20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Գազը կարող է ավելի քի՞չ թանկանալ /վիդեո/

”Ելնելով ”ՀայՌուսգազարդ”-ի ծախսերի կառուցվածքի մասին` օգտակար առաքման ծավալ, մաշվածություն, աշխատողների աշխատավարձ, քանի աշխատող կա, այլ ծախսեր, շահութաբերություն, ես կարծում եմ, որ կան ռեզերվներ ավելի իջեցնելու գազի թանկացման գինը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` ի պատասխան մեր հարցի, թե կարող էր կառավարությանն այնպես անել, որ գազի գինը ոչ թե 24 դրակով թանկանար, […]

Հնարավո՞ր է գազի սակագինը պահպանել

“Կանխենք գազի թանկացումը”  քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Արամ Գրիգորյանը առավել քան համոզված է, որ գազի գինը հնարավոր է ոչ միայն պահպանել, այլեւ նվազեցնել: Դա հնարավոր է, “ՀայՌուսգազարդ”-ի շահագործման առաջարկվող ծախսերի կրճատման արդյունքում: “Որպես օրինակ, հայտում նշված են ներկայացուցչական ծախսեր, ինչը հնարավոր է կատարել ըկերության շահույթից: Այլ կետերից կարելի է վերանայել շահույթի հավարկման մեթոդիկան: Այժմ շահագործման ծախսերը […]

Իշխանությունը ուղիղ մեկուկես ամիս թաքցրել է. 168 ժամ

Ըստ “168 ժամի”, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում հոդված կա` ‘իմանալ-չհայտնելու” հատկանիշներով: Այդ հոդվածով մեղադրվում են այն հանցագործները, ովքեր տեղյակ լինելով ապօրինության մասին, միտումնավոր` շահադիտական կամ այլ նպատակներով, այդ մասին չեն հայտնում իրավապահ մարմիններին: Երեկ հայտնի դարձավ, որ գրեթե նույն կերպ են վարվել նաեւ ՀՀ իշխանությունները` քաղաքացիների նկատմամբ: Պարզվում է, գազի սակագինը թանկացել է այս տարվա […]

Թուրքիայից լոլի՞կ է ներկվում. պատգամավոր եք՝ դուք էլ զբաղվեք

Այսօր Ազգային ժողովում կարկուտի վնասների վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը հայտարարեց, որ Թուրքիայից էժան լոլիկ է ներկրվում Հայաստան և այն մաքսային փաստաթղթերով չի ձևակերպվում:  Քննարկումների ժամանակ պատգամավորների բարձրացրած հարցերին պատասխանում էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարն ասաց՝ նման բան չկա:  Նախարարի խոսքով` պետք է զարգացնել ջերմոցային տնտեսությունները և այդ դեպքում հնարավոր կլինի […]

Նոր ավիաընկերություն Հայաստանում

Իսրայելական “Արկիա” ավիաընկերությունը հունիսի 5-ից կսկսի կանոնավոր չվերթներ Թել Ավիվ-Երեւան եւ Երեւան-Թել Ավիվ ուղղություններով: Երկկողմանի  տոմսի արժեքը 310 եվրո է: Այս մասին լրագրողներին ասաց ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Ալեքսանդր Նուրոկը: Թե ինչու են հենց հիմա մտնում Հայաստան, պ-ն Նուրոկը ասաց, որ շուկա մտնելու համար պետք էր հետազոտություն եւ դրանք ցույց տվեցին, որ պահանջարկը կա: Մայիսի 28-ին […]

ՀԵԲ-ը կոչ է անում միավորել ԵՄ-Հայաստան ջանքերը կրճատելու համար գազի կորուստը

Հայաստանում գազի գնի կտրուկ բարձրացման հայտարարությունը սոցիալական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներին վերաբերվող բազմաթիվ հարցեր բորբոքեց: Գնի բարձրացման կոնկրետ չափի, ժամկետների եւ կիրառման շուրջ քննարկումները շարունակվում են եւ, հուսով ենք, կհանգեցնեն իրագործելի լուծման: Միաժամանակ արժե դիտարկել այն մեծ ներուժը, որը կօգնի Հայաստանի քաղաքացիներին՝ հիմնվելով այլ եվրոպական երկրների նմանատիպ փորձի վրա: Այս համատեքստում Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպությունը […]

“Արմավիա”-ի հեռանալուց հետո

“Արմավիայի” պարտքը “Արմենիա” միջազգային օդանավակայանին կազմում է 5,5 միլիոն դոլար եւ արդեն կառավարությունը դիմել է դատարան: Այս մասին լրագրողներին ասաց  “Արմենիա” միջազգային օդանավակայանի ՓԲԸ գործադիր կառավարչի տեղակալ Անդրանիկ Շխեյանը: “Արմավիա”-ի դուրս գալուց հետո օդանավակայանում ոչինչ չի փոխվել: Ավելին, նախորդ տարվա համեմատ, թռիչքների ծավալը մեծացել է: “Արմավիան” թռիչքների 17 տոկոսն էր ապահովվում: Նման խնդիրներ չկրկնվելու համար […]

Դուք չեք լսում` մարդիկ ինչ հարցեր են տալիս. ԱԺ նախագահը` գյուղնախարարին

Ազգային ժողովում լսումներ են կազմակերպվել Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիների աջակցության վերաբերյալ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ մայիսի 12-ի կարկուտից տուժած գյուղիների վնասների չափերը ուսւոմնասիրվել են, երեկ էլ կառավարության նիստի ժամանակ ասվել է, թե ինչպես են օգնելու գյուղացիներին:  Նախարարն ասաց, որ առանձին մոտեցում է ցուցաբերվելու սոցիալապես անապահով ընտանիքներին: Բացի այդ, նախարարությունում կա հիմնադրամ, որը […]

Լեւոն Զուրաբյանը սենսացիոն հայտարարություն արեց

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նախ նշեց, որ ցանկանում է սենսացիոն հայտարարություն անել: Նա հայտարարեց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ  գազի թանկացման պայմանագիրը կնքվել է ոչ թե մայիսի 13-ին, այլ ապրիլի 1-ին: ՛՛Մենք երեկ վերջապես պարզեցինք սենսացիոն այս տեղեկությունը: Պարզվեց, որ գների հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտը, […]

Եթե Երևանի վրայով անցնող արևի էնեգիան հավաքվի, կբավականացի Հայաստանին էնեգիայով ապահովելու համար

1 կվտ էլեկտրաէներգիա արտադրող սարք ստանալու համար անհրաժեշտ է 100 դոլար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը: Գիտնականը համոզված է, որ արևի էներգիայի օգտագործումը կարող է լիել այլընտրանք գազի գնի թանկացման և ատոմակայանի շահագործման աննպատակահարմարության պայմաններում: “Առաջարկում ենք 5-10 տարում հելիոֆիկացնել Հայաստանը, որի արդյունքում կստանանք 400-800 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի