24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԵՏՄ-ին միանալու խոչընդոտներ չկան

՛՛Մեզ համար Եվրասիական տնտեսական միությունը առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի, ոչ թե տնտեսական: Ռուսաստանը նույնպես քաղաքական խնդիրներ է լուծում սրանով՛՛, – այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը: Նա ԵՏՄ-ին միանալու հնարավոր խոչընդոտները բաժանեց 3 խմբի, որոնցից առաջինը՝ արտաքին ուժերն են, որոնք չեն մտնում այս տնտեսական միության մեջ՝ խոսքը Միացյալ նահանգների […]

”Հրահրողներ կան”. կառավարությունը չի հանդուրժելու

Կառավարության շենքի առաջ այսօր կրկին իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել տանավաճառների աշխատակցիները, ովքեր դժգոհում են ”Շրջանառության հարկի” օրենքում հոկտեմբերի մեկից գործարկվող փոփոխությունների դեմ: Նախքան կառավարության նիստի սկսելը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հորդորով Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց խնդիրները, որ առաջ են քաշում ՓՄՁ-ները: “Մեր համար զարմանալի ու անհասականալի է ՓՄՁ սուբյեկտների կողմից ներկայացված անհանգստությունը ”Շրջանառության հարկի” […]

Սուպերմարկետներում վաճառվող աղցաններն ու հրուշակեղենը վտանգավոր են

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փախնախագահ ու մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը խոսեցին սուպերմարկետներում վաճառվող աղցանների, կիսաֆաբրիկատների և հրուշակեղենի որակի ու անվտանգության մասին: Բանախոսներից տիկին Հակոբյանը նկատեց, որ աղցանների վրա գրված չեն լինում ոչ ժամկետը, ոչ արտադրողի անունը. ՛՛Որևիցե տեղ դուք տեսել եք աղցանների […]

Որն է այս կառավարության սխալը /վիդեո/

 “Մոռանում ենք, ասում ենք` պայքարում են ստվերի դեմ, այդ պայքարը պետք է լինի ոչ թե խղճուկ գյուղացու դեմ, որ մի քիչ հարկ տա, այլ օլիգարխների, խոշորների”,-այսօր ասուլիսում ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը` գնահատելով Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքը: Նա նշեց, որ ընդամենը անձերի փոփոխություն է եղել, և մինչև այս համակարգը չքանդվի, իշխանությունները չասեն, որ կա սահմանափակում քաղաքականության […]

Կուժն ու կուլան ջարդում են ՓՄՁ-ների գլխին

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ Հայաստանում տնտեսության զարգացմանը շարունակում են խոչընդոտել կոռուպցիան ու անհավասար մրցակցությունը: “Մենք սկսել ենք մի գործընթաց, երբ ՓՄՁ-ների միջոցով ցանկանում ենք լուծել խոշոր գործատուների հարցը, իսկ դա սխալ է, ամբողջ կուժն ու կուլան կոտրվում են հենց ՓՄՁ-ների վրա: Այն խոշոր ընկերությունները կամ օլիգարխները, որ մոնոպոլիա են անում, […]

Լավագույն դեպքում /վիդեո/

”Աշունը եկել է, ճտերը հաշվելու ժամանակն է”,-այսօր ասուլիսում տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ներկայացրեց իր տնտեսագիտական սպասելիքները: Այն, ինչ աշխարհում կատարվում է, Հայաստանի վրա ազդում է, առավել ևս ՌԴ-ի տնտեսական զարգացումները, Ասատրյանը նկատեց, որ արժույթի միջազգային հիմանդրամը կանխատեսել է, որ ՌԴ տնտեսական աճը կկազմի 0.2%: Սա, Ասատրյանի խոսքով՝ հուլիսյան գնահատականն է և չի արտացոլում […]

”Կասկածի տակ է”

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հույս ունի, որ հոկտեմբերի 10-ին և ընդհանրապես երբևէ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը: ”Սա քաղաքական պրոյեկտ է, որ հետապնդում է Հայաստանում առկա քաղաքական իշխանության վերարտադրությունը”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախկին նախագահը: Ասատրյանի տվյալներով՝ մեկ տարի առաջ ՀՀ-ի մոտ 75%-ը կողմ էր ՄՄ-ին անդամակցությանը, հիմա մոտ 50%-ն է կողմ: Մեկ տարի հետո ՄՄ-ն […]

Ինչու է անհանգիստ փոքր բիզնեսը

Հոկտեմբերի 1-ից Հայաստանում գործողության մեջ կմտնի ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ օրենքի այն փոփոխությունը, որով նախատեսվում է փոքր եւ միջին բիզնեսի համար էապես նվազեցնել առեւտրի ոլորտի հարկային բեռի դրույքաչափը։ Գործող 3,5-ի փոխարեն այն կդառնա 1 տոկոս։ Թվում էր, թե այս փոփոխությունը միանշանակ ողջունելի կլինի ոլորտում գործող տնտեսավարողների համար։ Սակայն պարզվում է, այնքան էլ այդպես չէ։ Երեկ կառավարության […]

՛՛Կառավարությունը տեռորի չենթարկի … ՛՛ թեժ կրքեր /վիդեո/

Արդեն մեկ ժամ է, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ ընթանում է քննարկում Երևանի տոնավաճառների աշխատողների հետ: Վերջիններս, սակայն, վարչապետի հետ այդպես էլ համաձայնության չեն գալիս: Նշենք, որ այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ մտնում ՛՛Շրջանառության հարկի մասին՛՛ ՀՀ նոր օրենքը, որով փոքր ու միջին ձեռնարկությունները պետք է փաստաթղթեր ներկայացնեն առանձին ապրանքների վերաբերյալ։ Փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունն […]

Օլիգարխների վրա. կկործանեն

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Հիմա անցնենք Հայաստանին։ Արժեքային համակարգի տեսակետից հայկական միջավայրը, ի տարբերություն կորեականի, լի է անհասկանալի, անտրամաբանական սկզբունքներով։ Կուզեյի խոսել դրանցից մի քանի մասին։ Այսօր կանգ կառնեմ հայերի պետականակործան մի հատկության վրա. իշխանությունը պարբերաբար կենտրոնացնելու և ապակենտրոնացնելու ցիկլի ու պետությման մշտական գերազանցության երևույթի մասին։ Հվ Կորեան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված