՝ հարցին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը զարմացավ, թե ինչու են ռեալ ծրագիրը համեմատում հրաշքների հետ: “ Տարբերեք իրարից: Սա ռեալ, կոնկրետ ծրագիր է: Որ մենք հավատում ենք՝ անպայման անելու ենք, եւ ես  վստահ եմ, որ կանենք: Եվ հետո խնդրում եմ հրաշքներից մի խոսացեք”-ասաց: Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության […]

ԱՄՆ-ը չի խառնվի Ռուսաստանի և Հայաստանի խնդիրներին, բայց այդ հարցում կօգնի /վիդեո/

“Գրեթե բոլոր երկրներում կան էներգետիկ անվտանգության խնդիրներ և Հայաստանն էլ բացառություն չէ և ցանկացած երկրի կառավարություն աշխատում է այս խնդիրների շուրջ, որպեսզի բազմազան հնարավորություններ ունենա` դիվերսիկացվի և կարողանա ապահովվել բնակչության պահանջարկը”,-ՀՀ- ում  ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ մեր կառավարությունը զգոն է էներգիային առնչվող հարցերում և ճիշտ դիրքորոշում կորդեգրի: Այսօր` լրագրողների հետ զրույցում ԱՄՆ […]

“Հեղափոխությունը սեփական գլխում արեք … “

Այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագրի վերաբերյալ իր տեսակետը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ ինքը պիտի երեկ ելույթ ունենար, սակայն ուրախ է, որ երեկ ժամանակը չբավականացրեց դրա համար: ՛՛Երեկ այս դահլիճում այնպիսի բացասական էներգետիկա ու տրամադրություն կար, որ մտածում էի՝ ինչ պետք է ասենք, ինչպես պետք է վարվենք, որ դուրս գանք այս դահլիճից: […]

Չմեղանչելով արդարության առջև

՛՛Այս երկու օրերի ընթացքում Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից բազամթիվ ու բազմաժանր ելույթներ լսեինք: Լսեցինք առողջ քննադատություն, քաղաքական շուլուխներ ընդդիմության գործիչների կողմից, լսեցինք քննադատություն, որ որևէ կապ չուներ մեր իրականության հետ, լսեցինք ելույթներ, որոնք լցված էին միայն չարությամբ՛՛,-այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի նախագծի քննարկմանը իր արտահերթ ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ աշխարհի […]

Միացյալ նահանգների ”մեսիջը” Երեւանում

Այսօր, մայիսի 22-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն անցկացրեց համաժողով “ Հայաստանի էներգետիկ ապագան. Վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում “ թեմայով: Այս համաժողովը բավական խոսուն է հատկապես ռուսական գազի թանկացման ֆոնին:  Համաժողովի ընթացքում դիտարկվեցին էներգետիկ աղբյուրների հետագա դիվերսիֆիկացման ու էներգախնայողության մեծացման ասպարեզներում Հայաստանի համար առկա հնարավորությունները: Հայաստանի կառավարության կողմից իրականացված օրենսդրական ու կանոնակարգիչ դաշտերի բարեփոխումների, նոր […]

Սուբսիդավորման համար կառավարությունը կվաճառի՞ Որոտանի ՀԷԿ-ը

Որտեղից է պատրաստվում գտնել ՀՀ կառավարությունը թանկացվող գազի 30 տոկոս սուբսիդավորման գումարը: Գազի սուբսիդավորման համար պատրաստվում է արդյոք ՀՀ կառավարությունը վաճառել Որոտանի ՀԷԿ-ը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց, որ կառավարությունում նման հարց չի քննարկվել: Արմեն Մովսիսյանը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին` տեղեկացրեց, որ այս պահին շարունակվում են բանակցությունները Ռուսաստանի կառավարության հետ և  մեր […]

Կառավարության ծրագիրը կհաստատվի՞

Այսօր արդեն երրորդ օրն է, որ Ազգային ժողովը պիտի քննարկի կառավարության 2013-2017 թթ. ծրագրի նախագիծը: Խորհրդարանում հնչած ելույթներից պարզ է, թե որ խմբակցությունն ինչպես է քվեարկելու :  ”Ժառանգությունը”, ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ուղիղ հայտարարեցին, որ դեմ են կառավարության ծրագրին: Կառավարությանն ուղղված քննադատական նոտան այս անգամ էական ցածր է հնչում, եթե այն համեմատենք ”այլընտրանքի” վերջին ռադիկալ քննադատության […]

Հերյուրեմ գազդ. ՉԻ

Անդրադառնալով գազի թանկացմանը` Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե “դեռ հերյուրանք `, էդ ինչ խոսում են այդ մասին”:  “Ֆորմալ առումով Արմեն Մովսիսյանն, իհարկե, իրավացի է: Օրինակ եթե մարդը վայր է ընկնում շենքի 14-րդ հարկից ու մեկը կողքից գոռում է “վակ, ընկավ”, քանի դեռ վայր ընկնողն օդում է` հերյուրանք է: Հենց դխկա ասֆալտին` հերյուրանքը կդառնա […]

Քեզ ա պետք աղոթել, աղջիկ ջան, որ մի քիչ դարձի գաս … գյուղնախարարը չի փոխվել /վիդեո/

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ այն թվերը, ինչ ինքը ներկայացնում է, վիճծառայութան ներկայացրածն է: Վիճծառայությանն էլ ներկայացնում են գյուղապետերը: Այն հարցին, թե նախարարը կասկածի տակ է դնում  այդ թվերը, օրինակ, որ խաղողի այդքան բերք չունենք՝ նախարարը պատասխանեց. “Ոչ, բոլորովին: Ընդհակառակը, բերքատվությունն ավելի բարձր է, քան երեւում է վիճակագրական տվյալներով”: Գյուղնախարարի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի