28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Լուրջ խնդիր Բարսեղ Բեգլարյանի համար

image_544

Այսօր Հայ-ռուսական համաժողովին ներկա ՛՛Ֆլեշ՛՛ ընկերությունների սեփականատեր Բարսեղ Բեգլարյանից Henaran.am-ը հետաքրքրվեց՝ ինչպես անել, որ տնտեսության մեջ վերանա մենաշնորհը: ՛՛Այ դա շատ լուրջ խնդիր է, պետք է զբաղվենք դրանով՛՛,-ասաց նա: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի՝  կառավարությանն ուղարկած հարցապնդմանը, որտեղ խոսվում էնաև հենց Բարսեղ Բեգլարյանի ունեցվածքի մասին, ապա նա նշեց. ՛՛Չէ, չգիտեմ, չեմ ուզում այս մասին խոսել՛՛:

Գազի, սպառազինությունների ու նավթի ձեռք բերման համար ՀՀ-ին արտոնություններ են տրվում. ՌԴ-ի բյուջեն կտուժի

image_550

2014-2018 թվականին Ռուսաստանը Հայաստանին գազ կմատակարարի 1000 խմ-ը` մոտ 189 ԱՄՆ դոլար սակագնով: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Panorama.am-ի տեղեկացմամբ՝ ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանի համար մի շարք արտոնություններ Ռուսաստանը միակողմանի կսահմանի մինչև Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելը: Մասնավորապես, Հայաստանը կարող է Ռուսաստանից […]

ՀՀ նախագահի նստավայրում ավարտվել են բանակցությունները

image_547

ՀՀ Նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ մինչեւ 2020 թվականն ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման […]

Տարածաշրջանի խնդիրները կցանկանայինք լուծել ոչ թե զենքի, այլ՝ դիվանագիտության օգնությամբ. Վ. Պուտին

image_545

Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին միանալու Հայաստանի որոշումը մեզ հնարավորություն տվեց համապատասխան փաստաթղթեր նախապատրաստել այսօր ստորագրելու համար: Այս մասին դեկտեմբերի 2-ին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպումից առաջ, հավելելով, որ Սերժ Սարգսյանը դրանք համարել է շատ զգայուն Հայաստանի տնտեսության համար: ՛՛Ուզում եմ ասել, որ դա մեր բարի կամքը […]

Դեկտեմբերի 5-ին Մաքսային միության հետ կապված նիստ

image_541

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն այսօր Գյումրիում հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին նշեց, որ 21-րդ դարում անվտանգության գոյատևման խնդիրները չի կարելի միայնակ լուծել, և հենց այս պատճառով էլ ՀՀ-ն ընտրել է Մաքսային միությանն անդամակցությունը: Նա նկատեց, որ ՄՄ-ի յուրաքանչյուր երկիր իր շահերն է հետապնդում:  Փոխնախարարը հայտնեց, որ կառավարությունը մի շարք ուղղություններով ու աշխատանքյին խմբերով  բանակցություններ է տանում ՄՄ-ի […]

Ռուսական գազը Հայաստան կառաքվի Ռուսաստանի ներքին գներով

image_539

Ռուսական “Գազպրոմ” ընկերությունն կստորագրի “ՀայՌուսգազարդի” 20%-ի ձեռքերման պայմանագիրը: Այս մասին “Հրազդանի ՋԷԿ” 5-րդ էներգաբլոկի բացման արարողությանը հայտարարեց “Գազպրոմի” նախագահ Ալեքսեյ Միլերը: Ըստ նոր պայմանագրի  Հայաստան առաքվող գազի նոր գինը կհամապատասխանի Ռուսաստանի ներքին գներին: “Գազպրոմ”-ը թիվ մեկ եւ իր ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է, բայց միաժամանակ նաեւ սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն է: “ՀայՌուսգազարդ”-ը՝ միանալով դուստր ձեռնարկությունների համերաշխ […]

Հասարակ քաղաքացին պետք է զգա ՄՄ-ին անդամակցելու օգուտը. վարչապետ

image_512

Գյումրիում քիչ առաջ մեկնարկեց ՛՛Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն՛՛ խորագրով համաժողովը:  Ներկաներին առաջին հերթին ողջունեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս իր ելույթում նշեց, որ համաժողովն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ նվիրված է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը՝ ինտեգրացիոն միավորման շրջանակներում: ՛՛Դրա համար առիթ հանդիսացավ այն, որ Հայաստանը կայացրեց որոշում՝ անդամակցելու Մաքսային միությանը, իսկ հետագայում Եվրասիական միությանը՛՛: Վարչապետը նկատեց, […]

Բոլորն են կորցնում

image_504

՛՛Միշտ բարձր ղեկավարների գալով՝ ժողովուրդը սպասելիքներ է ունենում: Ինչպես միշտ սպասելիքները դրական են: Հատկապես մենք՝ հայերս, միշտ մտածում ենք, որ լավ կլինի՛՛,-հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին մասնակցություն բերած Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսպես պատասխանեց Henaran.am-ի հարցին՝ ինչ կտա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան:  ՛՛Իհարկե պետք է ինչ-որ փոփոխություններ լինեն, որովհետև ինքը գալիս է, դա արդեն ինչ-որ […]

՛՛Տաղանդավոր՛՛ իշխանությունների դեմ պայքարում է ԿԲ նախկին նախագահը /վիդեո/

image_434

”Սա հավերժական խնդիր է, իհարկե, այս փուլն ավարտված է այնպես, ինչպես կամեցան  մեր ՛՛տաղանդավոր՛՛ իշխանությունները, բայց մենք մեր ապագայից չպիտի հրաժարվենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ խոսելով Մաքսային միության դեմ նախատեսվող պայքարի ակնկալիքներից: Ի դեպ, Ասատրյանը երեկ մասնակցում էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանրահավաքին:  Իսկ թե ինչ գործողություններ պետք է իրականացնել, դիտեք՝ […]

ՄՄ անդամակցելուց հետո ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև որևէ մաքսային սահման լինել չի կարող

image_404

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը վստահ է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ անդամակցի Մաքսային միությանը: ‘’Դա պետական և ազգային շահերից է բխում: Մենք տարբեր պետությունների հետ տարբեր հարաբերություններ ունենք, իսկ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մինասյանը:  Ինչ վերաբերում է Վիլնյուսյան գագաթնաժողովին, ապա պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի