19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանը պարտքերը տվեց, բայց անօգուտ` Բաղդասարովը չի տալիս /վիդեո/

Այսօր ”Արմավիա” ավիաընկերության կենտրոնական գրասենյակի մոտ հավաքվել էին ընկերության նախկին աշխատակիցներն, ովքեր պահանջում են իրենց քրտինքով վաստակած աշխատավարձերը: Henaran.am-ի հետ զրույցում բորտ-ուղեկցորդուհի Գայանե Մարկոսյանն ասաց, որ նոյեմբեր ամսից աշխատավարձ չեն ստացել: ”Մարդիկ կան, որ չեն ստացել օգոստոսից”,-ասաց : Ընդհանուր առմամբ ընկերությունը աշխատավարձ չի վճարել մոտ 150 հոգու: Հերթափոխի պետ Վարուժան Խաչատրյանին, ով յոթ տարի աշխատել է ընկերությունում, […]

Իմ ազգը էշ չի, որ Եվրամիություն ձգտի. հայերը կողմ են Եվրասիական մաքսային միություն. GALLUP

GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում կատարված հարցումերի արդյունքները, որոնք ցույց են տալիս, թե որ կառույցին անդամակցելուն են կողմ հայաստանցիները:  13 հազար հարցվածների 61%-ը նշել է, որ կողմ է Եվրասիական մաքսային միությանը անդամակցելուն, 26 5-ը` անտարբեր է եղել, իսկ 4%-ը` բացասաբարէ  վերաբերում այս կառույցին անդամակցելուն:  […]

Գեներալ Երանոսյանը փակել է Գայի գյուղի ճանապարհը. ահազանգ Henaran.am-ի խմբագրություն

Այսօր առավոտյան Henaran.am-ի խմբագրություն զանգահարած գյուղացին տեղեկացրեց այն մասին, որ Արմավիրի մարզի Գայի (Խաթունարխ) գյուղի ճանապարհը արդեն մի քանի օր փակ է ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Լյովա` Լևոն Երանոսյանին հրահանգով: Ահազանգողը չցանակացավ ներկայանալ. ”Ուզում եք բռնեն տանեն, ընտանիք երեխա եմ պահում”: Անանուն աղբյուրը պարզաբանեց ճանապարհների փակման նպատակը.”Գյուղացիները չեն կարողանում իրենց ծիրանը բերեն քաղաք՝ վաճառեն, վերավաճառողներին […]

Ինչ կստանա Հայաստանը “ՀայՌուսգազարդում” իր բաժնեմասը “Գազպրոմին” տալու դիմաց

” ”ՀայՌուսգազարդ”-ում ”Գազպրոմ”-ի բաժնեմասը 100 տոկոսի հասցնելը հնարավորություն կտա Հայաստանին, որ առաջիկա հինգ տարիներին գազի գները չփոփոխվեն”,-այսօր լրագրողների հետ հանդիպամանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ”Մենք կրկնակի անգամ էժան ենք գազը գնում Ռուսաստանից: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, և մենք չենք գնա այն ճանապարհով, որ Ռուսաստանը զիջումների կողմ լինի, իսկ մենք` ոչ”,-հավելեց նա: […]

“Յուրաքանչյուր իրեն հարգող քաղաքական գործիչ պետք է օֆշորում հաշիվ ունենա”

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օֆշորում հայտնվելու մասին տեղեկատվությունը տարատեսակ քննարկումների առիթ հանդիսացավ: Բոլորը խոսում են “օֆշորի” սկանդալից` երբեմն առանց պատկերացնելու ինչ է դա: Այսպես, ի՞նչ է օֆշորը: Օֆշոր բառն առաջացել է անգլերեն Offshore բառից, որը նշանակում է “ափից մի քիչ հեռու գտնվող”: Օֆշորային են համարվում այն տարածքները, […]

Տնօրենը լրագրողներին առաջարկեց պղինձ տանել` տոննան 40 հազար դոլար. կադրեր ստորգետնյա հանքից /ֆոտո, վիդեո/

“Դինո Գոլդ Մայնինգ Քոմփնի” ընկերությունում աշխատանքային պայմանները լավ չեն, աշխատակիցների նկատմամբ էլեկտրաշոկ է կիրառվում, աշխատավարձ չեն վճարում, փրկարարներ չկան՝ արտակարգ պատահարների դեպքում: Նման տեղեկություններ վերջերս շատ է տարածվում: Ընկերության տնօրինությունը հրավիրել էր լրագրողներին՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը նախ զարմացավ, որ ընդամենը երկու լրատվամիջոց էր ցանկություն հայտնել մայրաքաղաքից այցելել ձեռնարկություն: Տեղում մեզ միացան […]

Էլի՞ վարչապետը.168 ժամ

 Ըստ “168 ժամի”, մինչ իշխանությունները փորձում են Հայաստանում մոռացության մատնել հայտնի “օֆշորային սկանդալը”, Հայաստանի սահմաններից դուրս տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ։ Ու կրկին դրանում կարող է շրջանառվել վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Խոսքը վերաբերում է “Նաիրիտ” գործարանի հետ կապված բավական խճճված պատմությանը։ Երկու օր առաջ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է […]

ԱՄՆ դեսպանը նախագահական ընտրությունների եւ բազմազանության շքերթի մասին րոպե առ րոպե տեղեկացվել է

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը այսօր հանդիպեց կանանց առաջնորդության ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Այսօր՝ հունիսի 21-ին Ծաղկաձորում կազմակերպված քննարկումներին մասնակող դեսպանը  հենց սկզբից նշեց, որ ինքը ուրախ է հանդիպել, ըստ էության լիդեր հայ կանաց հետ և տեղեկացրեց, որ այդ առիթով պատրաստվում է գրառում անել  twitter սոցցանցում: Անդրադառնալով միջազգային տեղեկատվական համակարգին` կոնկրետ իր համար նա կարևորեց twitter-ի դերը: […]

Արդար չի. Վերահսկիչ պալատից` վարչապետին

ՀՀ վերահսկիչ պալատը հայտարարություն է տարածել` արձագանքելով վարչապետ Տիգրան Սարգսյանի` կառավարության այսօրվա նիստում արած քաղաքական հայտարարություններին: ”Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության հետ կապված հայտարարության համար: Վարչապետը կառավարության նիստերում պարբերաբար կարեւորում է Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները: Վերահսկիչ պալատի նախագահը ՀՀ Ազգային ժողովում խոսելով գնումների եւ շինարարության […]

Նույնիսկ բարեկամների կարծիքն են հաշվի առնելու… եթե Հայաստանին ձեռք տա /վիդեո/

”Եթե մենք վտանգ զգայինք, ապա նման հարց բանակցությունների սեղանին չէինք դնի”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` խոսելով իր և ”Գազպրոմի” նախագահի մոսկովյան հանդիպման մասին, որի ընթացքում, ինչպես երեկ հայտարարել էր նախարարը, քննարկվել է ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը ”Գազպրոմին” վաճառելու հարցը։ ”Եթե այդ գործարքը շահավետ կլինի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի