19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանը հուսախաբ կանի ընդդիմությանը /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին՝ չհամաձայնվեց այն դիտարկմանը, որ 2015թվականի բյուջեն իրատեսական չէ: Վարչապետի խոսքով, ինքը կանի ամեն ինչ, որ չիրականանա ընդդիմության ցանկությունը, թե կառավարության ծրագիրը ձախողվելու է: “Ես դեմ եմ կանխատեսումներ անելուն, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ կառավարությունը հաջողություններ գրանցի, կապացուցենք, որ նրանց կանխատեսումները սխալ […]

ԵՏՄ-ին միանալը՝ ԱԱՀ գանձումից հրաժարվելու առաջին քայլը

Դեռեւս գործունեության մեկնարկին կառավարությունը մտադրություն հայտնեց ավելացված արժեքի հարկի գանձումը աստիճանաբար սահմանից տեղափոխել ընդհանուր հարկային դաշտ։ Արդեն հաջորդ տարվանից նոր տնտեսական տարածքում գործելը, ըստ էության, կդառնա այդ գործընթացի առաջին քայլը, ինչը լուրջ աջակցություն է ենթադրում գործարարների համար։ ԵՏՄ կազմում անդամ երկրներից ապրանքների ներմուծման համար սահմանի վրա այլեւս ԱԱՀ չի գանձվի։ Այն կտեղափոխվի ընդհանուր հարկային դաշտ։ […]

՛՛Հույսը դրել ենք մկան մեզի վրա՛՛

’’Էներգիա ստանալու երեք եղանակ կա, ածխաջրածիններ, ատոմային էներգիա և հիդրոէներգիա: Մարդը հեծանիվ քշելուց անգամ էներգիա է արտադրում, բայց քաղաքակրթությունը ցույց է տալիս, որ էներգիայի ստացման այս աղբյուրները չեն կարող փոխարինել էներգիայի ստացման իմ հիշատակած աղբյուրներին’’,-այսօր լրագրողների հետ կիսվեց ”Հայաստանի սպառողների ասոցիացիա” ՀԿ  նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ բոլոր երկրներում էլ կա արև, բայց արևից էներգիա […]

Գնաճի մակարդակով Հայաստանը շատ ավելի նպաստավոր դիրքում է, քան ԵՏՄ անդամ մյուս երկրները

Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն ընդառաջ, Հայաստանը գնաճի մակարդակով գտնվում է բավականաչափ նպաստավոր դիրքում։ Ի տարբերություն միության անդամ այլ երկրների, գնաճի մակարդակը մեզ մոտ անհամեմատ ցածր է։ Տարեվերջից ընդամենը երկու ամիս առաջ տարեկան գնաճը կազմել է ընդամենը 2,9 տոկոս։ Այն ավելի ցածր է 12-ամսյա հատվածում՝ 2,2 տոկոս։ Իհարկե, վերջին ամիսներին գնաճի միտումները Հայաստանում ակտիվացել են։ Մասնավորապես […]

՛՛Վսյո, տղերք, մտնում եք …՛՛ /վիդեո/

Ազգային ժողովում 2015թ. -ի բյուջեի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից փորձեց պարզել, արդյո՞ք կա մեկը, որ ստվերից դուրս է եկել: “Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վսյո, տղերք, մտնում եք հարկային դաշտ: Կա՞ մեկը, որ մտել է ազնվորեն, գոնե անունն ասեք, շնորհակալ լինենք”,-հարցրեց պատգամավորը:  Տիկին Բիշարյանի կարծիքով` չպետք է ձեւական հավաքվեն՝ […]

՛՛Քարֆուր՛՛-ի հայաստանյան առևտրային ցանցը ոչնչով չի զիջի ՛՛Քարֆուր՛՛-ի գործունեության եվրոպական մակարդակին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալին և մարքետինգի գծով տնօրեն Լոռեն Նազեին` Հայաստանում «Քարֆուր»-ի բացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով: Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է «Քարֆուր»  ցանցային խանութի բացման կարևորությունը թե’ տեղական արտադրողների և թե’ սպառողների համար: «Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն  անհամբեր սպասում […]

Հղիների հարցը լուծվեց

ՀՀԿ խմբակցության նիստում, որին մասնակցում էր նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, քննարկվեց մայրության նպաստների կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստների վիճահարույց հարցը: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ կառավարությունը ներկայացրել է օրենքի փոփոխության նոր տարբերակ: Ըստ այդմ՝ նախկին օրենքով նախատեսված նպաստը աշխատող հղիների համար մնացել է նույնը`հարյուր տոկոս: Նվազագույն աշխատավարձի […]

Բիշարյանը գործ տվող չի

 Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանից հետաքրքվեց, թե ինչքան արտադրանք է տալիս ատոմակայանը: Պատգամավորին լուրեր են հասել, որ որոշ հիմնարկ-ձեռնարկությունների, օբյեկտների տերեր, ովքեր հայտնի մարդիկ են, ունեն “լեւի” գծեր:  “Հնարավո՞ր չէ արդյոք այնպիսի գործիքակազմ ձեւավորել, որ անկախ նրանից, թե ովքեր են “լեւի” գծերի վրա նստածները, հայտնաբերվեն”: Արա […]

Ինչով է պայմանավորված հավկիթի գնի բարձրացումը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են. Հանրապետությունում 2014 թվականի նոյեմբերի սկզբին օրական արտադրվող հավկիթի ծավալը կազմում է շուրջ 900 հազար, մինչդեռ օրական սպառումը կազմում է 730 հազար: Ավելցուկը հնարավորություն է ընձեռում պահեստավորել համապատասխան քանակությամբ պարենային ձու, որն ամբողջությամբ կբավարարի ամանորյա տոներին ազգաբնակչության պահանջարկը: Ընթացիկ տարվա սեպտեմբերից սկսվեց շուրջ 400 հազար վառեկների ձվարկման փուլը, որի սկզբնական փուլում […]

Նոր մեխանիզմ Գագիկ Բեգլարյանի նախարարությունում

Տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը Ազգային ժողվում՝ 2015թ-ի բյուջեի քննարկմանն ասա, որ բյուջեն իրականացվել է նոր մեխանիզմներով:  “Մշակված է ծրագիր՝ 34 ցուցանիշներով, որոնցով հնարավոր կլինի բնութագրել բյուջետային ծախսերի արդյունավետությունը, ծրագրի անձնագրում ներառվել են ՀՀ մարզպետարանների կողմից եւ նախարարության կողմից իրականացվող ծախսերը”,-ասաց փոխնախարարը: Այս փոփոխությունը թույլ կտա, որպեսզի նախարարությունը կկարողանա ճշգրիտ ցուցանիշների հիման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի