20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հասարակության եկամուտներն ավելի արագ են աճել, քան գները

Տարեվերջից չորս ամիս առաջ տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել է 4,1 տոկոս։ Վիճակագրական ծառայության հրապարակած օպերատիվ տվյալների համաձայն, յոթ ամիսների համեմատ այն փոփոխության չի ենթարկվել, թեեւ օգոստոսին հուլիսի նկատմամբ գրանցվել է այս տարվա համար չափազանց բարձր՝ 19,7 տոկոս, տնտեսական ակտիվության մակարդակ։ Աճը արտահայտվել է հիմնականում գյուղատնտեսության  ոլորտներում։ Փոխարենը միտումները դրական չեն արդյունաբերության հատվածում։ Օգոստոսին այստեղ արտադրության […]

Հայաստանը վերջապես կմիանա՞ ԵՏՄ-ին

“Մեծ է հավանականությունը, որ Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը” – կարծում է քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Մինչ այս Իսկանդարյանի կողմնորոշումը միանշանակ էր` Հայաստանը չի ստորագրի. ”Բայց հիմա չեմ կարող ասել միանշանակ այո, ըստ ցուցանիշների` հավանականությունը մեծ է”: Տեղեկացնենք, նախօրեին ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սիտինն էլ ասել […]

Մտահոգվելու առիթ կա. ֆինանսական մսխումների եւ նախորդ կառավարության թեմաներից

Կառավարության այսօրվա նիստում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նախագիծ առաջարկեց, որով փոփոխություն է կատարվում պետական բյուջեում. ”Ուսումնասիրվել են նախորդ տարիների դպրոցաշինության ծրագրերն ու Վերահսկիչ պալատի եզրակացությունը, վարչապետի հանձնարարություններն են հիմք ընդունվել, որ այսուհետև բոլոր ծրագրերն իրականացնելիս ողջամիտ ժամկետներ սահմանվեն և դպրոցները կառուցեվն մինչև երկու տարի ժամանակահատվածում, ոչ թե վեց-յոթ տարի, ինչպես բազմաթիվ դեպքերում”: Նախարարի խոսքով՝ եզրակացությունն […]

“Երկրները` մեկ հարկի տակ”. փառատոնը աշխարհի 30 երկրի ներկայացուցիչների կհամախմբի Երեւանում

Արդեն հինգերորդ տարին է, ինչ երեւանում անց է կացվում “Երկրները մեկ հարկի տակ” միջազգային խոշոր ցուցահանդես-փառատոնը: Այս տարի այն կանցկացվի սեպտեմբերի 20-22-ը` Կարապի լճի հարեւանությամբ: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց  Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Նա նշեց, որ փառատոնն ամեն տարի իրականացվում էր Հյուսիսային պողոտայում, բայց այս տարի, հաշվի առնելով այնտեղ […]

Հայաստանը ԵՏՄ-ին կմիանա հոկտեմբերի 9-ին

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանը կմիանա հոկտեմբերի 9-ին, գրում է Interfax.ru-ն: Նա նշել է, որ Ղրղզստանը ԵՏՄ–ին կմիանա Հայաստանից հետո։

Քո կարծիքն այնքան էլ կարևոր չէ. վարչապետը` փոխնախարարին

Այսօր կառավարության նիստին Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց նախագիծ, որի համաձայն՝ այն բեռանփոխադրողներն, ովքեր սահմանված բեռից 40 տոննա ավել բեռ կտեղափոխեն, կվճարեն 10 հազար դրամ տուրք: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչու է տուրքը սահմանվել 10 հազար դրամ: ”Չեմ կարծում, որ դա կծանրաբեռնի, եզակի են լինելու դեպքերը”,- պատասխանեց Առաքելյանը: ”Քո կարծիքն այնքան […]

Հայ-ավստրիական տնտեսական հարաբերությունները պետք է նոր որակի հասնեն

Այս տարի ամռանը Վիեննայում հայ-ավստրիական տնտեսական համաժողովի կայացումը, Ավստրիայի ինտեգրացիայի և արտաքին գործերի դաշնային նախարար Սեբաստիան Կուրցի և նրա հետ ավստրիացի գործարաների մեծաթիվ պատվիրակության այցելությունը Հայաստան,  ինչպես նաև Ավստրիական զարգացման գրասենյակի  բացումը Հայաստանում հուշում են, որ երկու երկրների միջև հասունացել է նոր մակարդակի տնտեսական հարաբերություններ ձևավորելու անհրաժեշտություն: Ավելորդ չէ նշել, որ Ավստրիան, Եվրոպայի ամենազարգացած տնտեսություն […]

Թանկացումների նոր ալիք

Տնտեսագետներ Զոյա Թադևոսյանն ու Վարդան Բոստանջյանը գտնում են, որ ռուբլու արժեզրկումը բավական մեծ ազդեցություն կունենա ՀՀ-ի տնտեսության վրա: ”Ապրանքների գները պիտի թանկանան ՌԴ-ում, իսկ Ռուսաստանն առաջին գործընկեր երկիրն է ներմուծման գծով, հետևաբար, այն ապրանքներն, որ կներմուծվեն Հայաստան, կլինեն նախկին ժամանակաշրջանի համեմատ ավելի բարձր գնի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Զ. Թադևոսյանը: Ըստ նրա` այն, որ Հայաստանում ռուսական […]

Ուշացած

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 101-րդ հոդվածի՝ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում եւ քննարկվում է մինչեւ տվյալ հերթական նստաշրջանի ավարտը: Պատգամավորներն այն քննարկում են՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու: ՎՊ 2013թ. հաշվետվությունը գարնանային նստաշրջանի ընթացքում չի քննարկվել: Այն չքննարկվեց նաեւ սեպտեմբերի 8-11-ի քառօրյայում, թեեւ օրակարգում ընդգրկված էր: Տեղեկացնում […]

ՌԴ-ում աշխատանք փնտրողները հնարավոր է` հետ վերադառնան Հայաստան. տնտեսագետ

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է  Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներից եւ ասել է, որ պետք է հետեւել, թե ինչքան ժամանակ կդիմանան սանկցիաներ կիրառողները: Տնտեսագետը ասել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու չէ, որ Ռուսաստանում նավթի գինը բարձրանա: “Այս դեպքում սանկցիաները կդառնան անիմաստ այդ առումով: Ռուսաստանն էլ,  օգտագործելով սեփական գյուղատնտեսական պոտենցիալը, կկարողանա հաղթահարել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի