19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ինչի՞ եք մի քանի հազար մարդու աշխատանքից զրկում»

«Չեմ կարող չխոսել մի կարևորագույն սխալի մասին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին ԿԲ-ում, երբ բանկերի ընդհանուր կապիտալը դարձել է 30 միլիարդ դրամ 5 միլիարդի փոխարեն»,-ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Ընդհանրապես անցել է այն դարը, երբ ֆիքսվում է մեծ գումար, բանկը կարող է 20 միլիոն դոլարի վարկ տրամադրել, որպեսզի պատկերացնեք, […]

Բանկային համակարգի վտանգներ

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը չի կարծում, թե բանկերի խոշորացման ծրագիրը կարող է դրական արդյունք ապահովել ֆինանսական շուկայում: Ըստ նրա՝ բանկի մեծությունից չի կախված տվյալ բանկի, բանկային համակարգի առողջ լինելու կամ  տնտեսությունը  սպասարկելու ունակությունը: «Դա կախված է տվյալ բանկի գործունեությունից: Կարող է լինել շատ մեծ բանկ իր կապիտալով, բայց լինել շատ վատ բանկ` իր վարկային […]

Կառավարությունն ավելի լավատեսական է, քան ԿԲ-ն

Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ շատ ավելի լավատեսական սպասումներ ունի կառավարությունը, քան Կենտրոնական բանկը։ Մինչ գործադիրը պլանավորել է ապահովել համախառն ներքին արդյունքի 4,2 տոկոսանոց աճ, ԿԲ-ն անցած շաբաթվա վերջին հրապարակած գնաճի հաշվետվության մեջ կանխատեսել է, որ տնտեսական աճը կլինի առավելագույնը 2 տոկոս։ Կենտրոնական բանկը տնտեսական աճի ռիսկեր է տեսնում՝ թելադրված ինչպես արտաքին, այնպես էլ […]

Կխթանվեն ներդրումային ծրագրերը

Նախօրեին կայացել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կից ընդլայնված կոլեգիայի 2015 թ. անդրանիկ նիստը, որի ընթացքում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, նախարար Նարեկ Սարգսյանը կոլեգիայի անդամներին է ներկայացրել 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքները ՝ առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քաղաքականությունը: Նախարար Սարգսյանը կոլեգիայի անդամներին ծանոթացրել է ՀՀ վարչապետի մոտ կայացած՝ շինարարության բնագավառում ներդրումային ծրագրերի […]

Վաղուց նման անկում չէր գրանցվել Հայաստանում. Հայկական ժամանակ

«Այս տարվա հունվարին արտահանումը ՀՀ–ից նվազել է 22 տոկոսով՝ անցած տարվա հունվարի համեմատ: Արտահանման ծավալների նման անկում Հայաստանում չէր գրանցվել շատ վաղուց: Սակայն նման անկումը ունի մի չափազանց ուշագրավ ենթատեքստ:  Անցած տարվա վերջին, երբ դրամը կտրուկ արժեզրկվեց, ՀՀ կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, թե «ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային […]

Գների կայունության գինը

Նախորդ տարվա վերջին ստեղծված արժութային ճգնաժամը վերացնելու նպատակով կենտրոնական բանկը կիրառեց մի արդյունավետ գործիք, որից հետո արժութային շուկան սկսեց կենդանության նշաններ ցուցաբերել և դոլարը 580 դրամից կտրուկ իջավ մինչև 450 դրամ: Կենտրոնական բանկը այդ ժամանակ փոփոխեց արտարժութային ավանդների համար կիրառվող նորմատիվները: Այդպիսով, եթե նախկինում բանկերը արտարժութային ավանդներ ներգրավելուց պետք է պահուստավորեին ընդունված ավանդների 12%-ը, որից […]

Հաղթահարվեց մեքենաների ներմուծման նախաճգնաժամային մակարդակը

Անցած տարի վերջապես հաղթահարվեց ավտոմեքենաների ներմուծման նախաճգնաժամային մակարդակը։ Դրա համար պահանջվեց առնվազն վեց տարի։ Հայաստան բերված տրանսպորտային միջոցների քանակը 2014թ. ավելացել է 11,5 տոկոսով։ Գրանցվել է ներմուծման ռեկորդային մակարդակ։ Առաջին անգամ այն անցել է 46 հազարի սահմանը։ Ավտոմեքենաների ներմուծման պիկը Հայաստանում գրանցվել էր 2008թ., երբ ներկրումը ընդհուպ մոտեցավ 42 հազարի։ Տնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009թ. այն […]

Կարեւոր քննարկումներ են ընթանում

Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ուկենսունակ գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և մի շարք այլ գործոններով, որոնցթվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը:  Մենք գիտակցում ենք, որ այս առումով կարևոր քննարկումներ են  ընթանում  ՀՀ կառավարությունում՝ գտնելու էներգետիկ ուարդյունաբերական ոլորտում տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները: Այս գործընթացում կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծհարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Նախատեսվող տեխնիկական ուֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ: «Կառավարության հետ մենք համաձայնության ենք եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110.000ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը մեր գործընկերոջ համար կապահովիվերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, – պարզաբանեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին: – Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկենփետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույնփորձագետներին»: Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25ին և կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունըքննության կառնի հետևյալ 4 տարրերը. ·  գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել. ·արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա. ·արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը, և ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի /SWOT/ վերլուծություն: Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն: «Նաիրիտի» հետ կապված այս վերլուծությունների կատարման ընթացքում Համաշխարհային բանկի կողմից կիրականացվիմոնիտորինգ ու որակի վերահսկում, սակայն կցանկանայինք հստակեցնել, որ վերլուծական աշխատանքներն իրականացվելու ենԷներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակում:     

Գյուղնախարարությունից տեղեկացնում են

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ բույսերի պաշտպանության միջոցների ներմուծումը ՀՀ  տարածք երրորդերկրներից իրականացվում է մեկանգամյա լիցենզիայի առկայության դեպքում` համաձայն «ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման  և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման: Երրորդ երկրներից […]

«Հիմք ընդունելով Գորիկ Գուրգենիչի առաջարկը»` Հովիկ Աբրահամյանը հորդորեց ոստիկանապետին

Գործադիրն այսօրվա նիստին որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրել 79 միլիոն 529 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 5 միլիոն 9.7 հազար դրամ` մարտի 15-ի ՀՀ մարզերում տեղի ունեցող ընտրությունների պատշաճ կազմակերպման համար : Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացրեց Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչու է ընտրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի