25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

“Սարմե Գրուպ”-ի ռուս գործընկերները համոզված են, որ գնային քաղաքականությունը կփոխվի

Հայտնի “ՏեխնոՆիկոլ” ընկերության հայաստանյան ներկայացուցիչ՝ “Սարմե Գրուպ”-ի բոլոր աշխատակիցները ամռան այս շոգին մասնակցեցին մեկօրյա սեմինար-վարժանքի: Ի դեպ, ընկերությունը զբաղվում է տանիքապատման նյութերի, պոլիմերային թաղանթների` հարթ տանիքների համար, ջերմամեկուսիչ նյութերի, բիտումային կղմինդրերի ներմուծմամբ, ինչպես նաեւ կատարում է շինարարական բազմապրոֆիլ աշխատանքներ:   “ՏեխնոՆիկոլ”-ի տեխնիկական մասնագետ Եվգենի Շպաչուկը ներկայացրեց  ոլորտի վերջին նորամուծությունները, աշխատանքային նոր պահանջները:  “Սարմե Գրուպ”-ի ռուս […]

Հրաչ Ջաբրայանի նախաձեռնությանը մասնակցելու են Կանադայի դեսպանն ու Սյունիքի մարզպետը/վիդեո/

“Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն  Հրաչ Ջաբրայանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյում համաժողով է կազմակերպել, որին մասնակցելու են կանդադահայ գործարարներ, “Դանդի Փրիշս Մեթալս”-ի բաժնետերերը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ հոգեւորականներ, Կանադայի աշխատանքի նախարարը, Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը: Համաժողովին հրավիրված եւ ելույթ է ունենալու  նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Henarana.am-ի հետ զրույցում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները

Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 3067 տոննա բանջարեղեն, այդ թվում` 1704 տոննա լոլիկ, 277 տոննա վարունգ, 389 տոննա սմբուկ, 73 տոննա պղպեղ եւ 59 տոննա լոբի ու ոլոռ:  Նույն ժամանակահատվածում մթերվել է 1287 տոննա պտուղ, այդ թվում` 98 տոննա դեղձ, 158 տոննա ծիրան, 494 տոննա կեռաս, սալոր ու բալ, 146 տոննա ընկույզ եւ 255 տոննա հատապտուղ: […]

Ճշգրտվում են սերմացուի ներկրման ծավալները

2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագրով ներմուծված սերմացուի պահանջարկի նվազման պատճառով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ավելցուկ սերմացուի պահպանության եւ իրացման պատասխանատվությունը վերապահել մարզպետարաններին: Համապատասխան որոշման նախագիծը քննարկելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի համարել հարցի այդօրինակ լուծումը եւ առաջարկել է ավելցուկ սերմացուն հատկացնել գյուղացիական տնտեսություններին: Խմբագրված որոշումն ընդունվել է առանց […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարեւորել է դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացումը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նաեւ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրին` ընդգծելով, որ այժմ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այդ խնդրի լուծման համար:  “Ավանդաբար մեր արտահանումների 70 տոկոսն  իրացվել է Ռուսաստանի շուկայում: Սակայն այսօր, երբ մի շարք […]

Վարչապետը Արմավիրում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու եւ լուծման եղանակները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի […]

Գյուղատնտեսության նախարարությունը պատրաստ է աջակցել տեղական արտահանողներին դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացման խնդրում

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ,  այսօր հրավիրել էր խորհրդակցություն, որի հիմնական նպատակն էր տեղական արտադրողների` դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրի քննարկումը:  Հանդիպմանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ-ի Առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը,  Առեւտրաարդյունաբերական պալատի հավաստագրման բաժնի պետ Մարգարիտա Պետրոսյանը, նախարարի տեղակալները, ինչպես նաեւ մսամթերք, կաթնամթերք, ձկնամթերք , պահածոներ արտադրող  եւ թարմ պտուղ-բանջարեղեն […]

Հայաստանի միրգն ու բանջարեղենը՝ Ռուսաստանին

Ի պատասխան Ռուսաստանի դեմ արեւմուտքի կիրառած պատժամիջոցների՝ Ռուսաստանը ներկայացրել է սննդամթերքի ցուցակ, որոնք 1 տարով արգելվել է ներկրել Ռուսաստան: Գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովը հայտնել է, որ բանջարեղենն ու միրգը ամբողջությամբ կարող են ապահովել Հայաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ մի քանի այլ երկիր: Ռուսաստանի այս քաղաքականությունից կարող են շահել հայ գյուղատնտեսները, քանզի մթերքի արտահանման խնդիր այլեւս չի […]

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արագածոտնի եւ Արմավիրի մարզեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի եւ Արմավիրի մարզեր: Երկրի վարչապետը նախ դիտայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի շինհրապարակում: Կառավարության ղեկավարին զեկուցվել է կատարված եւ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ, ներկայացվել են հետագա քայլերը: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաեւ Տրանշ 1-ի` Երեւան-Աշտարակ, Երեւան-Արարատ կատարման ընթացքով եւ հանձնարարել շինաշխատանքներն […]

“Հայկական միրգ”-ի արդյունավետությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  հրավիրել է խորհրդակցություն` նվիրված  «Հայկական միրգ» ծրագրի արդյունավետության բարձրացման խնդրի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը, փոխնախարար Սամվել Գալստանը, «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանը, «Հայկական միրգ»  ԲԲԸ տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը եւ վերոնշյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված