25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շաբոյանը` Համաշխարհային բանկի դեմ

”Զեկույցում տեղ գտած արտահայտությունները իրականությանը չի համապատասխանում և սխալ է, որովհետև այն ցուցանիշները որոնք հրապարակել է համաշխարհային բանկը, հրապարակել է 2009-2010 թվականների հիման վրա”,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` խոսելով Համաշխարհային բանկի զեկույցի մասին: Նշենք, որ ըստ ”Հայաստանի Հանրապետություն. կուտակում, մրցակցություն և կապ՛՛ զեկույցի` Հայաստանում շուկաների 19%-ում իշխում են մենաշնորհները: Մենաշնորհացման աստիճանով Հայաստանը […]

Երկրի նախագահի փոխարեն մի մտահոգվեք

՛՛Գիտե՞ք՝ ինչն է ինձ ավելի շատ հետաքրքրում նման հարցադրումների մեջ, այդ հարցադրումները անողները՝ ոչ իշխանական քաղաքական ուժերը, որպես կանոն քննադատում են բացառապես կառավարությանը և փորձում են կառավարությունը դիտարկել՝ իշխանական համակարգից առանձին՛՛,-խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան հարցի, թե Կառավարությունը հրաժարական տալու է: Նկատենք, որ ՀՀ […]

Դավիթ Սարգսյանը գոհ է

՛՛Բյուջեն ՛՛թոփալ՛՛ չէր, այլ լավն էր՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ի պատասխան հարցի, թե կարծում է, որ բյուջեն ՛՛թոփալ՛՛ է: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանը Բագրատյանն էր նման որակում տվել, որ բյուջեն ՛՛թոփալ, կաղ ու միոտանի՛՛ է: Հարցին, թե արդյոք Ֆինանսների նախարարը գոհ է, որ նախագիծն ընդունվեց, Դավիթ Սարգսյանը […]

՛՛Մատչելի բնակարան երիտասարդներին՛՛ ծրագրի վարկավորման վերաբերյալ

2013թ. դեկտեմբերի 13-ին ժամը 13:00-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում (ք. Երևան, Աբովյան 9, 3-րդ հարկ) ՙԵրևանի պետական   համալսարանի շրջանավարտների միավորում՚ հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն  Քարամյան) և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի (վարչության նախագահ` Աշոտ Օսիպյան) միջև կստորագրվի  համագործակցության հուշագիր, ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին՚ բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի  շահառուներին մատչելի պայմաններով […]

ՏՄՊՊՀ-ը չի թողնի՝ ամանորյա թանկացումներ լինեն

՛՛Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում գտնվում են այն շուկաները, որտեղ կա բարձր կենտրոնացվածություն, այսինքն՝ կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, և եթե նրանց կողմից տեղի ունենա գների անհիմն բարձրացում, բնականաբար խիստ պատասխանատվության ենք ենթարկելու՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք ամանորին կրկին թանկացումներ կլինեն, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա հայտնեց, որ հանձնաժողովն արդեն սկսել է իրականացնել ամենօրյա […]

Բյուջեի օրինագիծն ընդունվեց առանց ԲՀԿ-ի

Ազգային ժողովում բյուջեի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո կազմակերպվեց մի քանի օրինագծերի քվեարկություն:  Նախքան 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քվեարկությանն անցնելը անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգի վերաբերյալ խոսեց՝ հայտնելով, որ կառավարությունն իր կողմից ներկայացված երեք կարևոր առաջարկ ընդունել է: Ըստ այդմ՝ ինքը կողմ է քվեարկելու: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ դեմ […]

Երկու նախագահ, երեք վարչապետ…

 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Ազգային ժողովի նիստin շնորհակալություն հայտնեց պատգամավորներին արդյունավետ քննարկումների համար: Նա նշեց, որ բազմաթիվ առաջարկներ են ներկայացվել պատգամավորների կողմից, դրանք քննարկվել են  և շատ առաջարկներ ընդունվել են, իսկ 27%-ը մերժվել է: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այս բյուջեի առանձնաահատկությունը նախ և առաջ պայմանավորված է Մաքսային միությանն անդամակցելով: Ըստ այդմ՝ միջազգային պայմանագրեր են կնքվելու ու […]

Մաքսային միության ՛՛Ճանապարհային քարտեզը՛՛՝ դեկտեմբերի 24-ից հետո

Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու ”ճանապարհային քարտեզը” կհրապարակվի դեկտեմբերի 24-ից հետո: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ի պատասխան Henaran.am-ի հարցի՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա հորդորեց լրագրողներին չշտպել և սպասել, մինչև որ դեկտեմբերի 24-ին ՛՛ճանապարհային քարտեզը՛՛ կստորագրվի Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրման միության նիստի ժամանակ: Հարցին, թե բոլոր փաստաթղթերի ստորագրման գործընթացը երբ կավարտվի, նախարարը […]

Հետո էլ ասում եք

Այսօր Կառավարությունը հավանության տվեց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի նախաձեռնած ՛՛Գովազդի կանոնակարգման՛՛ վերաբերյալ նախագծինըստ որի՝ պետք է կանոնակարգվի գովազդի եթերային հեռարձակումը: Ընդ որում, պատիժ է սահմանվում գովազդի ձայնի արհեստական բարձրացման համար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղեկանալով, որ նախագծի հեղինակը ընդդիմադիր պատգամավոր է, ընդգծեց. ՛՛Հետո էլ ասում եք` ընդդիմության օրենքները չեք ընդունում՛՛: 

Օդային փոխադրումների ոլորտում մրցակցություն կլինի

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց Օդային փոխադրումների ազատականացմանն ու բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու բնագավառում Էկոնոմիկայի նախարարությանն իրավասություններ վերապահելու մասին: Նախարար Վահրամ Ավանեսյանը նշեց, որ սա լիազորություններ կտա օդային երկկողմ բանակցություններ վարելու համար, ինչը հնարավորություն կտա այս ոլորտում մրցակցությունն ավելացնել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի