18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կինը կամաց-կամաց դուրս է գալիս խոհանոցից /վիդեո/

Երևան քաղաքի ավագանու ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը`  այսօր Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց ”Կանանց ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ-ում” թեմայով երկրորդ ազգային կոնֆերանսի մասին: “Հայ կինը դարեր շարունակ միշտ եղել է առաջադեմ իր հայացքներով, պահվածքով և ինքը կարողանում է ոչ պակաս լավ զբաղվել գործարարությամբ, քան տղամարդիկ, բայց ելնելով հայկական ավանդական մոտեցումներիվ ավելի շատ կնոջը ուղարկել են […]

Շանտաժի չենթարկվել. նախարարը՝ ոսկերիչներին

՛՛Չկա նման բան, նման տուգանքներ նշանակված չեն եղել, տուգանքներ նշանակված են եղել, միայն այն ժամանակ, երբ կնիքներից մեկը բացակայել է՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ խոսելով ՛՛Վաղարշ և որդիներ՛՛ ոսկու շուկայի աշխատակիցների բողոքներին: Նա նշեց, որ դրոշմ խփող կազմակերպությունների նկատմամբ ևս ստուգումներ իրականացնում են, և այն կազմակերպությունները, որոնք […]

Հայերի համար ամենացավոտ հարցը գազի սակագինն է. տնտեսագետ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ մենք իրավունք չունենք չողջունելու Պուտինի այցը Հայաստան՝ հասկանալով, որ դա ապագայում դրական ազդեցություն կունենա մեր երկրի վրա։ Նա նշեց, որ այսօր մեզ համար ամենացավոտ հարցը գազի բարձր սակագինն է: “Դրական է, որ գազն այսուհետ Հայաստան կիրացվի 189 դոլարով, […]

Վարչապետը ցանկանում է հասկանալ՝ ինչու են պարբերաբար քաղաքացիները բողոքում

Կառավարության նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ  կառավարության շենքի առջև Երևանի ՛՛Ոսկու շուկայի՛՛ աշխատողների բողոքի ակցիային: ՛՛Նախորդ շաբաթ ՛՛Վաղարշ և որդիներ՛՛ ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա   էին կազմակերպել: Սա առաջին դեպքը չէ, դրա համար եմ ես անդրադառնում այս խնդրին: Ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, և բողոքի պատճառները շատ […]

Բիզնես միջավայրը բարելավելու եղանակ

Կառավարությունը այսօր հավանություն տվեց ”Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին” օրենքի նախագծին: Սրա նպատակն է օրենքով սահմանված քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող շինությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ օրենքի փոփոխությունը այն կարևորագույն նախաձեռնություններից մեկն է, որը բարելավելու է բիզնես միջավայրը: ՛՛Մենք ցավոք շինարարության ոլորտում հետընթաց ունեցանք: Շինարարական […]

Մարտի են նետվել /վիդեո/

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց Կանանց ձեռնարկատիրության 2-րդ Ազգային կոնֆերանսը “Կանանց ձեռնարկատիրության զարգացումը ՀՀ-ում թեմայով: Կոնֆերանսում քննարկվեցին ՀՀ-ում կանանց ձեռնարկատիրության առկա խնդիրները, կանանց ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, աջակցող ծրագրերը: Քննարկմանը իրենց առաջարկություններով մասնակցեցին նաև հասարակական-քաղաքական դաշտում հաստատված կանայք: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կարևորեց կանանց դերը բիզնեսի ծաղկման բազմաթիվ բնագավառներում, նա […]

Գազի գինը չի էժանանա. Արմեն Մովսիսյան

 ՛՛Երբ որ տարիֆները այս տարվա  հուլիսի 7-ին հաստատվեցին, եթե հիշում եք՝ այն կտրվածքով, որ գազի գինը սահմանի վրա 189 դոլար է լինելու, կառավարությունը դիմեց կարգավորող հանձնաժողովին, որ հաշվարկեն տարբերությունը: Այսօր լուծումները գտնված են, և գազի գինը փոփոխության ենթակա չէ առաջիկա տարիներին՛՛,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ ի […]

՞Քեյշ փողով ,,,գումար չի կորել”. Արմեն Մովսիսյան

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը այսօր էլ կառավարությանը հարցրեց գազի գնի վերաբերյալ: “՛՛Հայռուսգազարդ” ընկերության պաշտոնական թվերում 2012 թ-ի կուտակված պարտքը 160 մլն դոլար էր, դուք պայմանագրի մեջ դարձրել եք 155 մլն դոլար, ո՞ւր է կորել մոտավոր 2 մլրդ դոլարը՛՛,-հարցրեց նա:   ՛՛Վերջին պայմանագիրը գազի գնի թանկացման ապրիլի 1–ից էր և մենք սկսել էինք վճարել հուլիսի 7-ից, […]

Բագրատյանը զարմացած մնաց

՛՛Այս կառավարությունը աշխատում է ուղիղ վեց տարի, Կառավարությունն ընդունել է ՀՆԱ 11 միլիարդ 700 միլիոն դոլար, այս տարի եթե չորս տոկոս աճ նախատեսվի, կլինի 100 միլիարդ 800 միլիոն դոլար, դրամով հաշված` ըստ պաշտոնական վիճակագրության մեր վեցամյա Կառավարության տնտեսական աճը կկամի 9 տոկոս՛՛,-այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: […]

Վոլգոգրադի նահանգապետը Սյունիքի մարզպետի հյուրն էր /ֆոտո, վիդեո/

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը օրերս  հյուրընկալեց Վոլգոգրադի նահանգապետին: Նա Հայաստան էր եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցի շրջանակներում: Այցի մանրամասներին կարող եք ծանոթանալ   ռուս մեր գործընկերների պատրաստած տեսանյութում: մասին: Տեսանյութը այստեղ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի